Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ)
12
Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Պատերազմ Արցախում
Գլխիվայր շուռ եկած կանգառ Երևանում. քամու հետևանքները Նիկոլ Փաշինյանի և Արամ Սարգսյանի հաշվարկով ամուսնությունը. կլինի՞ հերթական բաժանումը Թուրքիայի պաշտպանության նախարարը կայցելի Ադրբեջան Կկայանա՞ արդյոք Պուտինի հանդիպումը Զելենսկու հետ Ստամբուլում, թե՝ ոչ, և եթե՝ այո, ապա՝ կհաստատվի՞ խաղաղություն, թե՞ ոչ Անհայտ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները վերսկսվել են Ավագանու անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան այրողը կալանավորվել է Երեկվա ուժեղ քամու հետևանքով 57 արտակարգ դեպք է գրանցվել Պուշկինի անվան դպրոցի ծնողները ակցիան շարունակում են ԿԳՄՍ նախարարության մոտ. Ինչու՞ է ձգձգվում Երևանի ու Բաքվի միջև ձեռք բերված պայմանավորվածությունը. Աբրահամյան Իվետա Մուկուչյանը պարզաբանել է իր հղիության մասին լուրերը Արտակարգ դեպք Քանաքեռում. այգում ծառի մի հատված պոկվել և ընկել է քաղաքացու գլխին Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Քաղաքականության մեջ պահ կա, այն մոտենում է. Վարդան Հակոբյան Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ

Դիմավորե՛ք Զելենսկուն, Ալիևին էլ դիմավորեք… Արևմուտքն էլ է հասկանում, որ քո օրերը հաշված են. Շարմազանով (տեսանյութ)

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ 

  • Ոչ բոլոր քաղաքական դերակատարներն են գիտակցում, որ Հայաստանը գտնվում է շատ կարևոր պատմական շրջափուլում։ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի թիկունքը բացել է, պայթեցնում է ներսից։ Բացել է Հայաստանի տանիքը, պատերը, դռները թուրքական նվաճման առաջ։
  • Ակնհայտ է, որ Արևմուտքն ունի հստակ նպատակ՝ Հարավային Կովկասի տարածաշրջանից Ռուսաստանի դուրսբերումը, նրա ազդեցության չեզոքացումը, Հայաստանից ռուսական ռազմաբազայի հանումը։ Նիկոլ Փաշինյանին թուրք-արևմտյան շրջանակներից պատվեր է իջել Հայաստանը դարձնել Ուկրմենիա, 2-րդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ, որի դիմաց ինքը կստանա անվտանգության երաշխիքներ՝ դրսում իր կյանքը վայելելու համար։ Ինչքան պետք է հայրենիքդ չսիրես, որ այն դարձնես պոլիգոն Արևմուտքի, Թուրքիայի, Ռուսաստանի և Իրանի միջև։
  • Ռուսաստանն ու Իրանը բնական դաշնակիցներ կարող էին լինել, եթե մենք ունենայինք խելամիտ իշխանություն, բայց Փաշինյանը հակառակ Իրանի՝ տարածաշրջան է բերում եվրոպացի դիտորդներ։ Մյուս կողմից՝ Ռուսաստանն Ուկրաինայի հետ պատերազմում է, դու կնոջդ ուղարկում ես Բուչա։ Դու ի՞նչ մեսիջ ես փոխանցում, ի՞նչ ես ուզում ասես։ Ես չեմ ասում՝ դրոշակդ վերցնես՝ Ռուսաստան պաշտպանես, բայց կարո՞ղ ես գոնե ձայնդ կտրել, վեր ընկնել։ 
  • Ընդունում եք, չէ՞, որ Նիկոլ Փաշինյանը 2021թ․ իշխանության մնաց Ռուսաստանի աջակցության արդյունքում։ Ձեզ հայտնի՞ է պատմության մեջ մի գործիչ, որ Ռուսաստանի պես գերտերության դեմ դեմարշ անի, այդ գերպետությանը գցի, ու այդ գործիչն ու ժողովուրդը դա մարսեն։
  • Պուտինի ղեկավարած երկիրն է քեզ 165 դոլարով գազ տալիս, Պուտինի ղեկավարած երկրում է ապրում 3 միլիոն հայ, էդ երկիրն է 30 տարի պաշտպանել քո արտաքին անվտանգությունը, այդ երկիրն է կանգնեցրել 44-օրյա պատերազմը… Զելենսկին պրոադրբեջանական գործիչ է։ Ուկրաինան մշտապես 30 տարի միջազգային հարթակներում քվեարկել է Հայաստանի, Արցախի դեմ, Ուկրաինան Ադրբեջանի դաշնակիցն է, Զելենսկին Ալիևին շնորհավորել էր Շուշիի գրավման առիթով, հիմա դու այդ մարդուն բերում ես Հայաստան, որ ի՞նչ անես, որ չափալախ ուտե՞ս։
  • Դու ո՞վ ես, որ մտել ես Ուկրաինա-Ռուսաստան առճակատման մեջ։ Դու սկի էնքան չկաս, որ քեզ հետ քո երկրի հարցերը լուծեն։ Քիթդ ինչո՞ւ ես խոթում։
  • 44-օրյա պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի 19-ին, երբ քաղաքական ուժերի ներկայացուցիչներով հանդիպեցինք Փաշինյանին, հարցրեցի՝ ԱՄՆ-ը կարո՞ղ է կանգնեցնել պատերազմը, պատասխանեց՝ ո՛չ, ԱՄՆ-ը ընտրությունների է պատրաստվում, մեր հավեսը չունեն՝ «Не до нас»: Հարցրեցի՝ իսկ Ֆրանսիա՞ն՝ ասաց՝ ո՛չ, Մակրոնը էդքան ազդեցություն չունի Ալիևի վրա։ Ասացի՝ բա ո՞վ կկարողանա կանգնեցնել պատերազմը, ասաց՝ Պուտինը։ Այ տղա, բա որ էդքանը գիտես, հիմա դու դուրս ես եկել էդ երկրի դեմ, որ ի՞նչ անես։ Կրկնում եմ՝ Հայաստանի շահերից է բխում, որ որպես պետություն՝ որևէ գերտերության հետ վատ հարաբերություններ չունենանք։
  • 2018թ․Հայաստանում չարիքի հեղափոխությամբ արտաքին ուժերն ունեցել են երկու նպատակ՝ հակաարցախյան և տարածաշրջանից Ռուսաստանին հանելու՝ որպես դրա հետևանք։
  • Հայաստանի որևէ ղեկավար երբևէ այսքան բացասական վարկանիշ չի ունեցել, որքան Նիկոլը։ Նա ընկել է ինքն իր հետևից։ Արևմուտքն էլ ա հասկանում, որ սրա ժամանակն անցել է, օրերը հաշված են։ Կբերեն Նիկոլին փոխարինող մեկին, ով կլինի Արևմուտքի սրտով։ Ասել եմ՝ 2024թ.-ին Նիկոլ չի լինելու, բայց մեր խնդիրն այն է՝ այնպես անենք, որ այդ ժամանակ պետություն ունենանք։
  • Չի կարող քիչ թե շատ անալիտիկ մտածողություն ունեցող, քաղաքականությամբ ապրող, հայկական արյուն ունեցող մարդը չհասկանալ, որ Փաշինյանը մեզ տանում է կործանման։ Փաշինյանի ՔՊ-ում նրա թիմակիցներից շատերն էլ են դա արդեն հասկանում:
  • Նիկոլը ոչ ոքից լավ տղա չի։ Պալատական հեղաշրջումից ապահովագրված չէ։
  • Ռուսաստանը մի անգամ երաշխիք տվել է Նիկոլին, էլ չի տա, Արևմուտքը նույնպես ձեռքերը կլվանա։ Թուրքիայի ու Ադրբեջանի համար Փաշինյանն ամենաձեռնտու քաղաքական գործիչն է։

    Այսօր էքզիստենցիալ խնդիր է՝ ազատվել այս տգետ, ոչ պրոֆեսիոնալ, ազգադավ իշխանություններից ու փոխարենն ունենալ փորձ ունեցող, պրոֆեսիոնալ իշխանություն։

    «Թազա ջահելըե ո՞րն է, փորձ ունեցող ղեկավար է պետք մեր երկրին։

    Խելքի՛ եկեք, հակառուսականությունը կարող է կործանել մեր պետությունը։

    Դաշնակցային հարաբերությունները երկկողմանի պիտի լինեն։ Չի լինում այնպես, որ մեկը քեզ 165 դոլարով գազ տա, պահի քո արտաքին սահմանը, արտաքին աշխարհի հետ միայն իր երկրի տարածքով՝ Լարսով կապ ունենաս, ու դրա դիմաց ստանա թշնամանք։

    Եթե պատերազմի անոնս ես անում, լավ թե վատ, անվտանգային հովանոցը՝ թեկուզ մի քիչ մաշված, ոչ մոդեռն հովանոցը գլխիցդ հանում ես, որ կարկուտը գլխիդ խփի՞։

    2021թ․ Նիկոլն ընտրության է գնացել երկու կարևոր թեզով՝ խաղաղություն և Արցախի հարցով՝ «անջատում՝ հանուն փրկությանե։ Ինքը խոստովանել է, որ պատերազմ է լինելու, Արցախն էլ ճանաչել է Ադրբեջանի կազմում։ Այսինքն՝ ընտրությունների ընթացքում ժողովրդին տված երկու խոստումներն էլ խախտել է: Հետևաբար, Նիկոլը լեգիտիմ չէ։ Էդ հեքիաթները թող պահի իրեն։

    Ծիծաղելի է Արմեն Գրիգորյանի անվան կողքին կարդալ՝ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար։ Արմեն Գրիգորյանը ամենաշատը, ինչի կարող է հավակնել՝ Հայաստանի պանթուրքիստական դաշինքի անվտանգության քարտուղար լինելն է։ Արմեն Գրիգորյանն անգամ իրենց ՔՊ-ի թիմի ներսում հակասություններ ունի։ Ներիշխանական ճգնաժամն ակնհայտ է, իշխանությունը ճաքեր է տվել։ ՔՊ-ի ներսում գնալով հակասական հայտարարություններն ավելանալու են։

    Արևմտյան հարթակն ինձ մոտ տխուր հիշողություններ է արթնացնում, որովհետև արևմտյան հարթակում Արցախը ճանաչվեց Ադրբեջանի մաս, այդ հարթակում այն հանձնվեց Ադրբեջանին։

    Բա ձեզ ի՞նչն է հետաքրքրում… Դուք էնքան կաք, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամ երկրի կարծիքը ձեզ չհետաքրքրի՞։ Դիմավորեք Զելենսկուն, Ալիևին էլ դիմավորեք։

    Արևմտյան դեսպանները որևէ ձայն հանեցի՞ն, երբ պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը զոհվեց դատարանի դահլիճում։ Էդ Նավալնին սրբազան կո՞վ էր։ Արևմտյան դեսպաններն ո՞ւր են, երբ Արմեն Աշոտյանն 8 ամիս նստած է։

    Ինձ համար դատապարտելի ու անընդունելի դիրքորոշում է խաղաղ բնակչության հանդեպ ռազմական հանցագործություն կատարած էակին Ադրբեջանին վերադարձնելու՝ Ռուսաստանի որոշումը։ Երբ Հայաստանը դեմարշ է անում Ռուսաստանի դեմ, սպասե՛ք ավելի վատ քայլերի, որոնցից օգտվելու են Ադրբեջանն ու Թուրքիան։
    Մանրամասն՝ տեսանյութում:
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan