Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ)
30
Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում Թբիլիսիում ՆԱՏՕ-ի զnրավարժnւթյnւններին մասնակցում է նաև Հայաստանը Կոնկրետ նպատակի շուրջ, այո՛, հնարավոր է համախմբվել․ Ռոբերտ Քոչարյանը՝ ընդդիմության համախմբման մասին Նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ Արցախյան պատերազմների, Քի Վեսթի փաստաթղթի, Մադրիդյան սկզբունքների մասին (տեսանյութ) Գյումրիում պարեկների են ծեծել Պատերազմ Արցախում
Երևան քաղաքն ապրում է իր ամենաանփառունակ ժամանակաշրջանը Մինչև արմունկները մտել են քաղաքացիների գրպանը 4 ամիս է ինչ ապօրինի գույքի բռնագանձման վարչությունը պետ չունի Աննա Հակոբյանի պատճառով պետական ապարատում Փաշինյանի դեմ բունտ է հասունանում Արցախցիներին տրվել է «նա ստարտ» հրահանգ «Իշխանությունը կորցրեցիք, ո՞նց եք այսպես աքլորանալու, հայհոյելու»․ Սամվել Հակոբյան (տեսանյութ) Նիկոլը Մայիսի 9-ին չի կարող չգնալ Մոսկվա․ հիմա բացատրեմ՝ ինչու․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բրիտանացիք լավ բան են ասում՝ «եթե դու սեղանի շուրջ չես, ուրեմն դու մենյուի մեջ ես». Ռոբերտ Քոչարյան Սյունիքի գյուղերը 1918-ին էին թիրախ դարձել վերջին անգամ. Էդգար Էլբակյան Վեհափառը գնահատանք է հայտնել Վրաստանին 15 հայ ռազմագերիների վերադարձի համար Հայաստանում ոստիկանությունը ցուցարարների դեմ մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել. Amnesty International Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ իր գործողությունների համար Ադրբեջանն այդպես էլ չի պատժվել Կա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունումԿա՞ արդյոք թուրքական հետք իրանական նավահանգստում տեղի ունեցած պայթյունում Իմպիչմենտի գործընթացը տապալվելու է. որևէ իրատեսական հնարավորություն չկա այն ավարտին հասցնելու. Արա Պողոսյան Երևանում կառավարման խոր ճգնաժամ է և մայրաքաղաքը անտերության է մատնված (տեսանյութ) Սահմանապահ զինծառայողի մահվան դեպքով մեկ անձ ձերբակալվել է Իմպիչմենտի գործիքակազմ կիրառելը ինքնանպատակ չէ, նպատակը հաջողություն արձանագրելն է. Արթուր Խաչատրյան Արցախի ներկայացուցչության շենքը անցել է Արցախն ուրացած Փաշինյանի կառավարության տնօրինմանը. Նոր Նորքի թաղապետը սպառնացել և հայհոյել է (տեսանյութ) Գյումրիում ողբերգական վթարից տուժածներից երեքը փրկարար են, մեկը՝ երեխա. նա բազմակի կոտրվածքներ է ստացել Արցախում մարդկության դեմ մեծ ոճիր է իրագործվել. Թաներ Աքչամ Վերահսկողություն իրականացնող մարմինը միայն տուգանում է՝ առանց հետևելու, որ խնդիրը վերացնեն Այս վարորդը նվազագույնը պետք է հեռացվի աշխատանքից (տեսանյութ) Ադրբեջանի ազդանշաններն այնքան էլ խաղաղության մասին չեն. ադրբեջանագետ Մայրը 4 ամսական տղային հայտնաբերել է օրորոցում մահացած Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան Իշխանափոխություն, քաղաքակրթական ընդհարումներ (տեսանյութ) Կոռուպցիոն գործարքի կասկածանքով բերման է ենթարկվել դատավոր Արտուշ Գաբրիելյանը Ծաղրածուի իշխանության յուրաքանչյուր օր մարտահրավեր է մեր գոյության համար. Ստեփան Դանիելյան Իրանի նախագահի այցն Ադրբեջան գտնվում էր Իսրայելի ուշադրության կենտրոնում

Այդ «ճշմարտությունները» օդից վերցրած... կեղծիքներ են. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ի լրումն այլազան անընկալելի շեշտադրումների, փաշինյանական քարոզչությունն ունի նաև հստակ ուրվագծվող մի ուղղություն, որի խնդիրն է մեր երկիրը, մեր պատմությունը, մեր ժողովրդին ցույց տալ որպես թույլ, անկարող, տկար, խեղճ, ողորմելի, պարտվող: Միշտ չէ, որ դա ուղիղ կերպով է արվում: Հիմնականում այդ քայքայիչ «թեզերը» հանրային ընկալման դաշտ են նետվում քողարկված, այլևայլ «փաստերով», որպես կանոն՝ կամայական մեկնաբանություններով փաթեթավորված, օդից վերցրած կամ մատից ծծած «ճշմարտություններով» համեմված: Բայց, ինչպես էլ որ ակնարկյալ քարոզչական, հոգեբանական ճնշման այդ որոմը տարածվի, հիմնական նպատակը և ուղղվածությունը նույնն են՝ հանրությանը համոզել, որ հայությունը մշտապես եղել է խեղճ, եղել է պետականազուրկ, եղել է թույլ ու անկարող, եղել է անողնաշար ու խեղճ:
Ավելին, Նիկոլ Փաշինյանն անձամբ հանձն է առել հանրությանը համոզելու, թե՝ հայ ժողովրդի բազմահազարամյա ընթացքի մեջ պետականությունը եղել է դրվագաբար, մինչդեռ ամենևին այդպես չէ: Փաշինյանի քարոզչական, մանիպուլ յատիվ մյուս հնարքը մտացածին «հակասությունների», անգամ «հակադրությունների» ամբողջ «համակարգեր» հորինելն ու դաշտ նետելն է: Դե, արդեն «դասական» համարվող «նախկին-ներկա», «սև-սպիտակ»-ից մինչև համեմատաբար վերջերս շրջանառած «Հայրենիք-պետություն», «Արարատ-Արագած», «պատմական արդարություն-անվտանգություն» արհեստական հակադրությունները:
Ըստ որում, ազգային ինքնագիտակցության, ազգային ինքնության դեմ պայքարողների շարքում Փաշինյանն ու իր օտարահաճ կառավարությունը առաջինը չեն:
Ճիշտ է, մինչ այս նման քաղաքականություն, քարոզչություն իրականացնողները հիմնականում եղել են օտար նվաճողներ, օտար կայսրություններ, որոնց ազդեցության տիրույթում հայտնվել են Հայաստանն ու հայությունը: Տարբերությունն այն է, որ հիմա դա անում է մի կառավարություն, որը ֆորմալ առումով հայկական է, էլի՝ ֆորմալ առումով՝ ձևավորվել է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների, քվեարկության հետևանքով:
Այդ համատեքստում ամենևին էլ պատահական կամ վրիպակային դրսևորում չէ այն, որ Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հպարտանում էր... պարտությամբ: Այսինքն, ինքը, լինելով Հայոց պետականության այսրոպեական ղեկավարը, Հայոց բանակը տանում է պարտության, Հայրենիքի մի զգալի մասը զիջում է թշնամուն ու... հպարտանում է դրանով: Դա շատ ավելի անբնական մի երևույթ է, քան... Քան նույնիսկ դժվար է ասել, թե ինչը:
Ինչպե՞ս կարող է նորմալ մարդը հպարտանալ... պարտությամբ: Առավել ևս, երբ այդ պարտության հիմնական մեղքն ու պատասխանատվությունն իր վրա է: Թերևս նաև դրա համար է նրա քարոզչությունը նման քայքայիչ «թեզեր» նետում հրապարակ: Որովհետև, որքան շատ լինեն մարդիկ, որոնք կհավատան, որ իրենք իսկապես էլ խեղճ են, տկար, անկարող, թույլ և այլն, այնքան հեշտ կլինի պարտությամբ... հպարտանալը, այնքան հեշտ կլինի նրանց վրա վախ «ծախելը»:
Մարդը, որ կարծում է, թե հայրենիքը կամ հայրենիքի մի հատվածը բեռ է, միանգամից հարց է առաջացնում, թե ի՞նչ կապ ունի նա այդ հայրենիքի ու հայրենակիցների հետ: Ավելին, եթե մեկը Արցախը համարում է կամ համարում էր բեռ, ապա նրան ոչինչ չի խանգարում և ոչինչ չի խանգարելու վաղը բեռ համարել Սյունիքը, Գեղարքունիքը, Կոտայքը, Լոռին, Տավուշը, Վայոց ձորը, Շիրակը, Արարատը, Արմավիրը, առհասարակ՝ Հայաստանի Հանրապետությունը: Այնպես որ, մի՛ հավատացեք, մի՛ հետևեք նրանց, ովքեր կգան ու կսկսեն ձեզ համոզել, թե դուք խեղճ եք, թույլ եք, տկար, անկարող, անողնաշար, անհայրենիք, անպատմություն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan