Բագրատ Միկոյանը Ռոբերտ Քոչարյանի՝ արտերկրում գտնվելու լուրերի մասին

Դիտել նաև
Անդրանիկ Քոչարյանի որդին բանակից ազատվել է որպես գիտնական, բայց գիտական հայտնագործությունները չկան
Ի՞նչ է սպասվում Անդրանիկ Քոչարյանին
Սիրելի կանայք, մայրեր և քույրեր, շնորհավոր մարտի 8․ Ռոբերտ Քոչարյան
«Դու ո՞վ ես, որ մեր երեխաների մասունքներից խոսես». ծնողները՝ Անդրանիկ Քոչարյանին
Ես 2018-ին հրապարակում չեմ եղել․ Լևոն Քոչարյան (տեսանյութ)
«Հրապարակ» օրաթերթը այսօր՝ ապրիլի 3-ին, գրել էր, որ ՀՀ երկրորդ նախագահը տևական ժամանակ է՝ Եվրոպայում է։ Ի պատասխան Yerevan.Today-ի հարցերի, Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն ասաց հետևյալը․
«Հիշեցնեմ, որ դեկտեմբերին դատարանին միջնորդություն էր ներկայացվել բուժման նպատակով թույլ տալ նախագահ Քոչարյանին մեկնել երկրից: Դատարանը միջնորդությունը մերժեց: Եվ միայն այդ պատճառով նախագահը համաձայնեց վաղեմության հիմքով գործի կարճմանը՝ բուժման նպատակով երկրից բացակայելու համար:
Սրա մասին փաստաբանը հստակ պարզաբանումներ տվել է: Այո, նա որոշ ժամանակ է, ինչ գտնվում է արտերկրում: Ուղևորությունը մասնավոր է և զուտ վերոշարադրյալ նպատակով:
Հատուկ ընդգծեմ, որ նախագահը մշտական և ակտիվ կապի մեջ է ֆրակցիայի հետ: Այսքանը»։