Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն

Դիտել նաև
Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան գրառումը․ «Բաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխն իր ներկայությամբ իսկ պղծել է մեր սրբի մասունքները, մեր նախնիների քաղաքակրթական ջանքի արգասիքը, մեր իշխանուհու՝ «ի թուրքաց պատերազմին» զոհված որդու հիշատակին կառուցած մեր տաճարը, Քարվաճառն ազատագրած մեր հերոսների հիշատակը, մեր պատիվն ու արժանապատվությունը։
Սրա նկարը երբեք չէի տեղադրի, բայց միգուցե սթափեցնող լինի տարատեսակ «ֆեստիվառների» և այլ «կառնավալների» ֆոնին։
Դեսպանների այցը Կիրանց հարթ չի ընթացել
«Կիրանցի բնակչին 270 մլն դրամ փոխհատուցում են առաջարկել, հրաժարվել է»․ Ոսկան Սարգսյան
Կադաստրի կոմիտեն թարմացրել է Կիրանցի քարտեզը․ ինչ փոփոխություններ են կատարվել
Կիրանցում վեճ է տեղի ունեցել հայ և ադրբեջանցի սահմանապահների միջեւ
Պատկերացրեք՝ դուք գտնվում եք կադաստրի վկայականով ձեզ պատկանող հողում․
-Ձեր հողով առանց պետհամարանիշների մեքենան ցանկանում է անցնել, -Դուք չեք թողնում,
-Ոստիկանությունը, բերետավորները գալիս են՝ ձեր նկատմամբ բռնի ուժ կիռարելով, ձեզ հանում են ձեր հողից
- Ու էս ամենից հետո ձեզ կանչում են Քննչական կոմիտե, թե բա վիրավորել, հարվածել եք պաշտոնյաներին և բերետավորներին:
Հա մեկ էլ մեր կառավարությունը էդ տարածքը համարում է Ադրբեջան։ Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները թող կանչեն։
Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյանի ֆեյսբուքյան էջից