Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները
25
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) ՔՊ-ական պատգամավորի ավիաընկերությունը խախտել է ռուսաստանցիների իրավունքները. հայտարարություն Ռոբերտ Քոչարյանը մասնակցել է Հովհաննես Հարությունյանի հոգեհանգստի արարողությանը Ո՞ւր է գնում Երևանի 125 միլիարդանոց բյուջեն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Թիրախում Հայաստան-Իրան սահմանն է. Բենիամին Մաթևոսյան Անտրամաբանական, անգամ միստիկ մահաբեր մթնոլորտի մասին․ «Կարճ ասած» 400 մլն հայաստանցիների դեմ և 10 մլն Ադրբեջանի կամ զորավարժություններ՝ ո՞ւմ դեմ Կառավարությունը գաղտնի որոշմամբ է սահմանել կիրանցեցիներին պարտադրված՝ գույքից հրաժարվելու դիմումները Ամեն ինչ կոորդինացվում է Ադրբեջանի կողմից. ՀՀ իշխանությունն է COP-29-ը զիջել Ադրբեջանին, ընդդեմ արշավ չի սկսելու. Տաթևիկ Հայրապետյան Աշխարհաքաղաքական իրավիճակը լուրջ փոփոխվել է Կրակոցներ Իրան-Ադրբեջան սահմանին. Կան վիրավորներ ԱՆԻՖ-ի գործով Ավինյանը Քերոբյանի հայտարարությունը սուտ որակեց Ադրբեջանը հայտարարել է Հայաստանի հետ Ռուսաստանում բանակցություններ անցկացնելու պատրաստակամության մասին Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել Երբեք չեմ լսել, որ աշխարհի որևէ երկրի ղեկավար 29 օրյա արձակուրդ գնա․ Հարութ Սասունյան Ընդդիմադիր պատգամավորը հանդիպել է ԵՄ օրենսդիր իշխանության մի շարք ներկայացուցիչների հետ Կիևը պատրաստ է բանակցություններ վարել Մոսկվայի հետ․ Դմիտրի Կուլեբա Բիձինա Իվանիշվիլիի դեմ մահափորձը նախապատրաստում էին Ֆիցոյի և Թրամփի դեմ մահափորձ իրականացնող ուժերը. Կոբախիձե Ստվերային քաղաքական համակարգը (տեսանյութ) Տեղի է ունեցել հայ-ամերիկյան համատեղ զորավարժության փակման արարողությունը Բայդենի հեռացումով աշխարհում շատ բան է փոխվելու... Քանի դեռ չկա պատժելիություն, Ադրբեջանը շարունակելու է իր այս քաղաքականությունը. Թաթոյան Մինչ բժիշկները «սպասում» էին փաստաթղթերին, անօգնական քաղաքացին մահացել է ՀՀ-ին՝ փշրանքներ, վրաններ, վիզաների ազատականացման խոստում, իսկ Բաքվին՝միլիարդներ ռուսական գազի դիմաց Հայաստան գումար ուղարկելով՝ ԵՄ-ն ցանկանում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում. ՌԴ ԱԳՆ (տեսանյութ) Պատերազմի կուսակցության պարտությունը և մեր հնարավորությունները Ռուսաստանը Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների համար բանակցությունների ամենահարմար պայմանները կստեղծի․ Զախարովա Հայաստանը դարձել է հնդկական զենքի ամենախոշոր գնորդը Ահա սա է ՔՊԿ ֊ի կողմից կառավարվող Երևան համայնքի իրական և իսկական պատկերը Ավետիք Իսահակյանի կիսանդրին անտերության է մատնված Ավանում (տեսանյութ) Երևանում մեկնարկել է «Աղբի փառատոն 2024»-ը (տեսանյութ) Երևանում 11-ամյա երեխան շենքի բակում ծեծի է ենթարկվել ու ուշագնաց վիճակում տեղափոխվել հիվանդանոց Փաշինյանի արձակուրդի հրամանները մաթեմատիկայի թեստ են հիշեցնում Մրցույթի արդյունքները կանխորոշված են

Շարժման ընթացքը. որտեղ ենք, և ինչից է պետք խուսափել. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը նշում է.
«Շարժման ընթացքը. որտեղ ենք, և ինչից է պետք խուսափել
Որտեղ ենք.
1. Իշխանությունը գնում է մարման. սա հուշում է հավաքական փորձառությունը և շարժման ընթացքը։
2. Ամենադժվար փուլը հաջողել է. ստեղծվել է զգալի կայուն կորիզ։ Հայաստանում ձևավորվել է նոր խոշոր ընտրազանգված, որի պահանջը խորքային փոփոխությունն է։
3. Շարժումը մի քանի ճշգրիտ ձևակերպումների շնորհիվ արտաքին աշխարհի համար սկսել է ընկալվել որպես Հայաստանի ներքին գործ, որը սպառնալիք չէ տարածաշրջանի համար։
4. Շարժումը թակել է ամենամեծ ընտրազանգվածի՝ մշտական դիտորդների, տատանվողների դուռը։ Եվ այդ դռները սկսում են բացվել։

Այսպիսով՝ ունենք դրական ալիքի վրա ընթացող շարժում, որն ունի թափ հավաքելու մեծ պոտենցիալ։ Եվ եթե չանենք կոպիտ սխալներ, հենց այդպես էլ լինելու է։

Ինչ է անում իշխանությունը. փորձում է պահել իր իշխանությունը։ Ինչպե՞ս.
a. Հակաքարոզչություն(Արվում է առավելագույնը, արդյունքը խիստ սահմանափակ է)
b. Բիրտ ուժ, ռեպրեսիաներ (արվում է և արվելու է, բայց սա ունի իր հակաթույնը, որի մասին՝ հաջորդ անգամ)։
c. Սպասում է Շարժման սեփական սխալներին (ամենավտանգավորը սա է, եթե չլինեն այդ սխալները կամ հասցվեն հնարավոր մինիմումին, իշխանության դիմադրելու ռեսուրսները մաշվելու-վերջանալու են)։

Շարժման պարտությունն ամբողջ հասարակության պարտությունն է, հետևաբար այն պետք է հաղթի
1. Թրենդը պետք է մնա նույնը. դրական ալիքն ունի աճելու զգալի պոտենցիալ։ Պետք է գնալ հենց այդ ուղղությամբ։
2. Շարժումը չպետք է վերածվի ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ։ Համաժողովրդական շարժումն իր հանդարտությամբ, համառությամբ, հաշտության հաստատակամությամբ, իր բովանդակությամբ, կադրերով, ծրագրերով, ապագայի տեսլականով, պատրաստվածությամբ, հանրային ահռելի ճնշման ալիքով պետք է վերածվի իշխանության։ Սա հանրային առողջացման պրոցես է, ոչ թե քաղաքական պայքար։ Այստեղ «եթե» չկա, շարժման պարտությունը հերթական ընդդիմության պարտությունը չէ, այն ամբողջ հասարակության ու մեր հեռանկարի պարտությունն է։
3. Պետք է ընդունենք նաև, որ հասարակության մեջ կան կարևոր հարցեր, որոնց շարժումը դեռ չի անդրադարձել (սոցիալական թեմաներ, սոցիալական արդարության հարցեր, համակեցության խնդիրներ և այլն, որոնք կան հանրային հավաքական մտքում և սրանք պատասխանների են սպասում)։ Դրանք այն հարցերն են, որոնք կարող են շարժման շուրջ մարդկային և հանրային համախմբման նոր ռեսուրս ստեղծել։ Իսկ սա արդեն ֆիզիկա է, ոչ թե քաղաքագիտություն։ Նման ճնշմանը ոչ մի իշխանություն չի դիմանա։
4. Իշխանության ամենագործուն լծակը բերետավորն է։ Շարժումը պետք է ամեն կերպ զրկի իշխանությանն այդ գործիքը կիրառելու հնարավորությունից։ Նախորդ շաբաթներին Սրբազանն ունենում էր բազմաթիվ կարևոր հանդիպումներ սոցիալական և մասնագիտական շրջանակների հետ, խոսում էր կարևորագույն թեմաներից և տալիս էր կարևոր ուղերձներ՝ հասարակությանը և արտաքին աշխարհին։ Նիկոլ, ըստ էության, Երևանում և երկրում չկար, դա էր ընթացքը, և դա էր շարժման թափ հավաքելու պատճառը։ ՄԵԿ հոգին զրկված էր իր սիրած գործիքը՝ բերետավորին օգտագործելու հնարավորությունից։ Իշխանական հակաթեզերը արհեստական էին ու չաշխատեցին։ ՄԵԿ հոգին դա ֆիքսեց։ Իշխանությունը մոտ տասը օր չգիտեր՝ ինչ աներ։ Այս պայմաններում իշխանությունը երազում է, որ դու ստեղծես հնարավորություն, թույլ տաս, որ նա կիրառի իր միակ զենքը՝ բերետավորին։ Շարժման խնդիրն է՝ այս պահին սա թույլ չտալ»։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan