Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը
5
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Պատերազմ Արցախում
Հայը չի՛ կարող ճզմված լինել, ո՞ւր են մեր Ղազանչեցոցն ու Ամարասը. Բագրատ սրբազանը` Հաղարծնի վանքում «Ազատություն» կուսակցությունն անվերապահորեն աջակցում է Բագրատ Սրբազանի գլխավորած շարժմանը Մեր ուժերն ի սպաս «Տավուշը հանուն հայրենիքի» համահայկական շարժման. Հայաստանի դեմոկրատական կուսակցության հայտարարությունը Սա ճշմարտության համահայկական շարժում է․ Այլընտրանքային նախագծեր խումբն անվերապահ աջակցում է «Տավուշը՝ հանուն Հայրենիքի» շարժմանը Սա Աշոտ Երկաթի տնկած ծառն է՝ ի նշան արաբների դեմ տարած հաղթանակի. Բագրատ սրբազան (տեսանյութ) Հողատվությունը, սուտն ու կեղծիքը հաղթահարելու համար ծավալված երթը հասավ Իջևան «Հեռու չէ այն օրը, երբ հայրենիք հանձնողներն ու դավաճանները կհայտնվեն ճաղերի հետևում». Տիգրան Աբրահամյան Դիվանագետների համահայկական խորհուրդը կոչ է անում միանալ Տավուշից մեկնարկած պայքարին Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Խաղը կավարտվի, երբ մարդիկ վեր կենան. Տեր Տիգրան քահանա Բադիրյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի աղոթքից և Լենա տատիկի օրհնությունից հետո քայլերթը մեկնարկեց դեպի Երևան (տեսանյութ) Նիկոլը Տավուշում անում է այն, ինչ արեց Ալիևն Արցախում (տեսանյութ) Տավուշից շարժվում ենք Երևան. Բագրատ Սրբազան (տեսանյութ) «Ադրբեջանցիները ոչնչացրել են Ստեփանակերտի հերոսների պանթեոնը»․ Գ․ Համբարյան ժողովուրդը դեմ է Հայոց ցեղասպանությունը մոռանալու գնով Թուրքիայի հետ մերձեցման քաղաքականությանը Եթե ՀՀ իշխանությունը շարունակի այս ազգակործան քաղաքականությունը, ապա սփյուռքը ավելի կտրուկ քայլերի կդիմի Ովքեր ում դեմ են դուրս եկել. «Փաստ» Բոլոր խնդիրները քաղաքական հանգուցալուծում են պահանջում, ինքս անմասն չեմ մնալու այդ գործընթացներից. մասնակցությանս ձևաչափը կորոշակիացվի. Արման Թաթոյան Իշխանությունը գլխիկոր կատարում է Ալիևի պահանջները. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) Չնայած որ, Տավուշում քանի օր է գերլարված վիճակ է՝ միեւնույնն է, այս կարեւորագույն հարցերը ՔՊ նիստի օրակարգում չեն քննարկվել Շարունակական զիջումները չեն կարող զսպել ադրբեջանական ծավալապաշտությունը․ ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակ Հայաստանում տեղի ունեցողի պատճառը Փաշինյանի դավաճանական քաղաքականությունն է. Սեմյոն Բաղդասարով (տեսանյութ) Մսխել են ջրահեռացման համար ձեր վճարած գույքահարկն ու եկամտահարկը (տեսանյութ) Արթուր Սուքոյանի կալանավորման դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել Գործավարից մինչեւ նախարար գրեթե բոլոր ՔՊ-ականները «գերդաստաններով» պետական համակարգում են Փաշինյանի ու նրա Ավինյանի աննախադեպ նվաճումը. Երևանը՝ անձրևաջրերի տակ Խայտառակություն՝ ՔՊ-ի կատարմամբ․ սրանց մոտ մենակ հանձնելն ա ստացվում (տեսանյութ) Թշնամին Տավուշում կրակ չի բացել․ ՊՆ Ի վերջո, ինչպե՞ս են առևանգվել Արցախի ղեկավարները Հեղեղված Երևան... քպ-ա-բար մսխված միլիոններ

Քարոզչական «թեզերը» չեն դիմանում որևէ քննադատության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Շատերն են նկատել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանության ներկայացուցիչները վերջին շրջանում առանձնապես դյուրագրգիռ և ագրեսիվ են դարձել: Կապ չունի՝ պատասխանում են իրենց նախատեսած տարածքային զիջումների վերաբերյալ հարցերին, թե կենցաղային որևէ խնդրի են անդրադառնում: Ջղային են, անհավասարակշիռ, ագրեսիվ: Չէ, այնպես չէ, որ նախկինում քաղաքակիրթ պահվածքն ու հանդարտությունը «թափվում» էր վրաներից: Բայց հիմա ջղաձգված վիճակն առավել ցայտուն է երևում: Կա ենթադրություն, որ նման պահվածքն ու վարքը պայմանավորված են այն իրողությամբ, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունը օրեցօր ավելի ու ավելի են կորցնում առանց այն էլ սմքած «հանրային աջակցությունը», որը իրենք էլ, պետք է նկատել, անողոքաբար մսխել են:

Ըստ որում, հիմա ավելի տեղին է խոսել ոչ թե «հանրային աջակցությունը» կորցնելու, այլ ուղղակիորեն նման աջակցություն չունենալու մասին: Ավելին, որպես քաղաքական ուժ, էլ առավել ևս՝ որպես իշխանություն, պարզապես սպառված լինելու մասին: Ու դա են փաստում նաև սոցիոլոգիական հարցումները, որոնց տվյալները հրապարակային ներկայացվել են: Համաձայնեք, որ 8 տոկոս վստահություն ունենալը իշխանության դեպքում նույնն է, որ չունենա ո՛չ վստահություն, ո՛չ էլ՝ իշխանություն: Տվյալ դեպքում, խոսքը ոչ թե պատգամավորական մանդատ կամ նախարարի պորտֆել ու վարչապետի վկայական ունենալ-չունենալու մասին է, այլ ռեալ իշխանություն չունենալու: Այստեղից էլ՝ դյուրագրգիռ պահվածքը, ի լրումն՝ իշխանության կողմից իրականացվող ագրեսիվ քարոզչությունը: Ըստ որում, Փաշինյանի իշխանությունը այն կարգի ագրեսիվ քարոզչություն է վարում, որ իրենց «նեղություն չեն տալիս» իրենց այս կամ այն «թեզը» գոնե մի փոքր հիմնավորված, փաստարկված ներկայացնելու առումով:

Կա՛մ բացահայտ նենգախեղում են իրողությունները, կա՛մ կիսատ-պռատ բաներ ասում, կա՛մ ուղղակիորեն ստում են, ի լրումն՝ իրենք իրենց էլ են հակասում: Դիտարկենք մի քանի կոնկրետ դրսևորում: Տեսեք, Տավուշի մարզում Հայաստանի ինքնիշխան տարածքից մի զգալի հատված թշնամուն նվիրելու իրենց որոշումը Փաշինյանն ու նրա իշխանավորները ջանում են ի մասնավորի «փաթեթավորել» հետևյալ «թեզով»՝ «տարածք չենք տալիս, այլ իրականացնում ենք սահմանազատում և սահմանագծում...»: Սա իսկապես էլ որևէ քննադատության չի դիմանում:
Առաջին. պատերազմի սպառնալիքի կամ ուժի կիրառման սպառնալիքի պայմաններում երբևէ սահմանագծում ու սահմանազատում չի արվում:

Դիմեք ցանկացած բարեխիղճ միջազգայնագետի, քաղաքագետի, մասնագետի, և նրանք դա հնարավորինս մատչելի կբացատրեն: Կբացատրեն այնպես, որ ամենավերջին «պողոսին» էլ հասկանալի լինի:
Երկրորդ. եթե սահմանազատման ու սահմանագծման գործընթաց չի իրականացվել ու ավարտվել, եթե դեռ վերջնական ու ամբողջական որոշում, էլ չենք ասում՝ որևէ ընկալելի փաստաթուղթ չկա, ստորագրված չէ, ապա ո՞րն է հրատապությունը՝ թողնել այս կամ այն մարտական դիրքը, պաշտպանական բնագծի մի զգալի հատվածը, կամ որևէ տարածք ոչ հայաստանապատկան հայտարարել:
Երրորդ. Սյունիքի մարզում, մասնավորաբար Տեղ գյուղի մատույցներում, շատերը կհիշեն, տեղի ունեցավ բախում և միջադեպ: Ըստ որում, թշնամին էապես առաջ է շարժվել և մխրճվել է ՀՀ տարածք, գործնականում՝ նաև այդ հատվածում Հայաստանի Հանրապետությունից տարածք է զավթել:

Հիմա այնտեղ՝ Տեղ գյուղում, և սահման-առաջնագծի մի շարք այլ տեղամասերում ադրբեջանական զավթիչները դիրքավորվել են ըստ սահմանագծմա՞ն, թե՞ ուժի զոռով: Եթե սահմանազատում, սահմանագծում այդ հատվածներում չէր արվել ու չի արվել, ապա ինչի՞ հիման վրա է Նիկոլ Փաշինյանը Գորիս-Կապան ճանապարհը նվիրել Ալիևին, ինչի՞ հիման վրա է Շուռնուխ գյուղի կեսը նվիրել Ալիևին: Ինչի՞ հիման վրա է, առհասարակ, Փաշինյանի իշխանությունը մի շարք ստրատեգիական նշանակության դիրքերից հրաժարվել ու դրանք թողել թշնամուն. «Ջի-Փի-Էս» քարտեզների՞, Ալմաթիի հռչակագրի՞, «բանավոր համաձայնությա՞ն», թե՞ ադրբեջանաթուրքական շահերն սպասարկելու հանձնառության հիման վրա:

Ավելին, կամ՝ չորրորդ. եթե սահմանագծում, սահմանազատում չարած՝ Փաշինյանի իշխանությունը պատրաստվում է էական տարածքներ զիջել թշնամուն, ու իբր դա դեպի խաղաղության տանող տարբերակ է, ապա ինչո՞ւ նույն այդ թշնամին ոչ միայն հետ չի քաշվում վերջին 3 տարին ՀՀ-ից զավթած տարածքներից, այլև, ավելին, հայտարարում է, որ ոչ էլ 1 միլիմետր հետ է քաշվելու: Նման պայմաններում Փաշինյանը հայ-հարայն ընկած խոսում է զիջումների մասին, որ ի՞նչ լինի:
Հինգերորդ. Հայաստանի քաղաքացիներին պատերազմով սպառնում է ոչ միայն թշնամին, այլև... ՀՀ իշխանություն համարվողը: Այսինքն, ՀՀ իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, գրեթե մեկին՝ մեկ կրկնում է թշնամու խոսույթը: Բացի նրանից, որ դա պետության կառավարման տեսանկյունից խայտառակություն է, դա նաև այլ բանի մասին է վկայում: Մասնավորապես, թշնամու խոսույթով «սեփական ժողովրդի» հետ հաղորդակցվելը վկայում է, որ վերջին 3,5 տարվա մեջ Փաշինյանն ու նրա քպական իշխանությունը ոչինչ չի արել Հայաստանի պաշտպանունակությունը բարձրացնելու, բանակն ուժեղացնելու և արդիականացնելու համար:

Հակառակ դեպքում՝ նա ոչ թե հայերին կսպառնար, այլ կհակադարձեր Հայաստանի վրա հարձակվելու մասին հայտարարող կամ Հայաստանն «արևմտյան Ադրբեջան» հռչակող թշնամուն: Վեցերորդ. փաշինյանական իշխանության ագրեսիվ քարոզչության մեկ այլ «թեզ» է այն, թե «այդ հողերը մերը չեն եղել, իրենցն են եղել... ՀՀ տարածքից ոչինչ չենք տալիս, իրենցն ենք վերադարձնում»: Իյա՜, իրո՞ք: Ինչի՞ց եք վերցրել, որ դրանք «իրենցն են եղել»: Միայն Ալմաթիի հռչակագրի անունը չտաք, պահեք դա մտավոր հետամնացների համար: Ալմաթիի տխրահռչակ դարձած հռչակագիրը ոչ մի դեր այս հարցում չունի: Չգիտե՞ք, թե Հայաստանի այդ տարածքներն ումն են, էհ, կոնսուլտացիայի համար դիմեք, օրինակ՝ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին: Չնայած ամենին, կարծում ենք՝ Հրանտ Բագրատյանը չի զլանա ու մի թեթև «լիկբեզ» կանցկացնի իշխանականներիդ համար: 
Առհասարակ, ե՞րբ և ի՞նչ հանգամանքներում են այդ տարածքները դարձել «իրենցը»: Եվ հետո՝ փաշինյանական վերոնշյալ մանիպուլյացիայի առաջնային հակադարձումն այնքան ակնհայտ է, որ քպական բոլոր «պատճառաբանություններից» փոշի անգամ չի մնում. խնդիրն այն մասին է, թե այդ տարածքները հանձնելու արդյունքում ի՞նչ վիճակում են հայտնվելու Ոսկեպարը, Կիրանցը, Բաղանիսը, հենց Նոյեմբերյանը, միջպետական ճանապարհը: Նախ՝ այս հարցին թող պատասխանի Նիկոլ Փաշինյանը...
Յոթերորդ. Փաշինյանի ագրեսիվ քարոզչությունը հավելյալ ցածրունքներ է «նվաճում»: Օրերս կարկառուն քպականներից մեկը հերթական անգամ «փայլատակեց»:
Ի՞նչ է ասում այդ կարկառուն քպականը: Ասում է, թե Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, ձգտում է սադրանքների... Ու դա ասվում է... հիմնավորելու համար թշնամուն ահռելի տարածքներ զիջելու, Լոռու մարզը սահմանամերձ դարձնելու փաշինյանական որոշումը: Մի րոպե. եթե թշնամին խաղաղություն չի ուզում, ինչը որևէ մեկի համար նորություն չէ, եթե թշնամին սադրանքների է դիմում, ապա որպես ի՞նչ ես այդ՝ խաղաղություն չցանկացող թշնամուն մեր երկրի խորքն «էստի համեցեք» անում, փլուզում պաշտպանական բնագիծը: Որ ի՞նչ լինի: Որ թշնամին ավելի շատ «խաղաղություն չցանկանա՞»: Այ, այստեղ էլ առաջ է գալիս գլխավոր հարցը. ինչպես ասվում է՝ հիմա դուք ո՞ւմ «ընկերն» եք...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan