Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ)
4
Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր «ՀայաՔվեի» բողոքի ակցիան ՆԳՆ շենքի դիմաց` ընդդեմ ոստիկանական բռնությունների (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Կարմիրբերետավորներն էլ մի նենց ուրախացել են, գրկում, համբուրում են, իբր երկիր են ազատագրել. Գառնիկ Դանիելյան Նիկոլ Փաշինյանը միլիմետրի ճշտությամբ ոչ մի բան չգիտի Մենակ Ադրբեջանին չէ, որ հող է հանձնում․ 4 հարևաններից 3-ին տալու է. «Կարճ ասած» (տեսանյութ) Հայաստանի «անվտանգության երաշխավորը» պետք է լինի ոչ թե բանակը, այլ Ադրբեջանը Գտե՞լ եք էդ տղային ստորացնողին, իհարկե չեք գտել, սա սև խարան է այս իշխանության վրա. Արթուր Խաչատրյան Լուլուն և Արփի Դավոյանը ԱԺ-ում նստած տակնուվրա են անում օնլայն խանութները «Դուք էդտեղ եք շրջափակված, մենք՝ էստեղ»․ Ոստիկանները Բագրատ սրբազանին չեն թողնում մտնել շրջապատված Կիրանց․ (տեսանյութ) «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները հանդիպել են Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Հետագայում դուք ձեր արմունկներն եք կրծելու.Սեյրան Օհանյանը՝ ՔՊ-ականներին. Տեսանյութ Շարժումը սկսված է, լուծումը կառավարության շենքի առջև է. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Տավուշը կորցնելուց հետո կորցնելու ենք Լոռին․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Դրանից հետո էլի կարող եք շարունակել լռել՝ ձևացնելով, թե արտառոց ոչինչ չկա. Վարդան Ոսկանյան Վանաձորցիները պետք է դուրս գան Հայաստանն Արցախի ճակատագրին չարժանացնելու պայքարի․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Կիրանցում կատարվողը հիշեցնում է Արցախում տեղի ունեցածը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն» ակցիա է իրականացնում Վանաձորում (ուղիղ) Թուրքիան լքում է Ղարաբաղում մշտադիտարկման կենտրոնը. ՊՆ ղեկավար Ուշացումն, իսկապես, ճակատագրական է լինելու մեր պետության համար․ Ռուբեն Հակոբյան Հայրենիքի հանձնմանն անձամբ հետեւել է ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանը Նման հանդիպում չի եղել։ Սա հերթական ֆեյքն է իշխանությունների կողմից. նախագահ Քոչարյանի գրասենյակի հերքումը 300 հազար ադրբեջանցի Հայաստան բերելու ծրագրին Փաշինյանը համաձայնություն տվել է. Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Կոչ-խնդրանք Սրբազան հայրերին Ուժի միջոցով իշխանությունը երկար պահել հնարավոր չէ. դա աքսիոմա է ԲԴԽ-ում Նաիրա Հովսեփյանի ազատման հարցը անցել է խիստ էմոցիոնալ ԱԺ նիստը՝ ուղիղ միացմամբ Ճանապարհից երեւում են նշաձողերը Ամենամեծ սուտը, որ հիմա հնչում է՝ «մենք պետական սահման ենք գծում». Արամ Օրբելյան (տեսանյութ) Փաշինյանը պատերազմ է հայտարարել հայ ժողովրդին. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ-ում իմպիչմենտի կգնանք, երբ փողոցում կլինի անհրաժեշտ և բավարար ուժ՝ ժողովրդի կամքը պարտադրելու համար․ պատգամավոր Սամսոնյանին և Սաղաթելյանին ազատազրկելու պատճառների մասին հայտարարություն է փոխանցվել ԵՄ դեսպանին Ե՞րբ է հայկական մուլտիպլեքսում «Շողակաթ» հեռուստաալիքին փոխարինելու «Արևմտյան Ադրբեջան» թիվին (տեսանյութ)

«Հոնքը շինելու տեղը...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե ամեն ինչում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այդպիսի հանրածանոթ ասացվածք կա. «Հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքն էլ հանեցին»: Սա իսկը Նիկոլ Փաշինյանի ու նրա գլխավորած կառավարության գործունեությունը բնորոշելու համար է ասված: Նախորդ համարներում արդեն դիտարկել ենք, թե ինչ փորձանքներ բերեցին Փաշինյանն ու իր գլխավորած իշխանությունը արտաքինքաղաքական առումով և Հայոց բանակի գլխին: Բայց չէ՞ որ միայն դա չէ: Գրեթե չկա ոլորտ, որտեղ «թավշահեղափոխականները» մի «թարս բան» մոգոնած կամ նախաձեռնած չլինեն: Ավելին, եթե անգամ արտաքուստ ինչ-որ դրական նպատակադրում է երևում դրանց տակ, էլի, միևնույնն է, հակառակ էֆեկտ է ստացվում:

Շատ հեռու չգնանք. ինչպես հայտնի է, Փաշինյանի կառավարության որոշմամբ, մարտի 1-ից ավելի քան 450 անուն դեղեր դեղատները բաց են թողնում միայն էլեկտրոնային դեղատոմսի առկայության դեպքում: Սրա հիմնական հռչակագրային նպատակը բնակչությանն ինքնաբուժությունից պաշտպանելն է: Խոսքը հակավարակային, հակաբակտերիային, հակասնկային, հակամիկրոբակտերիային, հակավիրուսային դեղերի, հակաբիոտիկների, իմունային շիճուկների և իմունոգլոբուլինների, պատվաստանյութերի մասին է: Ենթադրենք, թե իսկապես էլ Փաշինյանի իշխանությունը «լավ բան» էր ուզում անել: Ենթադրենք: Բայց հետևանքը իրական կյանքում ինչպիսի՞ն է: Թող նշված դեղերն օգտագործող հայրենակիցները, բժիշկներն ու դեղատների աշխատողներն առաջինն ասեն: Իսկ մինչ նրանք իրենց ասելիքը մեջբերելի արտահայտություններով կձևակերպեն, հակիրճ նշենք՝ խայտառակությո՛ւն ու բառիս բուն իմաստով քաոս:

Հեռու մի գնացեք, մտեք ցանկացած պոլիկլինիկա ու կհամոզվեք դրանում: Առողջապահական համակարգն ուղղակիորեն անպատրաստ էր նման որոշման իրականացմանը: Ու դեռ 2025-ի հունվարի 1-ից էլ ցանկանում են գրեթե բոլոր դեղերի վրա տարածել «էլեկտրոնային դեղատոմսերի» պարտադրանքը: Բայց սա ընդամենկ 1 օրինակ է:
Փաշինյանը, հիշո՞ւմ եք, հայտարարում էր «խաղամոլության դեմ» պայքարելու մասին: Անգամ ինչ-որ օրինագծեր մտմտացին, ինչ-որ սխեմաներ կազմեցին: Եվ ի՞նչ: Եվ այն, որ փաշինյանական կառավարման 6 տարվա ընթացքում «խաղամոլության» ծավալները բազմապատիկ են աճել: Չստացվե՞ց, որ էլի՝ «հոնքը շինելու փոխարեն, տվեցին, աչքը հանեցին»:

Վերցնենք այնպիսի անմեղ մի բան, ինչպիսին է շրջակա միջավայրը մաքուր պահելու նպատակով պոլիէթիլենային տոպրակների թանկացումը: Փաշինյանական իշխանության այս նախաձեռնության հիմնական «փորացավը», ժողովրդական բառուբանով ասած, ցելոֆանե տոպրակներից մեր շրջակա միջավայրն ազատելն էր: Ու ի՞նչ: Ու այն, որ դա ընդամենը վերաճեց հանրության վրա «ցելոֆանի հարկ» դնելու: Այսինքն, դրա ամբողջ «էֆեկտն» այն եղավ, որ մարդիկ խանութներում սկսեցին 10-ի փոխարեն 50 դրամ վճարել այդ տոպրակների համար, որոնք, ի լրումն, մի բան էլ ավելի հաստացան: Այսինքն՝ պոլիէթիլենային մասն ավելացավ, ու այժմյան տոպրակները շատ ավելի դանդաղ են քայքայվելու, քան մինչ այդ գործածվողները: Կարևորը՝ մարդկանց գրպաններն ավելի շատ թեթևացրին: Թվում է, թե անմեղ-անշառ բաներ են, չէ՞:

Հա, Արցախի կորստի, Փաշինյանի իշխանության բերած այլևայլ աղետների խորապատկերում, այո, նշվածները գուցե ոչ մի բան են կամ չնչին մի երևույթ: Բայց մյուս կողմից՝ դա մեր ամենօրյա իրականությունն է, որի պայմաններում ապրում ենք, եթե իհարկե, այս մղձավանջը կարելի է կյանք համարել: Կամ՝ վերցնենք կերակրի աղին Նիկոլ Փաշինյանի կառավարության հայտարարած «սրբազան պատերազմը»: Դե այն, որ հանրային սննդի օբյեկտներում սեղաններին արգելեցին աղ (աղաման) դնել՝ դրա համար ահռելի տուգանք սահմանելով: Թե այդ նախաձեռնության հեղինակներից որ մեկին են դպրոցում քիմիայից «1» նշանակել, անհայտ է, բայց որ հիշատակված նախաձեռնությունն ինքնին անհեթեթություն է և ամենաիսկական «թիթեռանկարչություն», կարծում ենք՝ ակնհայտ է: Ի լրումն, բազմաթիվ մեծուփոքր սննդակետերի աշխատողների կյանքին էլի մի ինչ-որ անախորժություն հաղորդեցին:

Փաշինյանը, կհիշեք, «պինցետով, տնական արաղով» էր կորոնավիրուսի դեմ «պայքարում», բայց այդ «պայքարը» վերածեցին բավականին եկամտաբեր (իրենց համար) միջոցի: Հիշո՞ւմ եք անհեթեթ պահանջներն ու է՛լ ավելի անհեթեթ տուգանքները: Ու, որպես ծաղր, հայտարարեցին, թե՝ քաղաքացին «տուգանքի մատերիալ չի»: Դա ասում է հայրենակիցներին ամենից շատը տուգանած կառավարության ղեկավարը...
Ի դեպ, տուգանքների մասին: Շատերդ տեսած կլինեք մթերային խանութներում, դեղատներում փակցված զգուշացնող պաստառները՝ «Ծխելու համար 50000 դրամ տուգանք»: Գիտեք, սա արդեն բացահայտ ծաղր ու անթաքույց վիրավորանք է: Ինչո՞ւ: Որովհետև ես, օրինակ՝ երբեք չեմ տեսել, որ իմ որևէ հայրենակից վառած ծխախոտը բերանին՝ մտնի մթերային խանութ: Չգիտեմ, միգուցե 30 տարվա մեջ 1 անգամ նման մի բան որևէ տեղ եղե՞լ է: Առավել ևս, չեմ պատկերացնում մեկին, անգամ՝ շարունակաբար Փաշինյանին ընտրող հայրենակիցների շարքերում, անգամ կարկառուն քպականներից մեկի հանրահայտ հարևան «Պողոսի» կատեգորիայից մեկին, որ ծխելով մտնի դեղատուն:

Ու էլի, եթե երբևէ նման դեպք եղել է, ապա այդ ցուցանակը նման մեկին չի խանգարելու: Մինչդեռ, եթե նման պաստառներ են փակցնում, ստացվում է, որ հայերը հենց միայն նրա համար են արթնանում, որ առավոտ-կանուխ վազեն դեղատներ ու մթերային խանութներ... մի-մի հատ ծխելու նպատակով: Ի դեպ, ծխելու մասին, որի դեմ ևս փաշինյանական իշխանությունը իբրև թե պայքարում է: Մասնագետները ահազանգում են, ասենք՝ վիճակագրությունն էլ հուշում է, որ Հայաստանում ավելացել է թմրամոլների, թմրանյութեր օգտագործողների թիվը, իսկ որ է՛լ ավելի վատ է, վերջին 4-5 տարում թմրամոլությունը մեր երկրում բավականին «երիտասարդացել» է:
«Հոնքը շինելու փոխարեն...», ու՝ անընդհատ, ու՝ գրեթե իրենց ամեն ինչում: Հիմա էլ, փաստորեն, որոշել են ինքնիշխանության «հոնքի» վրա կենտրոնանալ: Ասպես մի քիչ էլ, ու երկրի և ինքնիշխանության երկու «աչքն» էլ վերջնականապես կհանեն...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan