Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Կառավարության նոր կազմը հայտնի է Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն Սերժ Սարգսյանը չի հեռանում. Էդուարդ Շարմազանով (Տեսանյութ) 2 գերատեսչություն նույն հարցով չպետք է զբաղվի, իսկ սփյուռքի հետ հարաբերությունները պետք է համակարգի վարչապետի աշխատակազմը. Փաշինյան (Տեսանյութ)
ԼՐԱՀՈՍ
ԲՀԿ -ական պատգամավորը դադարեցրել է անդամակցությունը կուսակցությանը և ինքնաբացարկ հայտնել Նախարարին «սխալ հանած» տնօրենին Մարությանն ազատել է պաշտոնից. Shamshyan Վայոց ձորի մարզպետը 1,3 միլիոն դրամով պարգևատրել է մարզպետարանի 13 աշխատակցի Արարատի մարզպետը իրեն պարգատրել է աշխատավարձի 104.5% դրույքաչափով. Hetq.am Գյումրիում հնդիկների մոտ հայտնաբերվել է կեղծ դոլարներ և փող տպող սարքեր Մեքսիկայում ուժգին պայթյունի հետևանքով զոհվել է 60-ից ավելի մարդ «Արարատը» կմեկնի Սոչի «Լոռին» 6 գոլ է խփել Արթուր Պետրոսյանի նորամուտի խաղում Նիկոլ Փաշինյանը Սիլվա Կապուտիկյան է կարդում. Տեսանյութ Երևանում ոստիկաններն ու բուհերից մեկի ռեկտորը փրկել են տղամարդու կյանքը Նիկոլ Փաշինյանը անդրադարձել է օտարերկրյա ներդրումներին Կեցցե ազատ ու անկախ Ադրբեջանը, որ վաղն է գալու. Հովհաննես Ազոյան Ադրբեջանական հաքերները կոտրել են մոտ 2 հազար հայկական էլեկտրոնային փոստ եւ ֆեյսբուքյան հաշիվների մուտքային տվյալներ «Մորուքով ես ապէ՞: Մորուքը լավա, օգտակարա». Լուսանկար «ՍԱՍ»-ի աշխատակցից զենքի սպառնալիքով փող պահանջած երիտասարդը հայտնաբերվել է Բենիկ Հովհաննիսյանը հանդես կգա «Արցախ»-ում Մոդել տատիկները. Հետաքրքիր Վրաստան. Տեսանյութ. Լուսանկար Նարեկ Գուրուրյանը Ղազախստան էր մեկնել աշխատելու․ ինչ են պատմում նրա մասին ծննդավայր Սարուխանում Վրաստանն ու «Գազպրոմ»-ը երկու շաբաթից կավարտեն Հայաստան գազի փոխանցման վերաբերյալ բանակցությունները Հիմարների համաձայնություն. Հայ դատի գրասենյակը՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպման մասին Նիկոլ Փաշինյանի ուղերձը՝ Սիլվա Կապուտիկյանի 100-ամյակի առիթով Կոտայքի մարզպետը՝ իր տված պարգևատրումների մասին. Տեսանյութ Սպանված Իոսիֆ Աղաջանովի քույրը սպառնալիքներ է ստանում ֆեյսբուքով. Լուսանկար Ոստիկանները հայտնաբերել են փողոցում ուրիշի մեքենան ջարդող երիտասարդներին. Տեսանյութ «Արցախ»- ը նոր ֆուտբոլիստ ունի ԱՄՆ-ում մի քանի հազար ավիաչվերթ է չեղարկվել անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Աշխարհի ամենավտանգավոր երկաթուղիների մասին. Տեսանյութ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի և փակ ավտոճանապարհներ Մարիա Շարապովան դուրս մնաց պայքարից Շահումյան փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել Կեսգիշերին հրավառություն իրականացրած քաղաքացին հայտնաբերվել է. Տեսանյութ Երեք մեքենայի մասնակցությամբ վթար է տեղի ունեցել Երևանում. կան տուժածներ Թրամպը գրառում է կատարել. «Շատ սահմանապահներ են անհրաժեշտ, եթե պատը չկառուցվի Պուտինին սպասարկող ինքնաթիռից բաշկիրցի երեխան տեսանյութ է հրապարակել. Տեսանյութ «Դեղին բաճկոնների» ակցիայի պատճառով Ֆրանսիայում 80 հազար ոստիկան է մոբիլիզացվել Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Բուրկինա Ֆասոյի կառավարությունը հրաժարական է տվել Մոսկվայում ձերբակալել են Արբատը փակած հայ բլոգերներ Մանուկյանին ու Լազարյանցին (տեսանյութ) Այն, ինչ հաշված օրերի ընթացքում արեց ՄԻԵԴ-ը, չարեց ՀՀ գլխավոր դատախազությունը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետին Վալերիյ Օսիպյանն ընդունել է տաքսի ծառայությունների ղեկավարներին Աստանա-Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան հետախուզվող է տեղափոխվել Ոստիկանները բացահայտել են նապաստակի ապօրինի որսի դեպքը ՄԻՊ-ն Ազգային ժողովի մարմինների ձևավորման կապակցությամբ հայտարարություն է տարածել Դավիթ Տոնոյանն ու «Մայքրոսոֆթ» ընկերության ներկայացուցիչները պայմանավորվել են հետագա համագործակցության վերաբերյալ «Մենք նրան ոչ մի պահ չենք մոռացել». Թուրքիայի լրագրողների միության ուղերձը Հրանտ Դինքի մահվան 12-րդ տարելիցի կապակցությամբ Սույն ծանուցումն՝ ի գիտություն (լուսանկար) Պուգաչովայի ընկերուհին պատմել է, թե ինչպես է մի անգամ երգչուհին պլաստիկ վիրահատությունից հետո հազիվ ողջ մնացել Հայաստանի ազգային հավաքականի մարզիչները հետևել են «Լեգանեսի» մարզմանը Տեր–Պետրոսյանի ժամանակաշրջանում տեղի ունեցած սպանությունների, կրիմինալի ու թալանի մասին ԵՄ-ն դրական ազդակներ է տեսնում ԼՂ հարցով բանակցություններում Անցած շաբաթ Ադրբեջանի զինուժն արձակել է ավելի քան 1300 կրակոց Կառավարության նոր կազմը հայտնի է ՄԱԿ-ը պատրաստ է աջակցել Մինսկի խմբի համանախագահների ջանքերին` միտված ԼՂ խնդրի խաղաղ կարգավորմանը. Անտոնիո Գուտերեշ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին Քիմ Քարդաշյանի նոր կերպարը արժանացել է միլիոնավոր հավանությունների համացանցում (լուսանկար) Ծեծկռտուք ու կրակոցներ Երևանի բակերից մեկում․ բոլոր մասնակիցները հայտնաբերվել են (տեսանյութ) Օդի ջերմաստիճանը կնվազի Ավան հոգեկան առողջության կենտրոնում հետազոտվող զինակոչիկները տակնուվրա են արել հիվանդասենյակը Համարները փակելու ծայրահեղ քայլն ու կարմիր գծերը. գործը կհասնի՞ ցույցերին Բաքուն ուլտիմատում է ներկայացնում ՌԴ ԱԳՆ-ին Բանկերը հրաժարվում են վարկ տրամադրել տու­գանքները չվճարած վարորդներին Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում Կոտայքի մարզպետը մի քանի ամիս աշխատած իր թիմակիցներին դրամական խոշոր պարգևներ է տվել ՀՀ տարածքում ճանապարհները դժվարանցանելի են Քաղաքական գործիչը քաղաքավարի ստերի ու քաղցր կենացների համար չէ. Բագրատյան Ինչ ունեցվածք ունի Հաշվեքննիչ պալատի փոխնախագահ, ՀՅԴ-ական Արա Նռանյանը Կարծում եմ՝ վարչապետին սխալ են զեկուցել «Ի վերջո քաղաքացիները պիտի հասկանան». Բորիս Նավասարդյան Ով ասել է, որ Հայաստանում այլևս կոռուպցիա չկա, իր հերթական սուտն է ասել Ձախողման վտանգներ կան. ՄԻԵԴ-ի «դեղին քարտը» վերջինը չէ Հացը կթանկանա Փաշինյանի «ախրաննիկ», այժմ պատգամավոր Հայկ Սարգսյանը Նորատուսցի Ալիկի հետ մտերի՞մ է «Գարնանն արտագաղթի մեծ ալիք է սպասվում» Զարուհի Բաթոյանը՝ սոցապ նախարար Կառավարությունում խառն են՝ մի «կենդանի պաշտոնյա» չկա՝ ճշտելու դավոսյան ֆորումի մանրամասները Բենզինը աստիճանաբար մինչեւ 50 դրամով կէժանանա Մի հարցը հորով-մորով չարած` այժմ ԱԺ աշխատակազմին մեկ այլ փորձություն է սպասում Կին պատգամավորները «կապրիզներ» ունեն. նրանց չի կարելի «երես տալ». Նիկոլ Փաշինյանը կմեկնի Գերմանիա և Ռուսաստանի Դաշնություն
Հարցում

Սպորտում լավագույնը դառնալու հնարավորություն (ֆոտոշարք)

Սպորտի մասսայականացումը և ազգաբնակչության ֆիզիկական դաստիարակությունը, առողջ ապրելակերպը, ինչպես նաև ազգային ավանդույթները հիմք են հանդիսանում սպորտային նորանոր ձեռքբերումների ու նվաճումների համար: Որքան շատ դպրոցահասակ երեխաներ ներգրավվեն սպորտաշխարհում, այնքան ավելի մեծ կլինի նրանցից լավագույններին ընտրելու հնարավորությունը. սա է փաստում նաև «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ի 70-ամյա փորձը:

Այդ փորձը նաև հուշում է, որ սպորտի մասսայականացման համար պետք է դպրոցներում պատշաճ մակարդակով իրականացնել և լուծել ֆիզիկական դաստիարակության խնդիրները, իսկ մարզական պարբերական մրցումները դարձնել դպրոցականի առօրյան: Հենց մրցումների նախապատրաստության և մասնակցության ժամանակ են բացահայտվում սպորտի ապագա չեմպիոնները, ի հայտ են գալիս իրենց չռեալիզացված հնարավորությունները, ձգտում ինքնակատարելագործման, զգում առողջ մրցակցության ոգին: Մեր հանրապետությունում պարբերական բնույթ կրող նմանատիպ միջոցառումներ են ՀՀ անկախության տարեդարձին նվիրված դպրոցականների հանրապետական մարզական խաղերը, Ազգային ժողովի գավաթի խաղարկությունը, ըստ գործող մարզաձևերի հանրապետական բաց առաջնություններ, ՀՀ «Ֆիզիկական կուլտուրա» առարկայի օլիմպիադան: Այս և այլ միջոցառումների նախաձեռնողն ու ղեկավարը «Աշխատանքային ռեզերվներ» մարզական-հասարակական կազմակերպությունն է: Մրցումներն հիմնականում անցկացվում են խաղային մարզաձևերից` ֆուտբոլ, բասկետբոլ, վոլեյբոլ, սեղանի թենիս, բադմինթոն, ըմբշամարտ, բռնցքամարտ, հանդբոլ, նաև ատլետիկա: Սակայն այս մարզաձևերի համակողմանի զարգացման և բարձր արդյունքների համար միայն այդ մրցաշարերը դեռ բավարար չեն: «Աշխատանքային ռեզերվների» ղեկավար, ՀՀ ֆիզիկական կուլտուրայի և սպորտի վաստակավոր աշխատող, ԽՍՀՄ սպորտի վարպետ Արա Մեհրաբյանը կարծում է, որ պետք է ավելի շատ անցկացվեն ամենամյա պարբերական մրցաշարերը: Օրինակ՝ բացի ՀՀ առաջնություններից անհրաժեշտ է անցկացնել ՀՀ գավաթի առաջնություններ, ընկերական, միջազգային և այլ հանդիպումներ: Բացի այդ՝ պակասում է մասնակցությունը միջազգային մրցաշարերում. «Քանի որ Հայաստանը հաջողակ է ուժային մարզաձևերում` ըմբշամարտ, բռնցքամարտ, ծանրամարտ, բնականաբար, ապահովված է նաև նրանց միջազգային մասնակցությունը տարբեր մրցաշարերում: Իսկ խաղային մարզաձևերի դեպքում մրցաշարերը Հայաստանի առաջնությամբ ավարտվում են, հաղթող թիմերը միջազգային ասպարեզում իրենց ուժը փորձելու հնարավորություն չունեն: Անգամ եթե գնում են, վերջին տեղն են գրավում, հիասթափվում ու էլ չեն մեկնում: Բայց չէ՞ որ հաղթանակները միանգամից չեն տրվում: Պետք է աշխատել, քայլ առ քայլ առաջ գնալ, հիասթափությունը տեղ չունի սպորտում. բոլոր տեղերն էլ պատվավոր են»:

Արա Մեհրաբյանը կողմնակից է բոլոր մարզաձևերի համակողմանի զարգացմանը: Նրա ղեկավարած կազմակերպության գերնպատակը մարզական խաղերի միջոցով սպորտը մանուկների և պատանիների առօրյան դարձնելն է, սպորտի աշխարհ հնարավորինս շատ երեխաների ներգրավելը և նրանցից ապագա չեմպիոններ պատրաստելը. «Նմանատիպ մրցույթների անցկացումը, հաղթանակներն ու պարգևները ոգևորում են երեխաներին, խթան հանդիսանում, որ ավելի լավ պարապեն, վերջապես մասնագիտանան և դառնան պրոֆեսիոնալ մարզիկներ, սպորտային Հայաստանի հուսալի ռեզերվը դառնան, իրենց երկիրը պատվով ներկայացնեն միջազգային տարբեր մրցաշարերում»:

Եվ բնական է նաև այստեղից ծագող պահանջը. «Աշխատանքային ռեզերվների» մրցումներին մասնակացող երեխաները ֆիզիկական պատրաստվածությունից բացի պիտի իմանան ՀՀ օրհներգը: Հայրենասիրությունը և հայրենիքի պաշտանությունը միշտ եղել են այս կազմակերպության գլխավոր գաղափարային կետերը դեռ ստեղծման առաջին տարիներից (1943թ. Հայրենական Մեծ պատերազմի տարիներին) այն մարզական պատրաստականության հետ նաև ռազմահայրենասիրական դաստիարակության հարցեր է լուծել: «Աշխատանքային ռեզերվները» մրցաշարերում երեխաներին ներգրավելու համար համագործակցում է մարզերի ու Երևանի տարբեր մարզախմբերի, մարզիչների, մանկապատանեկան մարզադպրոցների ու հանրակրթական դպրոցների հետ: «Աշխատանքային ռեզերվներ» մարզական հասարակական կազմակերպության կազմում են գործում Օլիմպիական հերթափոխի բռնցքամարտի և ըմբշամարտի մարզադպրոցները, Գյումրու մենապայքարային մարզաձևերի մարզադպրոցը, Վանաձորի մարզական բաժանմունքները: Հայաստանի սպորտի բազմաթիվ անվանի գործիչներ են իրենց մկրտությունը ստացել «Աշխատանքային ռեզերվներում», նրա հովանու ներքո են մարզվել Եվրոպայի, աշխարհի և օլիմպիական խաղերի շատ չեմպիոններ. օլիմպիական խաղերի չեմպիոն Վլադիմիր Ենգիբարյան, աշխարհի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյան, նոր սերնդի մարզիկներից օլիմպիական, Եվրոպայի և աշխարհի չեմպիոններ և մրցանակակիրներ Դավիթ Թորոսյան, Մեխակ Ղազարյան, Արթուր Հակոբյան, Օլեգ Կլևցով, Մխիթար Մանուկյան, Ռաֆայել Մանուկյան, Դավիթ Սաֆարյան, Գառնիկ Պապիկյան և ուրիշներ: 2013 թվականին չեմպիոնների շարքերը համալրեցին պատանիներ Էդգար Խաչատրյանը, Ժորժիկ Մարությանը, Արամ Աբրահամյանը, Սարգիս Հովսեփյանը: Այս հաղթանակները պահպանելու և զարգացնելու համար սպորտի մասսայականացումը պետք է լինի պետական մշտական հոգածության առարկա: «Այնինչ այսօր հանրապետությունում չկան որակյալ մարզաբազաներ: Այսօր սպորտին լիարժեք ծառայում է միայն «Դինամո» մարզահամալիրը: Հիմնականում օգտագործում ենք հանրակրթական դպրոցների մարզաբազաները, որոնք էլ իրենց հերթին անմխիթար վիճակում են: Սպորտային առօրյան առավել անմխիթար է մարզերում, որտեղ երեխաները մարզվելու և մարզական միջոցառումներ անցկացնելու գրեթե պայմաններ չունեն: Չկան մարզադաշտեր, խաղահրապարակներ, անհրաժեշտ մարզագույք: Անգամ գնդակն է նրանց համար դեռ խնդիր: Այնինչ այսօր հայտնի են 21-րդ դարի նստակյաց կյանքի վնասները, որոնք սպառնում են նաև համակարգչի առաջ ժամերով նստող երեխաներին: Իսկ սպորտային ներգրավվածությունը առողջ հայացք է աշխարհին, լայն շփման դաշտ ու աշխարհաճանաչողություն»,- նշում է Ա. Մեհրաբյանը:

Ապագա սերնդի առողջության, բարեկեցության ու կյանքի որակի բարելավման համար պետական և հասարակական կառույցների ուշադրությունը պետք է անընդհատ սևեռել մասսայական սպորտի, մասսայական ֆիզիկական դաստիարակության խնդիրներին: Այս առումով «Աշխատանքային ռեզերվների» ղեկավարը կարևորում է ԱԺ գավաթի մրցաշարը, որին ամեն տարի մասնակցում են 1-ինից 6-րդ դասարանի աշակերտներ ՀՀ մարզերից, Երևանից և Արցախից: «Այս մրցաշարը ակամա պատգամավորների ու ղեկավարների ուշադրությունը կսևեռի ֆիզիկական դաստիարակության և սպորտի զարգացման, նաև մարզերում սպորտային կյանքը աշխուժացնելու խնդիրների վրա: ԱԺ գավաթին ներկա են լինում և պարգևներ են հանձնում ԱԺ նախագահը, կրթության և գիտության նախարարությունը, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը: Սա ևս մեծ խթան է երեխաների համար, որ ավելի մեծ ոգևորությամբ պատրաստվեն մրցաշարերին»: Անհրաժեշտ է դպրոցականների կենցաղում արմատավորել ամենօրյա ֆիզիկական վարժություններով զբաղվելու պահանջարկը:

Այսօր աշխարհում արդիական են դարձել ուսումնական հաստատություններում մատաղ սերնդի ֆիզիկական դաստիարակության ուսուցման-ուսումնառության ժամանակակից մեթոդների կիրառումը: Ընդ որում, խոսքը վերաբերում է ոչ թե առարկայական գիտելիքներին, այլ որ առարկան ընկալվի որպես ծառայություն: Այդ առումով կարևոր է, որ ֆիզկուլտուրա առարկայի ուսուցումը դառնա նաև ուսուցում բնության մեջ. սարերում արշավներ, գետերում և լճերում լոգանքներ, ձմեռը՝ դահուկավազք և այլն: «Պետք է ընդօրինակել աշխարհի լավագույն փորձը»,- ասում է Ա. Մեհրաբյանը:

70 տարի շարունակ «Աշխատանքային ռեզերվներ» ՄՀԿ-ն լայնածավալ աշխատանքներ է իրականացնում դպրոցահասակ երեխաների շրջանում սպորտը մասսայականացնելու, ավելի շատ երեխաներ ներգրավելու համար: Այդ գործում արած ներդրումները փոխհատուցվել են աշխարհի և Եվրոպայի գլխավոր մրցանակներով. դրանք լրացնում են ՀՀ սպորտի պատմության հաղթական էջերը: Հերթափոխում նոր սերունդն է:

Yerevaklur.am

 

Հետևե՛ք մեզ Telegram-ում
website by Sargssyan