Երևանի քաղաքապետարանի 2 մլրդ դրամի շեղումը ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը
22
«Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Երևանի հանրային տրանսպորտում (ուղիղ) Տրանսպորտի մեջ՝ տրանսպորտի թանկացման դեմ. շարունակում ենք ճնշումը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) Թուրքական բազառ՝ տրանսպորտի գնի թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Նիկոլին բնից հանեցինք. ակցիա Նոր Նորքում (ուղիղ) Քարոզչական ահաբեկում. 50.000 դրամի տուգանք չկա՛ Պատերազմ Արցախում
«Մայր Հայաստան»-ի իրազեկման ակցիան՝ Երևանի հանրային տրանսպորտում (ուղիղ) Երևանի քաղաքապետարանի 2 մլրդ դրամի շեղումը Տրանսպորտային բոյկոտի պատրաստ է երևանցիների 90 տոկոսը (տեսանյութ) Տրանսպորտի մեջ՝ տրանսպորտի թանկացման դեմ. շարունակում ենք ճնշումը․ Անդրանիկ Թևանյան (ուղիղ) «Մայր Հայաստան»-ին թիրախավորում են, քանի որ տեսնում են, որ մեր աշխատանքն արդյունավետ է (տեսանյութ) Թուրքական բազառ՝ տրանսպորտի գնի թեմայով․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել Մինչև 18 տարեկան անձանց էներգետիկ ըմպելիքների վաճառքն արգելող նախագիծն ընդունվեց «Լազարյան ակումբի» հայտարարությունը՝ կապված Բաքվում Լեռնային Ղարաբաղի ղեկավարների դատավարության հետ Հարցվածների կարծիքով, ամենալավը աշխատում է «Մայր Հայաստան» խմբակցությունը, ամենավատը՝ «Հանրապետությունը» Փաշինյանը ցավակցել է Թուրքիային Տունս թալանել են, վնասը 7-8 մլն դրամ է․ Հրաչյա Հակոբյան Դավոսում հանդիպել են Զելենսկին և Ալիևը Ո՛չ բրիտանացի գիտնականները, ո՛չ էլ բրիտանացի հետախույզերը չգիտեն, որ Հայաստանում խաղաղության դարաշրջան է․ պատգամավոր Ալեքսանդր Սիրունյանը հրաժարվեց ԲԴԽ անդամի թեկնածությունից. Տեսանյութ Արցախի պետության լուծարման հրամանագիրը խմբագրել է անձամբ Փաշինյանը. Դավիթ Գալստյան Կհայտարարեն, որ դուրս են գալիս ՀԱՊԿ-ից, իսկ հետո ԵԱՏՄ-ից․ միջանցքը կարող են հանձնել ԱՄՆ-ին (տեսանյութ) ԼՂ հայերի դավաճանության գլխավոր մեղավորը Նիկոլ Փաշինյանն է. Զատուլին Երրորդ աշխարհամարտն ու Հարավային Կովկասը Հրատապ ասուլիս՝ Երևանում տրանսպորտի թանկացման թեմայով. ուղիղ Գյումրիում 26-ամյա երիտասարդ է ինքնասպան եղել Տրանսպորտի թանկացումների ֆոնին Ավինյանը հանգստի է մեկնել Ո՞րն է Թրամփի գաղափարական հենքը, և ինչո՞ւ է «լիբերալ-բոլշևիզմը» պարտվում Վարորդները կմիանա՞ն բոյկոտին Առաջիկայում ականատես կլինենք ամերիկամետների կատաղի պայքարին Հայաստանը Թրամփի երդմնակալությանը մասնակցել է սոցապ նախարարի մակարդակով Թալանել են Փաշինյանի աներձագի տունը Դադարեցնե՛լ հարկային տեռորը․ «Մայր Հայաստան»-ի հայտարարությունը Սահմանազատման գործընթացը Տավուշի ո՞ր սահմաններից է տեղի ունենալու․ Գառնիկ Դանիելյան Հայաստանի հպարտ քաղաքացիները կարծիքն ավելի նվազ է կարևոր, քան ՔՊ արտաքին տերերինը. Ստեփան Դանիելյան

Ներկա փուլում Թուրքիայի նախապայմանը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է. Ռուբեն Սաֆրաստյան

Երեկ ԱԺ արտաքին հարաբերությունների և ֆինանսավարկային և բյուջետային հանձնաժողովների համատեղ նիստում 2023 թվականի բյուջեով արտաքին քաղաքականության ոլորտում տարեկան կատարողականի հաշվետվության ընթացքում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել էր նաև հայ-թուրքական հարաբերություններին։

