«Սեպտեմբերից կսկսվի ադրբեջանցիների «վերադարձը»»․ Ալիև

Դիտել նաև
Ալիևն ու Փաշինյանը քննարկել են «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը
«Միջանցք տալը պոզով պոչով է լինո՞ւմ»․ Տաթևիկ Հայրապետյան
Օկուպացված Արցախում Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին
Ադրբեջանի հետ սինխրոն աշխատում են. ՀՀ իշխանությունն էլ է փչացնում Ռուսաստանի հետ հարաբերությունները
Ինչո՞ւ են փչանում ռուս-ադրբեջանական հարաբերությունները, և ի՞նչ հետևանք կարող է դա ունենալ Հայաստանի համար
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն Իվանյանում (Խոջալու) հայտարարել է, թե սեպտեմբերից կսկսվի ադրբեջանցիների «վերադարձը» Ստեփանակերտ։ Բացի այդ, նա հայտնել է, որ Ակնա (Աղդամ) ադրբեջանցիները «կվերադառնան» մյուս տարի։ Նրա խոսքով՝ «Ակնա-Ասկերան-Ստեփանակերտ ճանապարհի ընդլայնում է ընթանում»։
Ավելի վաղ Ալիևը հայտարարել էր, որ հետևում է Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին։ Մեկ այլ հայտարարությամբ նա Հայաստանից ներողություն էր պահանջել։