Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան
14
Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) ՀՅԴ- ն փակելու մասին հայտարարությունները պաշտոնական տեսակետ են. Քրիստինե Վարդանյան Խորապես մտահոգված ենք հայրենի մեր երկրում տեղ գտնող վերջին օրերի ցավալի զարգացումներով. Քահանայից ժողով Թրամփը ուզում է Սյունիքով Նոբելյան մրցանակ ստանալ․ Ադրբեջանը համաձայն չէ թելադրվող պայմանին (տեսանյութ) «Տաշիր պիցցա» ցանցի տնօրենը կալանավորվել է Ժողովրդավարական ֆաշիզմ Պատերազմ Արցախում
8 ամսական փոքրիկ բանտարկյալի բանտախուցն այս տե՞սքն ունի Լիանա Հարությունյանը և նրա փոքրիկ 8 ամսյա դուստրը՝ Ջուլիան, տեղափոխվել են հիվանդանոց. Զարուհի Փոստանջյան Ահաբեկչության կազմակերպման մասին պնդումներն ի սկզբանե եղել են անհիմն. ՀՅԴ Հայաստանի ԳՄ Խաղաղության պայմանագիրն ու հանրության անարխիզմը․ Նիկոլի էլեկտորատն իրեն քցված է համարում (տեսանյութ) Նիկոլական ստեր՝ հայ-ադրբեջանական և հայ-թուրքական թեմաներով. Անդրանիկ Թևանյան ՀՅԴ անդամ Ալեքսան Ասատրյանը կալանավորվել է Փաշինյանի արտաքին քաղաքականություն կոչվածի նպատակը Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի վասալ սարքելն է. Ոսկան Սարգսյան Արցախցիները նստացույց հայտարարեցին. Տեսանյութ Սիրիայում մոլեգնող հրդեհների հետևանքով տուժածների շրջանում ՀՀ քաղաքացիներ չկան․ ԱԳՆ Փաշինյանը փորձում է քրեականացնել ընդդիմադիր գործունեությունը. Իշխան Սաղաթելյան Արցախցիների հանրահավաքը՝ Ազատության հրապարակում (ուղիղ) ՀՅԴ կառույցն ամուր է և պատրաստ ցանկացած զարգացման Բանտի փոքր խցի հատակին չոչ անող երեխան զարմացած հետևում էր մոր ու անծանոթ մարդկանց խոսակցությանը... Ինչպես էլ «փաթեթավորեն», էությունը չի փոխվում. «Փաստ» Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը Փաշինյանն ամեն ինչ անում է՝ Հայաստանը ՌԴ-ից կտրելու համար․ Անդրեյ Պերլա Պատրանքներ չարժե ունենալ. «Փաստ» «Սրբազան պայքար»-ի գործով կալանավորվածների խցերում պարբերաբար ու շատ խիստ խուզարկություններ են կատարվում․ փաստաբան «ՄԻՊ-ը հեռու է մարդու իրավունքներից»․ հայտարարություն Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները՝ Իրանին ամերիկյան հարվածների բացակայության պարագայում Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի մարմինը Սամվել Կարապետյանի մասով «նոր գործ» են մոգոնում Բոլոր թաղապետարաններին հրահանգ են իջեցրել Եկեղեցի-Փաշինյան պատերազմը նոր փուլ է թևակոխում ՔՊ-ն նոր կարգախոս է փնտրում Սա բացառապես քաղաքական որոշում է, «ժողովրդավար» դատախազը խորհրդարանում բացատրել է․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ) Փաշինյանը դեմ չէ միջանցքին, նա պարզապես չի ուզում այն տալ Ռուսաստանին Հարց՝ դատավորին․ դու գիտե՞ս՝ ինչ է մարդասիրությունը․ Էլինար Վարդանյան Եվրամիությունը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել հնարավորինս շուտ ստորագրել խաղաղության համաձայնագիրը ՀՅԴ երիտասարդների ակցիան՝ Քննչական կոմիտեի դիմաց

Ինչպես է ստացվել որ մեկ «հպարտ քաղաքացին» կարողանում է ծաղրել երեք միլիոն մյուս «հպարտ քաղաքացիներին»

Մամուլից տեղեկանում ենք, որ 2018 թվականին հիմնադրված «Հպարտ քաղաքացի» ՍՊԸ-ից  ՀՀ պետական իշխանության տարբեր մարմինները միլիարդների հասնող գնումներ են կատարել։ Մասնավորապես, այս ընկերությունից 2019 թ. մայիսի 21-ից մինչ օրս կատարվել է 33 գնում, որոնց ընդհանուր գումարը կազմում է 328 մլն 125 հազար դրամ։ Այս ՍՊԸ-ից գնումներ են կատարել գրեթե բոլոր պետական մարմինները՝ Ազգային ժողովը, նախարարությունները, բուհերը, ծառայությունները և  այլն։ Վերջին գնումը կատարել է վարչապետի աշխատակազմը՝ փետրվարի 12-ին․ մոտ 19 միլիոն դրամով գնել են համակարգիչներ:

Շատերը կասեն, թե՝ ինչ զարմանալի բան կա, հնարավո՞ր չէ, որ այդ ընկերությունը լինի աշխարահռչակ, ունիվերսալ բնույթի, որն ունակ է սպասարկել գրեթե բոլոր պետական ատյանների պահանջները:

Նախ պետք է ասել, որ մեկ ընկերությունից այս չափի գնումներն արդեն կասկածելի են, քանի որ մեկ ընկերություն, որը հիմնադրվել է ընդամենը 2018-ին, փաշինյանական հեղափոխությունից հետո, արդեն կասկած է առաջացնում:

Սակայն դա չէ ամենազարմանալին:

Պարզվում է, որ այդ ընկերությունը ոչ մի աշխարահռչակություն չունի, ավելին, այն պատկանում է մեկ անձի և, որ ամենազարմանալին է, պարզվում է՝ այդ «հզոր» ընկերությունում աշխատում է ընդամենը…մեկ մարդ:

Նույնիսկ երկրում գործող շարքային սեղանիկը հարկայինին ցույց է տալիս մեկից ավելի գրանցված աշխատող, իսկ ահա «հպարտ քաղաքացին» դրա կարիքը չունի: Այս ամենից հետո Փաշինյանի կողմից թալանի մասին խոսելը պարզապես զարհուրելի փարիսեություն է:

Այսպիսի թալանի օրինակ, Հայաստանի վերջին 30 տարվա պատմության ընթացքում չի գրանցվել: Ոչ թե այն պատճառով, որ նախկինները սուրբ էին, ո՛չ իհարկե, պարզապես  ոչ ոք երևակայություն չի ունեցել այս աստիճանի ծաղրել Հայաստանի ժողովուրդին:

Իսկ ինչո՞ւ այդպես ստացվեց, նույնպես պարզ է, որովհետև Հայաստանի ժողովուրդը ժամանակին, կամովին իր համար հռկակեց կուռք,և դրանից հետո այդ «կուռքը» ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե ծաղրում է այդ նույն ժողովուրդին, հեգնանքով իրենց ներկայացնելով, որպես «երեք միլիոն վարչապետեր»:

Երբ առաջինը քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունած ժողովուրդը մոռանում է քրիստոնեական ամենակարևոր պատգամներից մեկը՝ «կուռք մի՛ սարքիր»-ը, ապա արդյունքը լինում է այնպես, ինչպես նշված է գրքում՝ 2000 տարի առաջ: Իսկ դրանից հետո, նույն այդ ժողովուրդը պիտի բավարար չափով պատժվի, քանզի 21 դարում բացարձակորեն անգրագետ մնացած հանրությունը պետք է իր մաշկի վրա զգա բոլոր այդ նվաստացումները, որպեսզի հետագայում նոր կուռքեր չսարքի:

Այն, որ Փաշինյանի ծաղրանքը մարդկանց նկատմամբ վիրավորական է հանրության խելամիտ հատվածի համար, պարզ է:

Մնում է հասկանալ, թե ինչպես է հանրության այդ խելամիտ հատվածը համատեղ ապրելու փաշինյանական «զանգվածի» հետ, իշխանափոխությունից հետո:

Չէ՞ որ այս նվաստացումների հիմքը հենց այդ «զանգվածներն» են ապահովել: Հակառակ դեպքում, ո՞վ ռիսկ կաներ բացահայտորեն ծաղրել ամբողջ երկրի բնակչությանը, այն էլ՝ նման գռեհիկ ձևով:

Սա՛ է իրականությունը:

Դավիթ Մկրտչյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan