15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը
22
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Գյումրին բոլոր հնարավորություններն ունի դառնալու Հայաստանի բիզնես, մշակութային և զբոսաշրջության մայրաքաղաք․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարեն Սիմոնյանը Գյումրու ընտրությունների քարոզարշավային առաջատարն է ու այլընտրանքային թեկնածուն Եվրադաշինք-արմանբաբաջանյանախառը, իրենց մանր-մունր արբանյակներն իրար են խառնվել, հիստերիայի մեջ են․ Դերենիկ Մալխասյան Երբ Գյումրիում ՔՊ-ն պարտվի, դա ուղիղ համեմատական է ամբողջ Հայաստանին. Կարեն Սիմոնյան Գլխավոր շտաբի պետը՝ ՀՀ-ում գտնվող ադրբեջանցի զինծառայողների մասին Սատարում և հաղթանակ ենք մաղթում «Մայր Հայաստանին» և Կարեն Սիմոնյանին․ «Եդինայա Ռոսիյա» խմբակցության պատգամավոր․ Tsayg TV-ի ռեպորտաժը (տեսանյութ) Դեմ լինելը քիչ է. հաջորդ տրամաբանական քայլը Թուրքիայում քաղաքական ճգնաժամ է հասունանում. պատուհա՞ն Հայաստանի համար. Վարուժան Գեղամյան Նպատակը չափազանց ցածր վարկանիշի պարագայում գոնե ինչ-որ «ընդունելի» արդյունքի հասնելն է. «Փաստ» «Նիկոլ Փաշինյանը Հայաստանն ու աշխարհն ընկալում է Ադրբեջանի բառապաշարով»․ Տաթևիկ Հայրապետյան Շոու, շոու մինչև վերջ. փաշինյանական հին «սկավառակներին»՝ նոր շունչ. «Փաստ» Բոլորն էլ նույնն են.... «Փաստ» Կոալիցիա կկազմեմ ցանկացած քաղաքական ուժի հետ, բացի ՔՊ-ից և «Եվրադաշինքից». Կարեն Սիմոնյան (տեսանյութ) 15 000 նոր աշխատատեղ, միլիոնավոր ներդրումներ․ Անդրանիկ Թևանյանը Գյումրիում ազատ տնտեսական գոտու մասին․ Հ2-ի ռեպորտաժը Մայր Հայաստանի մինիմալ խնդիրը Գյումրիում ՔՊ-ի իշխանազրկումն է. Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Գյումրին ազատ տնտեսական գոտի դարձնելու «Մայր Հայաստանի» նախագիծը քննարկվել է ռուս գործընկերների հետ. 5-րդ ալիքի ռեպորտաժը Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ձախինը կզցրել է Արևմուտքին, աջինը կզել է ՀՀ մի շարք շրջաններում ձյուն է տեղում Մեծ հանրահավաք է սպասվում Սահմանազատումը մտել է փակուղի Հայ-ռուսական տնտեսական կոնֆերանսի մասնակիցները սատարել են «Մայր Հայաստանի»՝ Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ) Ես հիշեցնում եմ բոլորին՝ փորձանք է գալիս,որի անունն է «խաղաղության պայմանագիր»․ Հրանտ Բագրատյան Կարևոր է Գյումրիում ազատ տնտեսական գոտու ստեղծման «Մայր Հայաստանի» նախագիծը․ Անդրեյ Պետրոսյան (տեսանյութ) ՔՊ-ին իշխանազրկելը Գյումրու զարգացման գրավականն է. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատահական չէ, որ հենց Գյումրիում է տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազան․ Ալեքսեյ Մարտինով (տեսանյութ) Մարտուն Գրիգորյանն անչափ կարևորել է Գյումրիում տուրիզմի զարգացումը, որպես քաղաքի բարգավաճման գրավական Ադրբեջանն Արցախում ոչնչացրել է մի քանի գյուղերի գերեզմանոցներ Երիտասարդները՝ հանուն Գյումրու զարգացման․ «Մայր Հայաստանը» շարունակում է ակցիաները (տեսանյութ) Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանը առաջնային է համարում տնակների հարցի լուծումը ՌԴ Պետական Դումայի պատգամավոր («Եդինայա Ռոսիյա»). Մենք սատարում ենք «Մայր Հայաստան» դաշինքի ծրագրերին և հաղթանակ մաղթում Գյումրու քաղաքապետի թեկնածու Կարեն Սիմոնյանին (տեսանյութ)

Լոռին ու Տավուշը հերթականն են․ քա՞նի աղետի գոտի ենք ունեցել ՔՊ-ի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խսբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Ոստիկանության վայրենությունների մասին այսօր ևս չեմ խոսելու, 50-ից ավելի պարապած բերետների՝ մեկ պատգամավորի վրա «հերոսական» հարձակման մասին ևս։ Էդ բերետները էսօր քաշքշում էին զոհված զինծառայողների ծնողներին, որոնցից մեկն ասում էր՝ մենք դուրս ենք եկել փողոց, որ քո ծնողներն էլ սև չհագնեն։ Չազդվեցին։ Չգիտեմ՝ կա՞ մի խոսք, որ կարող ես ասել այդ՝ մարդկանց վրա հարձակվող կարմիր գլխարկներին և բարոյականությունը մեջներն արթնանա։ Այսօր կարդացի փաստաբան Ասլանյանի գրառումն այն մասին, որ այսօրվա ակտիվ բերետավորներից մեկի կինը ժամանակին բռնաբարվել էր, ապա այսօրվա այդ նույն բերետ ամուսնու հետ փող վերցրել և ասել՝ բողոք չունեմ։ Զարմանում ենք, բայց երևի թե էս  տեսակի հետ գործ ունենք, էն որ ասում են՝ էլ ի՞նչ ասես։ ՆԳ նախարար Վահե Ղազարյանը ասում է՝ ծառայողական քննություն ենք անում։ Խնդալու է, չէ՞։ Օրինակ՝ որ ոստիկանապետ աշխատող Արամ Հովհաննիսյանը ցուցարաներին ասում է լակոտ, դրան ի՞նչ ծառայողական քննություն եք նշանակել։ Նորմալ քաղաքական իշխանություն լիներ, անմիջապես կհեռացներ աշխատանքից, ոստիկանին, այն էլ՝ ոստիկանապետին ոչ հարիր պահվածքի համար, առնվազն։ Կասեր՝ էս ի՞նչ ձև ես խոսում մեր քաղաքացու հասցեին, բայց այսօրվանը քաղաքացուն համարում է թշնամի, իսկ թշնամու հետ ուզում է բարեկամանալ։ Ի դեպ, դուք գիտե՞ք, որ ասում են՝ պարգևատրումներ են ստանում նաև էն ոստիկանները, որոնց նկատմամբ, իբր, ծառայողական քննություն է նշանակված։ Դե իմացեք՝ այդ քննությունը ձևական է։ Փաստաբան Արամ Վարդևանյանը ոստիկանության բերետների վայրենությունների համար հաղորդում է ներկայացրել դատախազություն ու որպեսզի էն Եռաբլուրի դեպքի նման չլինի, որ այդպես էլ չկարողացան դեմքերը ճշտել-պարզել, արդեն ինքնությունը պարզած է ներկայացրել։ Վստահ եմ, սակայն, որ այդ գործն էլ դարակում մնալու է հաջորդ իշխանության քննության համար։ Չենք մոռանում, որ այս դատախազը Նիկոլ Փաշինյանի օգնականն էր, նրա հանձնարարական-հրահանգներ կատարողը։ Տեսնենք, հուսամ՝ ակնհայտ դեպքերում չի ենթարկվի իշխանական ճնշմանը, երիտասարդ է, դեռ կարիերա է ուզենալու շարունակել։

ՔՊ-ականներն իրենց բազմոցներին նստած՝ հայրենիքի համար փողոց փակողներին ցույց են տալիս Տավուշում ու Լոռիում աղետը, թե էս ֆոնին միտինգ եք անում, գնացեք Լոռին ու Տավուշը փրկեք և այլն։ Մոտավորապես՝ «հելեք գնացեք սահման պահեք» ոճի մեջ։ Մոռանում են, որ այս շարժումը հենց Տավուշից է սկիզբ առել, որին աղետ բերել էին իրենք, իրենց առաջնորդը, իրենց վարած ապաշնորհ քաղաքականությունը․ այս շարժումը՝ Տավուշը, Լոռին ու ամբողջ Հայաստանը էլ ավելի մեծ աղետից փրկելու համար է։ Ես, օրինակ, Տավուշում, Լոռիում, բացի պետական պատասխանատու գերատեսչություններից այլ ՔՊ-ականներ չտեսա, էդ պատգամավորներին չտեսա, չտեսա ոստիկաններին, որ պարտավոր էին գնալ ու օգնել քաղաքացիներին։ Կամավորների էին փնտրում աղետի գոտու համար, իսկ ոստիկանները մարդատար ու բեռնատար ավտոմեքենաներով, կասկա-զրահաբաճկոններով կանգնած էին Երևանի կենտրոնական հրապարակներում՝ մի քանի շարքով։ Ռադիոտան դուռը ջարդելու արդյունքում հեղափոխություն արած, Սերժի իշխանությունը բռնապետ ռեժիմ անվանած Նիկոլ Փաշինյանը մինչև ատամները զինված ուժայիններին սահմանի փոխարեն մի քանի շարքով տեղադրել էր ռադիոտան դիմաց։ Հիմա սրան ի՞նչ ասենք, ո՞նց կոչենք։

Ցավոք, մենք երեկ ունեցանք հերթական երկու ողբերգությունը։ Առաջինը գետերի վավարումն էր Տավուշի ու լոռու մարզերում և հսկայական վնասները։ Երկրորդը հերթական զոհն էր բանակում․ զորավարժության ժամանակ զոհվեց 20-ամյա զինծառայող Արարատ Արոյանը, ում վերադարձին մնացել էր ընդամենը մեկ ամիս։

Արդեն 4 տարի է այս իշխանությունը մեր գլխին ինքնին աղետ է, մշտական աղետներ են ու զոհեր։ Մինչ Նիկոլը, կար մեկ՝ համարյա վերականգնված Աղետի գոտի։ ՔՊ-ի օրոք կանգ առավ այդ աղետի գոտու վերականգնումը, բայց ավելացան աղետի գոտիները՝ Արցախ, Լոռի, Տավուշ, Սյունիք, բանակ․․․

Մեր երկրում վաղուց չկա աղետի ռիսկերի կառավարում, բարձիթողի վիճակ է։ ՆԳ փոխնախարար Ցուցուլյանը, որը արտակարգ իրավիճակիներ բաժինն է ղեկավարում, Նիկոլը տարել-տնկել էր Օպերայի մոտ՝ փողոցը փակելու։

Կարո՞ղ է որևէ մեկն ասել, թե ԱԻՆ-ի պետը ինչ գործ ուներ խաղաղ անհնազանդության ակցիաներն հսկելիս։ Գուցե իրենց համար արտակարգ իրավիճակ է ամեն տեղ, որտեղ այցելում է Նիկոլը և որտեղ Նիկոլի դեմ բողոք կա։ Բա եթե ուր գնում է բողոք կա, ուրեմն աղետն էլ արտակարգ վիճակն էլ ինքն է, պետք չէ՞ իրենից ազատվել, թե՞ ձեզ մոտ այլ տրամաբանություն է։

Նիկոլի օրոք անձրևը ջրհեղեղ է դառնում, հրադադարի խախտումը պատերազմ է դառնում, ավտոյի շարժը մահ է դառնում, օրինականություն պահող ոստիկանը հանցագործ է դառնում։ Այս իշխանությունը, ամեն առումով է աղետաբեր։ Մենք աղետի մեջ ենք ապրում արդեն 6 տարի։ 6 տարվա մեջ չկա էդպիսի մեկ ամիս, որ ապրենք հանգիստ։ Ժողովուրդը հոգնել է էս վիճակից։ Էս մշտական սարսափային վիճակից իրոք հոգնել ենք։

