«Արդեն վախենալու է, թե Հայաստանի ղեկավարը վաղն ինչ ուղերձով է հանդես գալու»․ Վ․ Գեղամյան

Դիտել նաև
Օրեցօր Թուրքիա-Ադրբեջան դուետի հակահայկականությունը «արդարացնող» քարոզիչները էլ ավելի բացահայտ են իրենց գործն անում, զգո՛ն եղեք. Վարուժան Գեղամյան
«Հայաստանում գործում է թուրքական գրաքննություն»․ Վարուժան Գեղամյան
«Երկու դրվագ, որոնք խախտել են ազգային արժանապատվության հնարավոր ամեն սահմանը»․ Վարուժան Գեղամյան
«Թուրանական միջանցքի հարցում 2025-ին լինելու է հնարավոր ամենամեծ ճնշումը». Վարուժան Գեղամյան
Էս ամեն ինչը մի հատ մեծ փիառ հարսանիքի նախապատրաստություն ա․ Տիգրան Քոչարյան
Թյուրքագետ Վարուժան Գեղամյանը թելեգրամյան իր ալիքում գրել է․
«Էրդողանը Հայոց ցեղասպանության հիշատակի օրվան ընդառաջ վերահաստատում է ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվելու իր նախապայմանը։ Ավելին, ըստ Էրդողանի, Հայաստանի ղեկավարը ևս համակարծիք է իր հետ։ Վերջին օրերին իշխանական թիմի արշավը ցեղասպանության դեմ հասցվում է տրամաբանական ավարտին։ Շուտով շրջանառության մեջ կդրվի «եթե չհրաժարվենք ցեղասպանության ճանաչումից, Թուրքիան մեզ հետ հարաբերություններ չի հաստատի» խոսույթը։
Արդեն վախենալու է, թե ինչ ուղերձով է հանդես գալու Հայաստանի ղեկավարը վաղը, որը կարող է անդառնալի ծանր հարված հասցնել ցեղասպանության ճանաչման գործընթացին։ Իսկ ցեղասպանության հարցից հետո հաջորդ թիրախը լինելու է հայկական սփյուռքը»։