«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է
![«Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք»․ Կիրանցում Վերջին զանգը կայացել է](/timthumb.php?src=/disc/24-05-24/7281c8ae8aeda5a21011989e6f393870.jpg&w=450)
Դիտել նաև
Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ
Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել
Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
Ամերիկյան դեսանտ հայկական բանակում․ Նիկոլ Փաշինյանը միա՞կ մեղավորն է
Ադրբեջանցի սահմանապահներն արդեն Կիրանց են հասել
Կիրանցում Վերջին զանգը կայացել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Կիրանցի դպրոցի տնօրեն Վոլոդյա Բաբինյանը։ «Վերջին զանգ եղել, ավարտվել է։ Ներսում ենք արել՝ սրահում, անրձևային էր եղանակը դրսում չկարողացանք։ Ժամը 11-ին սկսել ու ավարտվել է։
Ծնողներ, հյուրեր, համայնքի բնակիչներ, բոլորն էլ մասնակցել են»,-ասաց դպրոցի տնօրենը։ Հարցին՝ անվտա՞նգ է դպրոցում միջոցառումներ կազմակերպելը, Վոլոդյա Բաբինյանը պատասխանեց․ «Եթե վտանգավոր է, թողնենք ու գնա՞նք։
Մենք չենք թողնելու մեր դպրոցն ու գնանք։ Մենք մնալու ենք մեր գյուղում ու տանը»։ Վոլոդյա Բաբինյանն ասաց, որ այս տարի 8 շրջանավարտ է ունեցել դպրոցը, իսկ դպրոցում 41 աշակերտ է։