Ըստ ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարի, հայ-թուրքական հարաբերություններում ընթանում է առողջ երկխոսություն։

«Մենք պատրաստ ենք շարունակել այդ երկխոսությունը։ Ցավոք, կան նաև պայմանավորվածություններ, որոնցից հիմնականները դեռ կյանքի չեն կոչվել՝ պայմանավորված 3-րդ գործոններով»,- ասել է Արարատ Միրզոյանը։

Թուրքիայի նախագահը բազմիցս խոսել է իր առաջ քաշած նախապայմանների մասին, որոնք կատարելու դեպքում միայն Հայաստանը կարող է կարգավորել իր հարաբերությունները Թուրքիայի հետ։ Էրդողանը մշտապես խոսել է ՀՀ սահմանադրությունը փոխելու, Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու, Արարատ լեռը ՀՀ խորհրդանիշներից հեռացնելու և այլ նախապայմանների մասին, մինչդեռ ՀՀ իշխանւթյունները հայտարարում են, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ընթանում է առանց նախապայմանների։

Հայ-թուրքական հարաբերություններում առողջ երկխոսությունն ինչի՞ն կարող է վերաբերել և առհասարակ Թուրքիայի առաջ քաշած նախապայմաններից հետո Թուրքիայի հետ երկխոսությունը կարո՞ղ է առողջ լինել։

168.am-ի հետ զրույցում ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի նախկին տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը խոսելով այս հարցերի շուրջ, ասաց՝ ներկա փուլում Թուրքիայի նախապայմանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրումն է։

«Հիմա իրավիճակը Թուրքիայի և շատերի կողմից այնպես է գնահատվում, որ բանակցային գործընթացն ընթանում է առաջ, այդ պատճառով էլ Թուրքիան անում է համապատասխան հայտարարություններ։ Նախապայմանը, որ Հայաստանն ու Ադրբեջանը պետք է կնքեն խաղաղության պայմանագիր, և միայն դրանից հետո Թուրքիան պետք է մտածի հարաբերությունների կարգավորման մասին՝ մնում է, սա ակնհայտ է։

Դժվարանում եմ այս պահին ասել՝ մնացած նախապայմանները՝ կապված, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի», Ցեղասպանության միջազգային ճանաչման հետ, կլինեն ա՞յս փուլում, թե՞ դրանք Թուրքիան կթողնի հետագայի համար, որոշակի հնարավորություն տալով, որ բանակցային գործընթացը Հայաստանի և Թուրքիայի միջև շարունակվի, և փորձ անի այդ բանակցային գործընթացում պարտադրել մյուս պահանջները»,- նշեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Ինչ վերաբերում է Մարգարայի անցակետի շահագործման հնարավորություններին, որը պատրաստ է նախորդ տարվա դեկտեմբերից, Ռուբեն Սաֆրաստյանը կրկնեց միտքը՝ մինչև Հայաստանի ու Ադրբեջանի միջև ստորագրվի խաղաղության պայմանագիրը, այդ անցակետը չի շահագործվելու։ Սա ևս Թուրքիայի պահանջներից մեկն է։

«Մինչև այդ պայմանագիրը չստորագրվի, Թուրքիայի կողմից որևէ լուրջ քայլ՝ Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու, դիվանագիտական հարաբերություններ հաստատելու, սահմանը բացելու, այդ անցակետը շահագործելու առումով, չի լինելու»,- հավելեց մեր զրուցակիցը։

Ռուբեն Սաֆրստայանի գնահատմամբ՝ ներկա փուլում Ադրբեջանը որևէ մտավախություն չունի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առնչությամբ, որովհետև Թուրքիայի ու Ադրբեջանի ինտեգրումը բավականին խորացել է՝ մասնավորապես «Շուշիի» հռչակագիրը 2021 թվականին ստորագրելուց հետո։

«Ադրբեջանն ըստ էության ծառայում է Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականության իրականացման համար՝ որպես միջոց ու գործիք։ Այնպես որ, Թուրքիայի կողմից որևէ քայլ, որը դեմ կլինի Ադրբեջանին, չի լինելու։ Սա բացառվում է, քանի որ նրանք ինչ-որ մի բան անելուց առաջ միասին քննարկում են»,- եզրափակեց Ռուբեն Սաֆրաստյանը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan