Չեմ բացառում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև որևէ դավադրության հնարավորությունը․ Դմիտրի Սուսլով տեսանյութ Քաղաքագետը բացահայտում է Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված Փաշինյանի «բողոքական» ծրագիրը Սահմանադրության 30 ամյակը այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին».
5
Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը (տեսանյութ) Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Ցույցեր նախապատրաստելը ներկայացնել որպես ահաբեկչություն՝ բացարձակ աբսուրդ է․ Լևոն Քոչարյան Փաստորեն հա՛մ դատախազ եք, հա՛մ օպերի ֆունկցիա եք կատարում․ Ագնեսա Խամոյան Գողն ամենաբարձրն է գոռում «Բռնե՛ք գողին» (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Ալիևը համաձայն չէ, Փաշինյանը գնում է նրան համոզելու. Ստեփան Դանիելյան Չնայած Հայաստանը սկզբում դեմ էր «Զանգեզուրի միջանցքին», այժմ ավելի ճկուն մոտեցում ունի տնտեսական ինտեգրման հարցում. Էրդողանը «կտեր» է տալիս՝ Հայաստանը բնաջնջելու նպատակով Դավանափոխությունն ու թուրքական միջանցքը (տեսանյութ) Բյուջեի միակ տեղը, որտեղ իշխանությունը 100%-ով աշխատում է, պարգևավճարներն են (տեսանյութ) Ալիևն ու Փաշինյանն՝ ընդդեմ ՀՀ սահմանադրության․ կանխել 3–րդ ժամկետը. Անդրանիկ Թևանյան «Համբալի» գործով Տիգրան Ավինյանի հայրը պարտվեց դատարանում․ «Մայր Հայաստանի» հերթական հաղթանակը (տեսանյութ) «Չիմանաք՝ հուլիսին միշտ հով ապրելու եք»․ Գագիկ Սուրենյան Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Սամվել Կարապետյան Չեմ բացառում «Զանգեզուրի միջանցքի» շուրջ Փաշինյանի, Ալիևի և Էրդողանի միջև որևէ դավադրության հնարավորությունը․ Դմիտրի Սուսլով տեսանյութ Արտակարգ դեպք Արաբկիրի թաղապետարանում. Թաղապետն ու տեղակալը ոստիկանություն են կանչել Վահագն Չախալյանը կալանավորվեց ՔՊ-ականներն իրար տակ են փորում Քննչական կոմիտեում բարձիթողի վիճակ է Հուլիսի 5-ին Հայաստանը նշում է Սահմանադրության օրը Վաղը կարող են սրբազանի հարևանին, ջրի տեսուչին և տանը մաքրություն անողին էլ մեղադրանք առաջադրել Իշխանափոխությունից հետո Արարատ Միրզոյանը թանկարժեք կապիտալ է ձեռք բերել Կոնսոլիդացիան եկեղեցու շուրջ խիստ մտահոգություններ է առաջացրել Փաշինյանի համար Հայաստանում մեկ անձի ստատուսով քաղաքացու բիզնեսը կարող են ձեռքից հեշտությամբ վերցնել. Արման Թաթոյան Քաղաքագետը բացահայտում է Հայ Առաքելական եկեղեցու ոչնչացմանն ուղղված Փաշինյանի «բողոքական» ծրագիրը Քանդողները ապագա չունեն Հայաստանում, ապագան կառուցողներինն է. Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհուրդ Սահմանադրության 30 ամյակը այս տարի դիմավորելու ենք «ինքնիշխանության գագաթնակետին». Ֆեյքապետություն․ «Կարճ ասած» Միքայել սրբազան. «Հայտնում եմ, որ առողջ եմ՝ մարմնով, հոգով և մտքով, ուրախ եմ Տիրոջ օգնությամբ այս փորձությունը հաղթահարելու հնարավորության համար»: Հորդորում ենք ՀՀ իշխանություններին՝ անհապաղ ազատ արձակել հոգևոր մեր եղբայրներին, ազգային բարերարին. Մայր Աթոռ Գալիս է սկզբունքորեն նոր ուժի շուրջ միավորվելու, միասնական մեկ բռունցք դառնալու ժամանակը. Նիկոն Փաշինյանն ու իր կառավարությունն անելիք չունեն Հայաստանում Սամվել Կարապետյան Ուղիղ միացում՝ ԱԱԾ շենքի մոտից. Ուղիղ Միքայել Սրբազանը և Բագրատ Սրբազանը 1-օրյա հացադուլ են հայտարարում Մեծ թվով հոգևորականեր, այդ թվում Գարեգին Բ–ի եղբայրը՝ ՌԴ թեմի առաջնորդը, ևս մասնակցում են քայլերթին (տեսանյութ) ՀՀ-ում և Սփյուռքում պաշտոնավարող եպիսկոպոսներն ու թեմակալ առաջնորդները հանդես են եկել հայտարարությամբ Օկուպացված Արցախում Ալիևը նոր պահանջներ է ներկայացրել Հայաստանին

Ի՞նչ է կատարվում Վրաստանում և ինչպես այն կարող է ազդել Հայաստանի վրա

Ինչպես հայտնի է, Վրաստանում աշնանը նախատեսված են հերթական խորհրդարանական ընտրությունները: Այսօրվա իշխանության ընդդիմախոսներն են մի քանի քաղաքական ուժեր, որոնք, սակայն չունեն միասնական կենտրոն:

Ռազմավարական տեսանկյունից, առաջին տպավորությամբ, իշխանության և ընդդիմադիրների միջև չկան տարաձայնություններ: Նրանց բոլորի նպատակն է՝ տեսնել Վրաստանը ԵՄ անդամ երկիր:

Սակայն մարտավարական դետալների առումով նրանց միջև առկա են մեծ տարաձայնություններ: Բանն այն, որ ուկրաինական պատերազմից  հետո, Վրաստանի ներկայիս իշխանությունները հասկացան, որ դեպի ԵՄ ուղին հղի է մեծ վտանգներով: Մոսկվան արդեն չի թաքցնուն, որ չի հանդուրժելու իր սահմանների մոտ երկրներին դառնալ «թշնամական ճամբարի»   երկրներ: Մանավանդ, Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամագրվելուց հեոտ, Մոսկվան հայտարարում է, որ մյուս երկրների այդ ուղով ընթանալն իր կողմից դիտարկվելու, է որպես «թշնամական քայլ»:

Վրաստանի ներկայիս իշխանությունները հասկացել են, որ իրենց նույնպես կարող է սպառնալ զարգացման ուկրաինացման մոդելը՝ դրանից բխող հետևանքներով: Ահա թե ինչու նրանք փորձում են իրենց արտաքին քաղաքականությունը դարձնել ավելի բալանսավորված այլ կենտրոնների հետ:

Բացի այդ, կյանքը ցույց տվեց, որ վրացական տնտեսության մեջ հիմնական ներդրումները գալիս են ոչ թե ԵՄ-ից կամ ԱՄՆ-ից, այլ Թուրքիայից և ԵԱՏՄ երկրներից, և առաջին հերթին՝ Ռուսաստանից:

Բացի այդ, վրացական ներդրումային դաշտում մեծ դեր է ստանձնել նաև Չինաստանը:

Հաշվի առնելով այս հանգամանքը, Իվանիշվիլու թիմը փորձում է դիվերսիֆիկացնել իր արտաքին քաղաքականությունը, ինչը, բնականաբար դուր չի գալիս ԱՄՆ-ին և ԵՄ-ին:

Ավելին, վերջիններիս համար, Վրաստանը դիտարկվում է, ավելի շատ որպես «գործիք Ռուսաստանի դեմ», քան՝ իրենց համար շուկա կամ դեմոկրատական տարածք: Մեր տարածաշրջանը անչափ հեռու է իրենցից, որպեսզի նրանք այս երկրները դիտարկեն որպես լիարժեք գործնկեր երկրներ:

Բնականաբար, այսօրվա Վրաստանի իշխանությունները չեն ուզում կատարել այդ գործիքի դեր: Արևմուտքն էլ ցանկանում է ճնշման միջոց ունենալ Իվանիշվիլու թիմի վրա: Իսկ եթե հնարավոր լինի, նույնիսկ իշխանափոխություն իրականացնել, մանավանդ, որ հերթական ընտրությունները կայանալու են այս տարվա աշնանը: Իշխանությունն էլ, իր հերթին, ցանկանում է չեզոքացնել այդ վտանգը և  երկրորդ գարունն անընդմեջ փորձում են օրենք ընդունել «օտարերկրյա գործակալների» մասին, ինչը բողոքի ցույցեր է  առաջացնում  երկրում, և Արևմուտքից քննադատության տեղիք տալիս:

Այս գարնանը Վրաստանի կառավարությունը, նոր վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորությամբ, ընդունեց օտարերկրյա գործակալների մասին արդեն հայտնի օրենքը: Իշխող կուսակցության կողմից առաջ քաշված փաստաթղթի համաձայն, Վրաստանում «օտար ուժերի շահերը» հետապնդող կազմակերպությունները՝ լրատվամիջոցները և հասարակական կազմակերպությունները պետք է գրանցվեն պետական ​​ռեգիստրում և ամեն տարի ներկայացնեն ընկերության բոլոր եկամուտները արտացոլող հայտարարագրեր:
«Օտարերկրյա գործակալների» ռեգիստրում գրանցվելուց հրաժարվելու համար նախատեսվում է 9,5 հազար դոլարի տուգանք կիրառել: Գրանցամատյանը պետք է ներառի այն կազմակերպությունները, որոնց եկամտի 20% և ավելին ստացվում է օտարերկրյա աղբյուրներից:  Նախաձեռնության նպատակն է ավելի թափանցիկ դարձնել որոշ կազմակերպությունների, այդ թվում՝ հանրային կարծիքի վրա ազդող լրատվամիջոցների արտաքին ֆինանսավորումը:
Դեռ  2023 թվականի սկզբին խորհրդարանական մեծամասնությունից «Ժողովրդի ծառա» կուսակցությունը քննարկման առաջարկեց օրենք օտարերկրյա գործակալների մասին։ Իշխանություններն ընդգծում էին, որ նոր օրենքով հետապնդվող միակ նպատակը հասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների աշխատանքի կարգավորումն է: Բայց երկրում հանրահավաքների ալիք սկսվեց: Հասարակության մեջ բողոքի տրամադրությունների ֆոնին կազմվեց օրենքի երկու տարբերակ՝ փափուկ «վրացական» և ավելի խիստ «ամերիկյան», որը պարզապես ԱՄՆ-ում գործող FARA օրենքի թարգմանությունն էր: Խորհրդարանը հույս ուներ, որ կկարողանան «չարյաց փոքրագույնը ընտրել»՝ ցույց տալով օրենքի «վրացական» տարբերակի ազատականությունը, սակայն բողոքողները չհանդարտվեցին: 
Արդյունքում՝ 2023 թվականի մարտի 10-ին խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ տապալվեց «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը՝ 58 պատգամավոր ձեռնպահ մնաց քվեարկությունից, մեկը՝ կողմ, 35-ը՝ դեմ։ Օրինագիծը հետ կանչվեց և մոռացվեց մինչև 2024 թվականի գարուն։
Եվ ահա, այս օրերին իշխանությունը երկրորդ անգամ փորձում է կյանքի կոչել այդ օրենքը, որպեսզի գալիք ընտրություններին թուլացնի իրենց հակառակորդների ֆինանսական հիմքը:

Օրինագծի հակառակորդ է նաև երկրի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին։ Նա խոստանում է վետո դնել դրա վրա և դրանում տեսնում է Վրաստանի եվրոպական ճանապարհի սաբոտաժը: Ըստ Զուրաբիշվիլու՝ իշխող կուսակցությունը հետապնդում է ռուսամետ շահեր, ինչի պատճառով նախագահը նույնիսկ «Վրացական երազանքն» է անվանում «Ռուսական երազանք»։ Արևմուտքը նաև նշում է, որ նախաձեռնությունը բացասական հետևանքներ կունենա Վրաստանի համար՝ դեպի ԵՄ ճանապարհին։

ԱՄՆ Պետդեպարտամենտը կարծում է, որ օրենքը կխանգարի «անկախ լրատվամիջոցներին» Վրաստանի քաղաքացիներին բարձրորակ տեղեկատվություն տրամադրել։

Իսկ, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ օտարերկրյա գործակալների մասին օրենքը գործողություն է Վրաստանում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման դեմ։

Սակայն այս գնահատականները չեն կանգնեցնելու ներկայիս գործող իշխանություններին, քանի որ գիտեն, որ եթե այս հարցում զիջեն, ապա կարող են տապալվել գալիք ընտրություններին:

                         Ինչպե՞ս կարող է այս ամենն ազդել Հայաստանի վրա

Եթե Իվանիշվիլու թիմը հետ քաշվի, կամ տապալվի, ապա դա խիստ բացասական կարող է ազդել նաև Հայաստանի վրա: Փաշինյանական իշխանությունը դրանից կարող է ավելի շահել, իսկ Հայաստանի «թրքացման» գործնթացը կարող է է՛լ ավելի խորանալ: Իսկ այս ամենը կարող է վերջում ավարտվել մեծ ցնցումներով, ընդ որում ոչ միայն ներքին, այլև արտաքին, որից Հայաստանը, գրեթե անխուսափելիորեն, նոր տարածքային կորուստներով դուրս կգա:

Սա՛ է իրականությունը:

Արտակ Հակոբյան
Zham.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan