Սահմանազատման արդյունքում 4 գյուղ վերադարձվել է Ադրբեջանին․ Մուստաֆաև

Դիտել նաև
Մեկնարկել է Փաշինյան-Ալիև հանդիպումը
«Արևմտյան ադրբեջանցիների վերադարձի» հարցը դառնում է քննարկման թեմա միջազգային հարթակներում․ Թահիր Միրկիշիլի
Ադրբեջանում 69-ամյա սկեսրայրը uպանել է 24-ամյա հարսին
ՌԴ-ում ադրբեջանական լրատվական կայքերի հասանելիությունը սահմանափակվել է
ԱՄՆ-ն ստիպում է Հայաստանին միջանցք տրամադրել Ադրբեջանին
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման աշխատանքների արդյունքում որոշվել է 12,7 կմ երկարությամբ սահմանագիծը:
Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ հայտարարել է Ադրբեջանի փոխվարչապետ, սահմանազատման հանձնաժողովի ադրբեջանական կողմից նախագահ Շահին Մուստաֆաևը։
Նա նշել է, որ սահմանազատման արդյունքում Ադրբեջանի Ղազախի շրջանի 4 գյուղերի՝ Բաղանիս Այրում, Աշաղը Ասկիպարա, Խեյրումլի և Կըզըլ Հաջիլի տարածքները (6,5 կմ քառակուսի) վերադարձվել են Ադրբեջանին։ Մուստաֆաևը նաև ասել է, որ այդ հատվածներն այսօրվանից անցել են ադրբեջանցի սահմանապահների վերահսկողությանը։