Բագրատ սրբազանը ժողովրդի վարչապետի թեկնածուն է, Նիկոլը, ինչպես ճիշտ նկատեց սրբազանը, այլևս նախկին։ Երբ ասում ենք Հայաստանի ժողովուրդը պահանջում է փոփոխութուններ, նկատի ունենք համարյա բոլորին։ Հայաստանում ըստ երևույթին փոփոխություն են ուզում գրեթե բոլորը, երկու միլիոնից ավելի մարդ։ Նրանց մի մասը ակտիվ պայքարով է ուզում այդ փոփոխությունը, մի մասը շրջապատում բողոքելով, ընտրություններով, լուռ՝ ինքն իր ընտանիքում և այլն։ 2018 թվականին էլ մեր երկրում տեղի ունեցան փոփոխություններ ոչ թե բոլորի, այլ՝ հանրության ակտիվ հատվածի աջակցությամբ, որոնք ներկայացնում էին համարյա ամբողջ ժողովրդին։ Ասում են՝ նույնը հիմա է մի տարբերությամբ, հանուն արդարության, այն ժամանակ, այսօրվա աղետները չկային, կար հոգնածություն, լճացում, բայց ոչ աղետ։

Այսօր, փաստացի արդեն, ժողովուրդն իր կամքն արտահայտել է, և այդ կամքը պետք է կատարվի։ Ու որպեսի կատարվի, կա՛մ պետք է իշխանությունը այդ կամքն ունենա, նամուսն ունենա, ընդունի որ սաղ տապալել է․ եթե ոչ, ժողովուրդը պետք է հասցնի այն կետին, որ իշխանությունը ստիպված լինի հաշվի նստել իր հետ։ Ի՞նչ է ուզում ժողովուրդը․ ուզում է նորմալ իշխանություն, որը կարողանա երկրում ապահովել ներքին համերաշխություն, սահմանին կայունություն, անվտանգություն, հարաբերություններում առաջընթաց, արժանապատիվ խաղաղություն։ Ուզում ենք նորմալ իշխանություն, որը կաշկանդված չէ ծանր մեղքով և ստիպված չէ ամեն ինչ անելու այդ մեղքի համար պատասխանատվություն չկրելու համար։

Վարչապետի թեկնածուն 3 կարևոր կզբունք է նշում՝ ներքին հաշտություն, բայց նաև՝ արդարադատություն և արդարություն, արտաքին հարաբերություններում էս անհասկանալի քաղաքականության կասեցում ու շտկում, գերիների և Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների վերադարձ։ Նրանց մասին այս իշխանությունը լրիվ մոռացել է: Ադրբեջանի զինուժի դուրսբերում ՀՀ ինքնիշխան տարածքներից: Սահամանազատումն ու սահմանագծումը պետք է մեկնարկի խաղաղության պայմանագրի կնքումից միայն հետո` հստակ քարտեզներով, ոչ թե ներկայիս խայտառակության նման: Եվ երրորդ՝ ազատ, թափանցիկ ընտրություններ, որին ինքը՝ սրբազանը, չի մասնակցելու։

Էն որ ասում են, էլ Աստծուց կրա՞կ եք ուզում։

Իրականում, ինչ հայտարարել է սրբազանը, մենք բոլորս ենք ուզում․ ուզում ենք էս շարունակական քաոսին վերջ տրվի, մի ընթացքի ելնենք, պարզ լինի, հստակ լինի, ամեն պահի չմտածենք որ խաբում է։

Կարճ ասած՝ Բագրատ սրբազանը հայտարարեց այսպես ասած՝ վերջին փուլի մասին։ Դա նշանակում է, որ ինչ էլ ուզում է լինի, իշխանությունը պետք է ընդունի ժողովրդական ուժի նկատմամբ իր պարտությունը և կատարի ժողովրդի պահանջը։ Բա էլ ուրիշ ո՞նց։ Քաղաքական պայքարը, այս իշխանությունը դարձրեց, պայքար՝ ընդդեմ աղետի․ մարդկանց այդ սողացող աղետն է հանել փողոցներ։ Այդ մեկ հոգու հրաժարականը արդեն ազգի փրկության իմաստն ունի»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan