Հարցվածների 75 տոկոսը մերժել է Փաշինյանին, նրա վարկանիշը գահավիժում է
Դիտել նաև
Ինչո՞ւ Freedom House -ը սկսեց փաշինյանական Հայաստանում ժողովրդավարության հետ կապված խնդիրներ տեսնել (տեսանյութ)
Նիկոլ Փաշինյանի խայտառակ ձախողումը. նա ունի պատմական ամենացածր ցուցանիշը. «Փաստ»
Հեղափոխական անկում․ գյուղատնտեսությունը Նիկոլ Փաշինյանի օրոք․ Ինֆոգրաֆիկա
Զրոյական համարների աճուրդը փաշինյանական Հայաստանի բարոյական անկման ցուցիչներից մեկն է
Փաշինյանի վարկանիշը գահավիժում է. նրա քաղաքականությունը ձախողված է.Արթուր Խաչատրյան (տեսանյութ)
Գելլափ միջազգային հետազոտական կենտրոնի հայաստանյան գրասենյակի հարցումները ցույց են տալիս, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշն ընկել է։
Ըստ հարցումների՝ ՀՀ քաղաքացիների միայն 8%-ն է դրական համարում Փաշինյանի աշխատանքը։
«Սա աննախադեպ ցուցանիշ է։ Հարցվածների միայն 8 տոկոսն է լիովին դրական վերաբերում նրա աշխատանքին։ Գրեթե 20 տոկոսը նշել են, որ ավելի շուտ բացասական է գնահատում նրա աշխատանքը, և 47,1 տոկոսը ընդհանրապես բացասական է գնահատում, ընդհանուր մոտ 75 տոկոս բացասական պատասխան է տրվել Նիկոլ Փաշինյանի աշխատանքի վերաբերյալ»,- նշեց «GALLUP International association»-ի հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Արամ Նավասարդյանը։
Աղբյուր՝ News.am