Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն
20
Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Մանրամասներ Սևանի ավագանու անդամի սպանության դեպքից Մինչ ադրբեջանցիները շարունակում են ծաղրել Փաշինյանին, վերջինս ծաղրում է հայ ժողովուրդին. Որքա՞ն պետք է հանդուրժենք այս խայտառակությունը (տեսանյութ) Երևան, մեր օրեր, քաղաքապետ Ավինյանը և «Ապոկալիպսիսի» վարժանքները «Մայր Հայաստան» ավագանու անդամները հրդեհի վայրում են․ մանրամասներ (տեսանյութ) Եթե խնձորին խնձոր ես ասում, ծիրան չես ասում, դրա սխալը ո՞րն է․ Բագրատ Սրբազան Արցախի հայաթափման ու կորստի հիմնական դերակատարները Պատերազմ Արցախում
Օկուպացված Քարվաճառում ականներ են պայթել Հայաստանը փոքրանում է, բանկային եկամուտները մեծանում են. Մհեր Գրիգորյանը՝ Նիկոլ Փաշինյանի հաստիքային դահիճ Լոնդոնյան «վոյա՞ժ», թե՞ Հայաստանի համար նոր «ցավոտ զիջումների» նախերգանք. «Փաստ» Սրտի օլիգարխի «թավշյա» շինթույլտվությունները․ Մանուկ Սուքիասյանը մանրամասներ է հայտնում (տեսանյութ) Երևանը վերածել են Սոդոմ-Գոմորի Երբ քաղաքային «իշխանությունը» տեղում չէ, բնությունն էլ կարող է մեղավոր կարգվել (տեսանյութ) ՀՀ իշխանություններն իմացել են Ադրբեջանի սպասվող գործողությունների մասին․ Տիգրան Աբրահամյան Oտարերկրացին ներխուժել է ոստիկանության Կոտայքի բաժին և կրակոցներ արձակել Մյուս անգամ թող էդ մարդկանց Ադրբեջանի Ղազախի շրջանի ոստիկանները կանչեն Ագրարային համալսարանի վիճակը ողբերգական է ԵՄ դեսպանին էին փոխանցել քաղաքացու կտրված դաստակի սիմվոլը․ դեսպանը ոստիկանություն է դիմել Ավինյանը որոշել է քաղաքապետարանի մեքենաների ողջ պարկը թարմացնե՞լ Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար Ինչու չկայացավ երկկողմ հանդիպումը Ստեփանակերտի քաղաքապետի նկատմամբ «վարչական հսկողություն» Է կիրառվել 7 վտանգավոր բան, որ կատարվեց մեկ օրում. «Կարճ ասած» (տեսանյութ) Գտնել լուծումներ կամ Հայաստանում արձակուրդ հնարավոր չէ Ողջ աշխարհում տեղի է ունեցել բանկերի ու ավիաընկերությունների աշխատանքի խափանում Բնակիչների բողոքը՝ հարևան շենքի հնարավոր պայթեցման դեմ. «Մայր Հայաստանի» անդամները տեղում են Հրազդանի կիրճում մեքենաներ են վնասվում քաղաքապետարանի ասֆալտապատում-փոսալցում չիրականացնելու հետևանքով․ ավագանու անդամ (տեսանյութ) Բաքուն ԼՂ-ում «մշակութային ջարդ» է իրականացնում․ ջնջում են հայկական ժառանգությունը Ասել են՝ պատերազմ է սպասվում, ու գնացել են «կայֆավատ» լինելու Ավինյանի «աղբի լճերը». Սամվել Հակոբյան (տեսանյութ) Կադրը անցած գիշեր ֆիքսել են Չարենցավանում․ Գագիկ Սուրենյան «Ինքնաթիռի վթարի հետևանքով զոհված Արմեն Խաչատրյանը 19 տարեկան էր»․ Արամ Գևորգյան Ագրոնոմիական ֆակուլտետ ընդունվել է ընդամենը 2 հոգի Քաղաքային իշխանության անգործությունն ու ապիկար կառավարումը շարունակվում է Հուլիսի 1-ն անցել է, ինչո՞ւ չկա համաձայնեցված կանոնակարգի նախագիծը․ Yerkir.am Հայաստանը գնում է ԱՄՆ-ի հերթական անդրծովյան գաղութ դառնալու ճանապարհով Փաշինյանը չի ներում իրեն լավություն արած մարդկանց. Տիգրան Քոչարյան

Որքա՞ն է մոտ Փաշինյանի հեռացումը. «Կարճ ասած» (տեսանյութ)

Yerevan.today-ի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը նշում է. «Մեր երկրում զուգահեռ գործընթաց էր խորհրդարանի ներսում և խորհրդարանի՝ փշալարով պատված վանդակներից դուրս։ Նախ Ազգային ժողովի ներսում կատարվողի մասին․ վստահաբար՝ տեսել եք Փաշինյանի հրահրած ծեծկռտուքը, Փաշինյանի սադրանքների ուղեկցումը ոհմակային տրամաբանությամբ ծափերով, գեներալի վրա գրիչի նետումը բանակից փախած ՔՊ-ական պատգամավորի կողմից։ Սրանց շնորհիվ, համաշխարհային քաղաքագիտական բառարանում, ավելացել է լակոտակրատիա տերմինը․ ավելացնելու բան չունեմ։ 10 հազար ոստիկանների հետևում, բնականաբար, հեշտ է հոխորտալը, իսկ հետո գրանատներ գցեն մի պահ, որ հասցնեն վազել-մտնել բունկեր։ 

ԱԺ ներսում կատարված ընդամենը մեկ դրվագի կուզենամ անդրադառնալ․ Նիկոլ Փաշինյանի խոստովանությանը։ Ասում է՝ Պետք է 2018-ին ասեի, որ ԼՂ-ն պետք է լինի Ադրբեջանի կազմում, որ մենք պետք է զիջենք մինչև մեր 29 743 քառակուսի կիլոմետրը։ Իմ ձախողումն է, որ չեմ ասել։ Սա մոտավորապես էն շարքից էր, որ՝ կարող էի հանձնել, իհարկե՝ առանց զոհերի։ Նիկոլը ոչ միայն չի ասել, որ պետք է Արցախի Հանրապետությունը լինի Ադրբեջանի կազմում, թե՛ մինչև պատերազմը, թե՛ պատերազմից հետո, նա դրա լրիվ հակառակն է ասել։ Դա ո՞նց է կոչվում, ժողովուրդ, եթե դու մի կերպ ես մտածում, համոզմունք ունես, բայց բարձրաձայնում ես լրիվ հակառակը․ ասե՛ք, դուք ասեք։ 2018 թվականից մինչև 2020 թվականի սեպտեմբերի 25-ը խաբել է բոլորին․ Ալիևին ասել է՝ մի բան կանենք, հույս է տվել, որ կհանձնի, ինչպես վերջերս խոստովանեց Ալիևը։ Հայաստանում հայտարարել է՝ ասում են, թե եկել եմ հանձնեմ, տո հանձնողը դուք եք։ Գնացել է Արցախ էլ, ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ։ 2018 թվականին մտածել է, որ պետք է հանձնի, 2019 թվականին ասել է՝ Արցախը Հայաստան է և վերջ, 2021 թվականին էլ ընտրություններում վերընտրվել է կորցրածը վերադարձնելու խոստումով։ Պատերազմի ժամանակ էլ ասում էր՝ սա մեր նոր Սարդարապատն է, իրավունք չունենք կորցնել Արցախը՝ երիտասարդներին կոչ անելով կամավորագրվեն, գնան կռվեն, բայց իր ասելով՝ իմանալով, որ Ադրբեջան է։

Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո զբաղված է մեկ բանով՝ արդարացումներով․ նա դարձավ վարչապետ, երբ Արցախը ինքնորոշման ճանաչման ճանապարհին էր, սենց, ոնց որ էս օրերին է անում, սադրեց բոլորին, խաբեց, ֆռացրեց, տարավ ծուղակ երկիրը, բերեց պատերազմ, ու հիմա արդարացնում է։ Նիկոլ Փաշինյանը 2018 թվականին ուզեցել է ասել, որ Արցախն Ադրբեջան է, բայց չի ասել, 2020 թվականին ասել է տանից ինչ ունեք՝ կասկա-բան, հավաքեք գնացեք զոհվեք, մեր հայրենական պատերազմն է։ Թող սա լսեն զոհերի էն հարազատները, որ Աննա Հակոբյանի բաժակի ընկեր-ընկերուհիներն են։

Երեկ մյուս գործընթացը տեղի էր ունենում ԱԺ հարևանությամբ։ Բաղրամյան և Դեմիրճյան փողոցներում տեղի ունեցավ ոստիկանական վայրենություն․ երբ հայ մարդը 44-օրյա պատերազմում կարողանում է պայքարել, ողջ մնալ, բայց Երևանի կենտրոնում ոստիկանների գործողությունների արդյունքում կորցնում է ձեռքը, ուրեմն այդ ոստիկանը ավելին է, քան վայրենին։ 2018 թվականին Նիկոլենք կանանց ու երեխաներին առաջին պլան էին բերում, որ ոստիկանը ուժ չկիրառի, իսկ 2024 թվականին նույն ոստիկանը բեկորային, լուսաձայնային նռնակները նետում է մանկական սայլակի ուղղությամբ։ Սա վայրենություն է։ Ու էսօր առավոտ փողոցում բերետավորները քննարկում էին որ պետք է էսօր 50 հազար դրամ հաշիվներին նստի, ապառիկ ունեն-բան ունեն, եթե չնստի դուրս կգան, որովհետև նադայիլ են եղել։ 100-ից ավելի վիրավոր կա ոստիկնաության հրահրումների պատճառով։

Ու զավեշտն այն է, որ եթե մեր երկրում կա խժդժություն ու վիրավոր, դրա մեջ խառն է Նիկոլ Փաշինյանի մատը՝ 2008-ի մարտի 1-ից սկսած։ Նենց որ, Փառք տանք Աստծուն, որ զոհեր չեղան։ Էս անգամ չեղան։

Ոստիկանների գործողությունների արդյունքում քաղաքացին կորցրել է ձեռքը, մյուս քաղաքացին՝ մատերը, Ալենն ասում է՝ փա՛ռք Աստծո, որ բախում չեղավ, տուժողներ չկան։ Որովհետև ինքը մարդ է համարում երևի միայն ՔՊ-ականներին։ Նիկոլն էլ ասում է՝ ոստիկանները ճիշտ են արել, էլի պետք է անեն։ Վարչապետը կոչ է անում ոստիկաններին պոկել քաղաքացիների ձեռքերը, հրահրում է նոր բախումներ։ 2008 թվականին գոռում էր ոստիկանները սրիկա են, հոգիս փառավորվեց, որ իմացա նրանցից մահակներ ու վահաններ եք խլել, 2024-ին ասում է՝ կեցցեն ոստիկանները, որ ջարդել են ցուցարարներին։

Ոստիկանության երեկվա վայրենի պահվածքից շատ են տուժել իմ գործընկեր լրագրողները։ Այս ընթացքում մենք ու մեր գործընկերները գիշեր-ցերեկ օնլայն ռեժիմով լուսաբանում ենք տեղի ունեցողը․ նույն ոստիկանները, ՔՊ-ականները, բոլորը մեր եթերներից են տեսնում հասկանում ինչ է կատարվում։ Ու էդ եթերներից են տեսնում ոստիկանների ու ցուցարարների պահվածքը։ Լրագրողները սկզբում արձանագրեցին, որ ոստիկանական շարքերից ցուցարարների վրա նետում էին շշեր, այնուհետև վահաններով պաշտպանում իրենց գլուխները, որ մյուս կողմից էլ չնետեն։ Տեսնելով, որ ցուցարարները չեն տրվում սադրանքների, ոստիկանությունն ինքը գնաց սադրանքի ու առաջինը շարքից հանելու նպատակով նկարահանող խմբերին թիրախ դիտարկեցին, քանի որ նկավում էին ոստիկանության բռնությունները, սադրանքները։ Լուսաձայնային նռնակները նետվեցին հենց լրագրողների վրա, քանի լրագրող-օպերատոր հայտնվեցին հիվանդանոցում, կորցրեցին տեխնիկա, վնասվեցին տեխնիկաները։ Կրկնում եմ, նպատակը՝ որպեսզի չարձանագրեն խախտումները, ոստիկանությունը լրատվամիջոցներին թիրախավորեց։

Այնինչ ոստիկանությունը պարտավոր է ապահովել լրատվամիջոցների գործունեության անվտանգությունը, առավել ևս՝ բողոքի ցույցերի ժամանակ։ Ոստիկանությունը խուժանություն անելու համար չէ, լրագրողին չեզոքացնելու համար չէ, լրագրողը, ոչ էլ ցուցարարը հանցագործ չեն, անգամ եթե իրենց շեֆի սրտով չէ, ոստիկանը հասարակական կարգը պահպանելու համար է, հանցագործությունը կանխելու համար է։ Դե հիմա, թող ինձ Արամ Հովհաննիսյան գեներալն ասի, լրագրող ու օպերատորը, ի՞նչ հանցագործություն են արել, որ ոտքների տակ նռնակ ես հրահանգել քցեն։

Ոստիկանությունը երեկ ցուցարարների դեմ կիրառել է «Զարյա 3» լուսաձայնային նռնակ, որը ապահովում է, ուշադրություն՝ զինված հանցագործի հոգեկամային կայունության ժամանակավոր ճնշումը ձայնային եւ լուսային ազդեցության միջոցով, ինչը նվազեցնում է հանցագործի մարտական ունակությունը և հնարավորություն տալիս նռնակը կիրառող անձնակազմի և շրջապատի մարդկանց համար նվազագույն ռիսկով իրականացնել հատուկ գործողություն: Այսինքն, զոհվածի ծնողը, լրագրողը, կամեռան ձեռքին օպերատորը, հոգևորականը, ուսանողը, տարեցը, երեկ որ կանգնած էին ու պահանջում էին, որ Փաշինյանը իջնի կամ սրբազանը անցնի Դեմիրճյան փողոց, ըստ Նիկոլի ոստիկանության, զինված հանցագործ էին, որոնց մարտական ունակությունը պետք էր նվազեցվե՞ր։ 

Ոստիկանությունն իրավունք չունի տարբերակել բողոքավոր ու մյուս քաղաքացիներին, ու պարտավոր է ապահովել լրագրողների բնականոն աշխատանքը՝ ցանկացած բան լուսաբանելիս։ Լրագրողը էդտեղ ո՛չ իշխանական է, ո՛չ ընդդիմադիր է, ո՛չ ցուցարար, ո՛չ պետպաշտոնյա, որին 10 հոգով պահում են, ինչպես Անդրանիկ Քոչարյանին։ Երեկ 6 ախռաննիկով ման էր գալիս՝ իմանալով, որ իր՝ փողոց դուրս գալը, այն էլ հայրենասեր ժողովրդի մեջ, սադրանք էր։ Վստահ եմ՝ ՆԳ նախարարից որևէ ողջամիտ պատասխան չենք լսի։

Վահե Ղազարյան, մինչ էս պահը նռնակ գցող որևէ ոստիկան չի պատժվել, այն դեպքում, երբ հայտնաբերել էին մեկին՝ ով է ու դեմքը ցույց էին տվել, անուն-ազգանունով։ Եթե չեք պատժում, ուրեմն հրամանը տվել եք դուք՝ կամ Արամ Հովհաննիսյանը, կամ հենց Վահե Ղազարյանը, Նիկոլ Փաշինյանն էլ ձեզ է տվել, էն որ ելումուտ էր անում ԱԺ նիստի ժամանակ հեռախոսով նախարարի ու ԱԱԾ պետի հետ զրուցում։ Ես կարծում եմ, որ տրվեց հենց էդ հրամանը, որ արագ ավարտեն ԱԺ նիստը ու կազմակերպեն իշխանության փախուստը պառլամենտից դեպի բունկեր։ Թե բա՝ ոստիկանությունը գործել է պրոֆեսիոնալ։ Ինչքան դու ես պրոֆեսիոնալ քո գործում, Միրզոյան Արարատը իր գործում, ամեն պատգամավորի ելույթից առաջ, մեջտեղից ու վերջում անպոչ գդալի պես մեջ ընկնող Ալենն իր գործում, էնքան էլ ձեր հավանած ոստիկաններն են պրոֆեսիոնալ։

Ու քաղաքացիներին ջարդելուց, մի 100-ին հիվանդանոց հասցնելուց, թևերը պոկելուց հետո Նիկոլը ելույթ է ունենում խորհրդարանում, թե՝ մեղավորը կաթողիկոսն է ու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Նիկոլի սիրած «Կարգին հաղորդման» հերոսն ասում է՝ դու ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս։ Մարդ, որը 5000 հոգու տարավ պատերազմի դաշտ ու էնտեղից բերեց Եռաբլուր, հետո հայտարարեց մեղավորը նախկիններն են, չնայած որ միշտ էլ մտածել է որ Արցախն Ադրբեջան է, բնականաբար, 107 վիրավորի դեպքում էլ նույնը կասի ու իր օրոք բոլոր զոհերի ու վիրավորների պարագայում էլ կարող է ցինիկաբար մեղքը բարդել բոլորի վրա, բացի իրենից։ Քանի դեռ նա հայ տղերքին մատաղ անելուց հետո դեռ էդ դիրքում է, ինքն է մեղադրանքները բաժանելու, ամեն ինչ էլ կասի։

Կարճ ասած՝ երեկվա՝ ժողովրդի վրա նռնակներ նետելու հրաման տալը, ըստ էության, նպատակ էր հետապնդում արյուն թափելով վախեցնել քաղաքացիներին, որ մի կողմ փախչեն, տուն գնան ու այլևս չմիանան Շարժմանը։ Սակայն դա չաշխատեց, որովհետև հակառակը՝ մարդկանց թիվը շատացավ Բաղրամյան փողոցում։ Արյուն թափելով տապալված շարժում ստանալու փորձը տապալվեց։ Իսկ այսօր Նիկոլ Փաշինյանը հետաձգեց կառավարության նիստը մեկ օրով ու ժամ չեն հայտարարել՝ ամենայն հավանականությամբ՝ վախենալով շարժման ակցիայից։ Սա նշանակում է՝ Փաշինյանը չի տիրապետում իրավիճակին, չի կարողանում կազմել իր օրակարգը։ 

Նրա իշխանության տապալման, իշխանափոխության հետհաշվարկը տրված է, իրենց նագլի պահվածքին մի նայեք, էդ ախրաննիկների ու հազարավոր՝ իրենց դեռևս հլու-հնազանդ միլիցեքի հետևից են իրենց տենց պահում․ դե թող դուրս գան ժողովրդի մեջ մենակով, այ էդ ժամանակ կերևա»:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan