Ալիևը հերթական անգամ սպառնացել է Հայաստանին

Դիտել նաև
Փաստաթղթեր ստորագրեցինք իմ սիրելի եղբոր՝ Իլհամ Ալիևի հետ․ Մասուդ Փեզեշքիան
«Վաղուց ժամանակն է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը»․ Ալիև
ՔՊ-ի արշավը թելադրված է Էրդողան-Ալիև տանդեմի կողմից
Ինչո՞ւ Կիպրոսի հարցում թյուրքալեզու երկրները բաժանվեցին իրարից
«Ադրբեջանը և Չինաստանը կհամագործակցեն ռազմարդյունաբերության ոլորտում»․ Ալիև
Հայկական կողմը պետք է կատարի իր բոլոր պարտավորությունները: Այս մասին այսօր՝ փետրվարի 14-ին, երդմնակալության արարողության ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։ «Հայաստանը կարծես թե մոռացել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի արդյունքները։
Կամ գուցե ինչ-որ մեկը նրանց խրախուսել է, որ ընդհանրապես չկատարեն այդ պարտավորությունները: Մենք Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնություններ չունենք, բայց իրենք էլ պետք է հրաժարվեն իրենց պահանջներից։ Մեզ հետ անհիմն պնդումների և շանտաժի լեզվով խոսելը նրանց վրա թանկ կնստի, և դա հավանաբար բոլորն են տեսնում։ Եթե Հայաստանը չկարգավորի իր օրենսդրությունը, ապա, բնականաբար, խաղաղության պայմանագիր չի լինի:
Հայաստանը և նրան ռազմական աջակցություն ցուցաբերողները պետք է իմանան, որ մեզ ոչինչ չի կարող կանգնեցնել»,- նշել է նա։