Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ)
24
Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Աննա Հակոբյանը գիտի՝ ում է հասնելու 200 մլն դոլար արժեցող բիզնեսը․ ում համար են թալանում մարդկանց (տեսանյութ) Ի՞նչ են իրենցից ներկայացնում Թրամփի նոր «հեղափոխական» մոտեցումները Հարկային տեռորի նիկոլական դեմքը Փաշինյանի իշխանությունը հարձակվել է փոքր բիզնեսի վրա ՀՀ-ում սկսվել է հարկային տեռորի հիթ-շքերթ․ «Մայր Հայաստանի» ներկայացուցիչ (տեսանյութ) Տնտեսվարողների բողոքի ակցիան՝ ուղիղ միացմամբ Պատերազմ Արցախում
Թուրքիայում միկրոավտոբուսն ընկել է ձորը․ կա 7 զոհ Արտահերթ ընտրություններից Փաշինյանն ավելի է վախենում, քան Ադրբեջանի հարձակումից. Բենիամին Մաթևոսյան Սա էլ 2,5 միավորանոց իշխանության սահմանած արտոնությունը, թանկացումը մատուցում են որպես սահմանված զեղչ (տեսանյութ) Մարտ ամիսը Գյումրիի համար վճռորոշ է լինելու․ «Իրավունք» Փաշինյանի երկչոտ դիրքորոշումը խրախուսում է Ալիևի ախորժակը. Կարեն Միրզոյան Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ (տեսանյութ) Տարածաշրջանի ածենափոքր մայրաքաղաքը ամենաթանկ տրանսպորտով. շատ «աննախադեպն» ենք էլի, հո զոռով չի... լուսանկար Ավինյանի 20 դրամանոց նահանջը՝ քաղաքացիների կորած հավատի դեմ. Տեսանյութ Փաշինյանը մատը մատին չխփեց. Զատուլինը՝ Բաքվի դատավարության մասին (տեսանյութ) Հանրապետության մի քանի շրջաններում թույլ ձյուն է տեղում Ամիսներ առաջ Փաշինյանը կտրուկ դեմ էր հանրաքվեին Վահան Քերոբյանն իր դեմ հարուցված քրեական գործով դիմել է ՄԻԵԴ Ադրբեջանն անցել է հոգեբանական ճնշումների Թմրամիջոցների շրջանառության վիճակագրությունը սկսել է անհանգստացնել նաև իշխանականներին Եվրաքվեի նախագծում, պարզվում է՝ իրավական տարրական ձևակերպումներում սխալներ են թույլ տրվել 300 հազար ադրբեջանցիների հարցն Ալիևն առաջ է բրդում Հայտարարագրերի առնչությամբ քանի՞ վարույթ է նախաձեռնվել Լևոն Քոչարյանը տեսանյութ է հրապարակել, թե ինչպես է ոստիկանը հարվածում ընկած Սերգեյ Ասատուրովին Ուկրաինան պատրաստ է բանակցել և պայմանագիր կնքել Ռուսաստանի հետ. Թրամփ Քաղաքապետարանը չուներ այլ տարբերակ, քան իբրև թե ընդառաջ գնալը. Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Ավտոբուսային իրազեկում․ # բոյկոտ (տեսանյութ) Փաշինյանը ԱՄՆ է մեկնելու, բայց ոչ Թրամփի հետ հանդիպման Փաշինյանը՝ ինքն իր դեմ․ ցույց են անում արդեն նրան ընտրածները․ «Կարճ ասած» Խարբերդի տներից մեկում հայտնաբերվել է տղամարդու մարմին. երեկ նրա ծննդյան օրն է եղել Փաշինյանի խաղաղության տակ թաքնված է ամենամեծ հանձնումն ու կորուստները․ Արծվիկ Մինասյան Լոռեցիները գիտե՞ն, որ մի գիշերում դառնալու են սահմանամերձ. Գրիգոր Բալասանյան Փաշինյանն ընդունեց, որ ինքն է թալանում մարդկանց. հանրային իրազեկում ավտոբուսում (տեսանյութ) «Սա կոճակի մեկ սեղմամբ լուծվող խնդիր չէ». Զախարովան` Բաքվում պահվող հայերի մասին. Տեսանյութ Ստամբուլի հայկական վարժարանի դեմ զինված հարձակում է տեղի ունեցել Էրեբունիում գետառը վերածվել է աղբավայրի, մի քանի կմ-անոց հատվածում տիրում է գարշահոտություն

Կարմիր շորերով՝ ականապատ դաշտում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Ժողովրդական բառուբանով ասած՝ Նիկոլ Փաշինյանն արդեն ուղղակիորեն «յուղ է վառում»: Ի մասնավորի՝ օրերս ինչ-որ մարզային այցի ժամանակ մոտավորապես այսպիսի բան է ասել՝ ժողովրդի հետ որքան հանդիպել են (տարբեր ժամանակներում), մարդիկ միշտ խաղաղություն են ցանկացել, պատվիրել, մաղթել, կենացել: Դա ինքը՝ Փաշինյանը, իր ձևով է հասկացել: Ու... «Մտածել ենք, որ էս ամեն ինչը ասենք և անենք, մեզ կասեն դավաճան, հողատու, հանցագործ: Մենք էդ ամեն ինչը չարեցինք, բայց մեկ է՝ մեզ էլի ասացին դավաճան, հողատու, հանցագործ...»:

Ըստ էության, սա փաստացի ինքնախոստովանություն է. նկատի ունենք այն, որ նրա իսկ արտահայտությունները մատնում են, որ Փաշինյանի ամբողջ մտահոգությունը, փորացավը, նրան հուզող հարցն այն է, որ հանկարծ իրեն դավաճան, հողատու, հանցագործ և այլ՝ այստեղ ոչ մեջբերելի բաներ չասեն, նման բնորոշումներ չտան: Արդյունքում մարդը հասցրեց պատերազմի, դարձավ հազարավորների զոհվելու պատճառ, հետո ժամանակին չգնաց պատերազմը դադարեցնելու ճանապարհով: Հա, ու այս վերջինը մենք չենք ասում: Հիշո՞ւմ եք, որ ՌԴ նախագահ Պուտինը մանրամասնորեն պատմում էր, թե ինչպես է առաջարկել 2020-ի հոկտեմբերի 19-ին կանգնեցնել պատերազմը, համոզել էր Ալիևին, որ դադարեցնի ռազմական գործողությունները: Իսկ «Նիկոլ Վավայևիչը» ի՞նչ էր պատասխանել և իր այդ մերժումը հետո ինչպե՞ս էր ներկայացնում Հայաստանի հանրությանը:

Հիշեցնենք. Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ չի ընդունել Պուտինի առաջարկը, որպեսզի իրեն ու իր կարկառուններին չասեն՝ դավաճան, հողատու, հանցագործ... Այսինքն, այս անձնավորության ամբողջ մտասևեռումը իր անձն ու իր շահն է: Ինչ անի կամ չանի, նրա ուշքն ու միտքն այն է, որ իրեն հանկարծ չասեն՝ հանցագործ, դավաճան, հողատու:
Իսկ ինչ վերաբերում է ժողովրդի խաղաղության պատվերին, պատգամին, ցանկությանը, ապա, այո, խաղաղություն ուզում են բոլորը, խնդիրն այն է, թե ով ինչ ու ինչպես է հասկանում այս «պատգամները» , ով ինչպես է հասկանում արժանապատվությունն ու արժանապատիվ խաղաղությունը, եթե ընդհանրապես հասկանում է:
Մեր ժողովուրդը (ցանկացած նորմալ ժողովուրդ) իր հավաքականության մեջ ուզում է խաղաղություն, կայունություն, կանխատեսելի և երաշխավորված ապագա:

Բայց չի կարող լինել որևէ ժողովուրդ, որ դա ուզի իր ազգային ինքնության ուրացման, իր մարդկային ինքնության նվաստացման, իր հավաքական կենսատարածքի վերացման, թշնամու ստրկության տակ ընկնելու կամ թշնամու կողմից բնաջնջման ենթարկվելու գնով: Մեկ այլ հանգամանք: Յուրայինների հետ հանդիպմանը Փաշինյանը նաև ասել է, թե՝ մենք այսօր գտնվում ենք ականապատ դաշտում, և այդ ականապատ դաշտից դուրս գալու ճանապարհները շատ չեն, և կարող է պարզվել, որ այդ ականապատ դաշտից դուրս գալու միայն մեկ ճանապարհ կա: Հետո մի բառահեղեղ է արտաբերել, որի իմաստը այն է, թե ինքը՝ Նիկոլ Փաշինյանը, պետք է Հայաստանն առաջնորդի այդ «ականապատ դաշտում», այնտեղից անվնաս կամ նվազագույն կորուստներով դուրս բերելու համար...

Հասանք, իջեք... Նախ՝ եթե «ականապատ դաշտում» առաջնորդողը Նիկոլ Փաշինյանն է, ապա ականների վրա պայթել-վերանալը երաշխավորված է: Նիկոլ Փաշինյանն ում ասես և ինչ ասես կպայթեցնի, միայն թե իր աթոռն ու իրեն փրկի: Երկրորդ՝ եթե մենք, որպես երկիր, հիմա ականապատ դաշտում ենք, ապա հենց Նիկոլ Փաշինյանն է ուղղակիորեն Հայաստանը քարշ տվել այդ «դաշտի» ամենաականապատված հատված, որի կողքերում, ընդ որում, ցլեր են: Ու Նիկոլ Փաշինյանն է մեզ կարմիր հագցրել, թեկուզ ցլերը գույների վրա չեն հարձակվում, այլ անկանոն շարժումների ու սադրանքների: Այնպես որ, այո, գուցե ճանապարհը մեկն է, բայց դա առաջին հերթին այս իշխանությունների հեռացման ճանապարհն է: Առանց նրանց մենք ինչ-որ շանս կունենանք այդ «ականապատ դաշտից» ելնելու: Նրանց հետ երաշխավորված են միայն կորուստը, միայն զիջումները, միայն աղետը...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan