Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Ընտրություններում հաջողության հասնելու համար
19
Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ինչպես է Ալեն Սիմոնյանը ծախսում պարգևավճարը. Արեգնազ Մանուկյան (տեսանյութ) Ինչու է ՔՊ-ն դարձել համր ձուկ (տեսանյութ) Ինչո՞ւ է Դանիել Իոաննիսյանը փորձում հերքել անհերքելին Ալեն Սիմոնյանի կամակատարը, մեզ ապօրինի զրկել է հավատարմագրումից․ «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողներին ՊՊԾ-ն փորձում էր դուրս հանել ԱԺ-ից Այդ աբսուրդը պետք է ամբողջ դատական նիստերով գնա՞․ Ռոբերտ Քոչարյանը՝ դատավորին Առաջիկա ընտրություններում Թուրքիայի պաշտոնական թեկնածուն Փաշինյանն է Պատերազմ Արցախում
«Հայաստան» խմբակցությունը հանդիպումների շարք է սկսել․ Իշխան Սաղաթելյան Մեկ օրում 20 հազար դոլար ստանալը ժողովո՞ւրդն է որոշել. Լիա Սարգսյան Ֆիդանն աջակցում է ոչ թե Փաշինյանին, այլ այն գործին, որը նա անում է. Հայկ Նահապետյան Անհույս է մտածելը, որ քաղաքային ոչ լեգիտիմ 9%-ոց «իշխանությունը» մտածելու է Ձեր մասին Ահազանգում են քաղաքացիները հերթական տուգանքների համար (տեսանյութ) Կյանքից հեռացել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Զառա Արամյանը Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հրատապ ասուլիսը. ՈՒՂԻՂ Գերիների վերադարձի հետևում կան քաղաքական պայմանավորվածություններ. Սիրանուշ Սահակյան «Նողկալի է այդքան իջնելը»․ Միքայել սրբազանը՝ տիրադավ Տերտերյանին Նիկոլական «թավշյա» թվաբանություն Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Փաշինյանը մտադիր է «սրտիկի»-ը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս «Այս դատավորն ամոթ ունի՞»․ Գագիկ Համբարյան Թուրքիան Հայաստանում ունի և՛ գործակալներ, և՛ վարչապետի թեկնածու․ «Կարճ ասած» Ո՞ւմ դեմ է պայքարում Փաշինյանը. Կտրիճ Ներսիսյան անունով մարդ չկա ՀՀ-ում Իշխանության նպատակն է՝ անկախ, իր տեսակետները չարտահայտող ԶԼՄ-ներին և լրագրողներին չեզոքացնել. Աբրահամյան Թրամփն առավելագույնը պահանջելով՝ փորձում է ստանալ գոնե նվազագույնը. քաղաքագետ Գոնե ամոթ ունենան, գերիների վերադարձը հանրության վրա որպես լավություն չվաճառեն. Իշխան Սաղաթելյան Արման Վոլոդիայի Սարոյանը ցանկանում է դառնալ Մասյացոտն թեմի առաջնորդ. աննախադեպ պատմություն նիկոլի Հայաստանում. Մանուկյան Սամվել Կարապետյանին կալանավորելու միջնորդությունը մերժվեց, կիրառվեց տնային կալանք. Վարդևանյան Թևքերը քշտած՝ պարգևավճարվել է, որ պարգևավճարվում են. «Փաստ» Արտաքին «խաղացողներն» արդեն անթաքույց են խառնվում Հայաստանի ներքին գործերին. «Փաստ» Հայաստանն ունի թուրքի պահած իշխանություն. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հրաչյա Ռոստոմյանը «Առաջարկ Հայաստանին» նախագծին ներկայացրել է սպորտի զարգացման 14 տարվա ռազմավարություն Բոլոր ինստիտուտների փոխարեն որոշում է մեկ անձ՝ սա ամենամեծ վտանգն է․ ահազանգ ԶԳՈՒՇԱՑՈՒՄ. WhatsApp-ում ստեղծվել է Սերժ Սարգսյանի անունով հերթական կեղծ օգտահաշիվը. չպատասխանե՛ք Թեհրանը մեղադրում է ԱՄՆ-ին և Իսրայելին՝ Իրանի փլուզմանն ուղղված անկարգություններ կազմակերպելու մեջ Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն առատաձեռն կաշառք բաժանում․ Իշխան Սաղաթելյան Վեհափառ Հայրապետի տնօրինությունը չի կարող դատական վերահսկողության առարկա դառնալ․ փաստաբան Իրանի կտրուկ հայտարարությունն աննախադեպ էր Հայաստանի համար. Փույա Հոսեյնի

Չհաջողված ընթրիք ու վաստակած հայհոյանք․ ինչի՞ց են վախեցած ՔՊ-ականները. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Երեկ՝ ապրիլի 15-ին միջադեպ էր տեղի ունեցել ՔՊ-ական պատգամավորի մասնակցությամբ։ Հակոբ Ասլանյանին, որը, շեշտեմ, շատ հաճախ է Արցախի դեմ հայտարարություններ անում, ավտոբուսում հանդիպել է մի երիտասարդ՝ Սամվել Վարդանյանը և ասել «հակահայ վիժվածք» և նման մի քանի բառ։ Հետո մեկնաբանել է՝ տեսնելով ՔՊ-ականի՝ իմ քաղաքացիական դիրքորոշումը հայտնեցի իրենց քաղաքականության շուրջ։ ԱԺ նախագահը հետո գրառում արեց՝ երիտասարդին վիրավորելով և ուժայիններին ուղորդելով նրա վրա։ Սամվելը տեսնելով ՔՊ-ականի՝ չի կարողացել իրեն զսպել։ Իսկ դո՞ւք ինչ եք անում, երբ հանդիպում եք ՔՊ-ականի։ Լավ, ՔՊ-ականներին դիմեմ՝ դուք ձեզ հարց տալի՞ս եք, թե ինչու են քաղաքացիները ձեզ հանդիպելիս էդպես դիմավորում։ Վստահ եմ՝ հարց տալիս եք ու պատասխանն էլ ունեք․ նույն Հակոբ Ասլանյանն էսօր ասում էր, որ վերջին երեք տարվա մեջ նման դեպքեր էլի են եղել, սա առաջինը չէ։ Բա ո՞րն է պատճառը․ ինչի՞ էդպես չէր առաջ։ Պատճառը դուք էլ գիտեք, մենք էլ գիտենք ու դա բնական արձագանք է։ Անհնար է հայրենիքը հանձնեք, երկրի տարածքները աճուրդի հանեք, առավոտից իրիկուն ասեք մեր հողերը մերը չեն, 5 հազար երեխու բերեք Եռաբլուր, երեկվանից սկսած՝ նաև Ցեղասպանությունը ուրանալու արշավ սկսեք ու ապրեք ասես բան չի եղել։ Երիտասարդի ռեակցիան բնական է։ Ու շատ տարօրինակ է ինձ համար, երբ խանութում, տրանսպորտում, փողոցում ՔՊ-ական են տեսնում ու գոնե իրենց մտքում բան չեն ասում, գոնե իրենց կողքինին չեն ասում իրենց վերաբերմունքը։ Հասկանում եմ՝ ամեն մարդ չէ, որ պատրաստ է երեսին ասել այն, ինչ մտածում է, բայց առնվազն մտքում ասում է։

Սամվելը ինքնատիրապետումից դուրս է գալիս․ բայց հարյուր հազարները զսպում են իրենց, ինչ մտածում են՝ ուղիղ եթերով չեն ասում, էդ կարգի զգացմունքային չեն ասում, ասում են ձեզ կողքից, հետևից, բայց էնքան բարձր, որ լսում եք ու չլսելու եք տալիս։ Դա բնական ռեակցիա է, կրկնում եմ։ Որովհետև Երկիր եք հանձնել։ Ու գիտեք նաև, որ էս վերաբերմունքը չի փոխվելու, անկախ էն բանից իշխանությւոն կլինեք, թե չէ․ սա սաղ մնացած կյանքի համար է։ Ու էս վերաբերմունքը ամենուր է, ոչ միայն համացանցում․ ռեալ է։ Սա նշանակում է, որ ժողովուրդն ունի արժանապատվություն․ Սամվելը հենց էն տղեն է, որ ունի արժանապատվություն։ Իսկ դուք դա չունեք, դուք դատում եք էն զինվորներին, որոնք իրենց կյանքը վտանգի են ենթարկում՝ հովվի կյանքը փրկելու համար, դուք դատում եք արժանավորներին։ Ու ձեզ պահում եք խուլիգանի նման։ Կարդացի՝ ձերբակալելուց հետո դիմակավորված անձինք ծեծի են ենթարկել Սամվել Վարդանյանին։ Այսինքն՝ իշխանությունը բանդա է պահում, ոստիկանության հսկողության տակ գտնվող մարդուն դիմակավորված բանդան կարողանում է ծեծել։ Էսօր ոստիկանության տոնն էր, պարգևատրում էին։ Բանդաների ժամանակը վերադարձել է։ Սա, կարծում եմ, գալիս է վախից։

Դուք գիտեք, որ շատ վատ բան եք արել, չմարսվող բան ու բնականաբար՝ վախենում եք։ Վերջերս կարդացի՝ ՔՊ-ականների տների ու ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկանման բաներ են դրել։ Ոստիկանությունը պարզել էր, որ պայթուցիկ չէ, մուլյաժ է եղել, պայթուցիկի արտաքինով մոմե կամ այլ մատերիալից ինչ-որ բան․ ասում են՝ ՔՊ-ականները սարսափի մեջ են ընկել։ Դե բա կընկնեն, ամեն մեկից ու ամեն շարժումից կվախենան․ բա դուք հայրենիք եք հանձնել ու ինքներդ պատասխանատվություն հրաժարվում եք կրել դրա համար, բա վախով եք ապրելու, ձեր ստվերից անգամ վախենալու եք։ Ալենը ասենք 3 ավտոմեքենայով է ման գալիս, Պապիկյանը 4, իսկ Նիկոլը 25, բայց մնացա՞ծդ։ Ոստիկանների հույսին եք, որոնք էլ ձեր կողքին են միայն պետական կաշառքի համար։ Բա ինչի՞ է Ալեն Սիմոնյանը միջադեպից անմիաջապես հետո պարգևատրում պարեկներին։ Դա էդ կաշառքն է ձեզ հանրությունից ազատելու համար։ Կարդացի՝ կառավարության վերջին նիստում չզեկուցվող հարցով, թաքուն, ոստիկանության զորքերում հավելավճար են բարձրացրել 50 հազար դրամով։ Դա էն կաշառքն է, որով ոստիկանները պետք է պաշտպանեն 8 տոկոս վստահություն ունեցող իշխանությանը ժողովրդի 92 տոկոսից։

Հակոբ Ասլանյանն ասում է՝ երիտասարդն անցել է բոլոր սահմանները և պետք է պատասխան տա։ Չէ, պարոն Ասլանյան, դուք եք անցել սահմանները, ջնջելով ազգայինը, ջնջելով մեր քարտեզը, պետությունը, պատմությունը, հողերը, թուրքական ծրագրեր պարտադրելով հազարամյակների մեր ազգին, դուք եք չափներն անցել ու դուք եք պատասխան տալու, վստահ եղեք։ Չի կարելի պատերազմ սադրել, տանել-զոհել ու վերջում ասել Արցախը գիտե՞ք ինչ, ընդամենը Իջևանում վետերոկ էր։ Չեն կարող էդ կարգի հայատարարությունները հասարակության կողմից էս վերաբերմունքին չարժանանան։

Բռնությանը դեմ եմ, դուք էլ եք դեմ, դաժե, վստահ եմ, մարդկանց վրա թքող Ալենն է բռնությանը դեմ։ Բայց ցանկացած մեկը պետք է իմանա, որ չես կարող հող ծախել, հայրենիքը դնել գրավ, Տավուշը հենց էս պահին աճուրդի հանես, արդեն ցեղասպանության հարցը սկսես ուրանալ ու հանգիստ ֆռֆռաս կարծես բան էլ չի եղել։ Հլը մի պահ պատկերացնենք՝ Իսրայելում հրեայի ազգանունով որևէ մեկը որևէ հրապարակային վայրում, էլ չեմ ասում՝ Կնեսետի դահլիճում կասկածի տակ դնի Հոլոքոստը։ Տուն չի հասնի, վստահեցնում եմ։ Եթե նրան իրավապահները չփախցնեն-տանեն ու համապխատասխան պատիշ նշանակեն, քաղաքաղինրը դա կանեն։ Ցանկացած ՔՊ-ական դեպուտատ, կարկառուն ՔՊ-ական պետք է իմանա՝ երբ դուրս է գալիս հանրային վայր, դա արդեն սադրանք է ժողովրդի նկատմամբ, որովհետև դուք գիտեք ձեզ ոնց են վերաբերում։ Դուք էս ամենը լավ եք հասկանում, դրա համար էլ ճանկռելով պահում եք իշխանությունը՝ չունենալով վարկանիշ, հեղինակություն և ունենալով միայն ոստիկանություն ու ինչպես երևում է՝ կազմակերխված բանդա։

Ի միջի այլոց, ՔՊ-ականներն էս արդար նվաստացումների համար լիուլի վարձատրվում են, այսինքն՝ մարդ կա, որ էս զոհողություններին գնում է պարգևավճարի ու աշխատվարձի դիմաց, մարդ կա՝ կողքից բեզնես-բանով։ Կարդացի՝ ՔՊ-ականներ Խաչատուր Սուքիասյանի ու Վաղարշակ Հակոբյանի հետ կապված ընկերությունները Ծաղկաձորում հող են գնել 1 մլն դոլարով՝ շուկայականից 2 մլն դոլարով էժան, որ 12 հատ շենք սարքեն։ Էն մի քանիսը շուկայականից էժան գնով տներ են առել էլիտար թաղամասում, էն մեկելները ազգուտակին են բիզնեսներ հարմարեցրել։ Բա էսքան թուք ու մուր են ուտում, մի քիչ էլ չվայալե՞ն դրա դիմաց, որ նվաստացած մտնում են տուն, գոնե տանը կոմֆորտ լինի։ Այո, դավաճանի պիտակը շալակելը հեշտ չէ․ փոխհատուցում է պետք։ Բայց արդյո՞ք գումարով կարելի է փոխհատուցել էն խարանը, ինչը դուք կրում եք։ Կարծում եմ՝ ոչ, կարծում եմ՝ փողն էլ ոչ մի հարց չի լուծելու, ավելի կարևոր պայման է, որ հասարակությունն իրեն չվերաբերի այնպես գոնե, ինչպես այսօր է վերաբերում։

Կրկնում եմ՝ դուք էլ գիտեք, որ ձեզ չեն ընդունում․ ձեզ հետ անգամ շփվելուց են մարդիկ իրենց վատ զգում։ Երեկ փողով ընթրիք էր կազմակերպել Փաշինյանի կինը։ Հրապարակել էին լուսանկարներ։ Վերցրել մեզ մոտ դրել ենք, զանգել է մասնակիցներից մեկն ու ասում է՝ ինձ թիրախավորել եք, խնդրում եմ լուսանկարը հանեք։ Ասում եմ չե՞ք մասնակցել, իմացել եք որ լուսանկարում են կանգնել լուսանկարվել եք։ Այսինքն՝ հո նրանց ուշքը չի գնում Աննա Հակոբյանի համար․ չէ ուղղակի մասնակից են դարձել քաղաքական կոռուպցիայի։ Բիզնեսմեններ են կամ բիզնեսմենների կանայք, ասենք հարկայինի հետ խնդիրներ չունենալու համար, արդեն բացահայտված խնդիրները հեշտ լուծելու համար և այլն և այլն։ Թե չէ էնտեղ հավաքվել էին բիզնեսմեններ, ունեցած գումարը չգիտեին ոնց բարեգործություն անել, ասացին տանք թող մեր Աննան անի՞, էն դեպքում, երբ բոլորը գիտեն, որ Աննայենք հավաքած գումարի մեծ մասը գործուղումներին ու աշխատավարձին են տալիս։ Կայանալու ուրիշ հնարավորություն չկար, մնացել էր Անա՞ն։ Աննայի փարթիին մասնակցելը զուտ քաղաքական ժեստ էր, քաղաքական կոռուպցիա՝ խնդիրներից ազատվելու համար։ Ու անգամ էս խիստ կազմակերպված շոուն չստացվեց, 40 հյուրից միայն կեսը, ասացին, Սամվել Ալեքսանյանենց գերդաստանն էր։

Բիզնեսմենները պատճառաբանում են, թե եթե մերժեինք խնիդիրներ կունենայինք։ Ես իրենց առաջարկում եմ Իսակովի պողոտայով անցնելիս գլուխները թեքեն դեպի Եռաբլուրու իրենց մեջ մտածեն՝ ինչ խնդիրներ պետք է ունենան ավելի։

Այ սրա համար էլ մարդիկ, կլինի գործարար թե այլն, չի ուզում նկարվել ՔՊ-ականների հետ, որովհետև նրանց հետ նկարվողների մեծամասնությունը Հակոբ Ասլանյանի ստացած գնահատականին է արժանանում, հետո խնդրում է նկարները հանել։ Իշխանությունը շատ է ուզում, մարդ է ման գալիս, որ նկարվի, բայց էդ մարդիկ չեն ուզում, որովհետև գիտեն՝ գործ ունեն հող հանձնողների հետ։ Բայց իրենք էլ գիտեն, որ իրենց արածը վատ բան է․ չեն կարող ասել դե մենք գործարար ենք, բիզնեսմեն ենք․ դուք բիզնես եք անում մի իշխանության հետ, որը հայրենիք է հանձնել, հայրենիք է ուրանում, մեր զավակներին է զոհել։ Վաղը դուք էլ եք ամաչելու երեկվա փարթիի համար։

Կարճ ասած՝ մեր երկրում, ամեն օր ապացուցվում է, Աննա Հակոբյանի ընթրիքի, ՔՊ-ական պատգամավորի հետ կապված միջադեպի արձագանքներն էլ գալիս են ապացուցելու, որ ՔՊ-ական իշխանության կռիվը արժանապատիվ քաղաքացու դեմ, ավարտվում է իշխանության պարտությամբ։ Ալենանման, Հակոբ Ասլանյանի նման մարդիկ չնչին տոկոս են կազմում ու դեռ իշխանության են միայն ուժայինների շնորհիվ։ Արժանապատիվ քաղաքացին ամեն տեղ արտահայտում է իր դիրքորոշումը, ցույց է տալիս, որ չի հանդուրժի։ Դուք էլ գիտեք, որ էս ամենը վերջ է ունենալու․ իսկ դո՞ւք, ո՞րտեղ կհայտնվեք դուք։ Այո, ապագա կա․ իսկ ձեր ապագան պատկերացնում ե՞ք»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan