Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին
12
Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Հաղթանակի օրվա առթիվ «Մայր Հայաստան» շարժման առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքը՝ Կարմիր հրապարակից (տեսանյութ) «Սխալ ուղղությամբ եք գնում, Նիկոլ Վավաևիչ...». Պուտինի խոսուն ժեստը՝ հյուրերի դիմավորման ժամանակ Հաղթանակի 80-ամյա տարեդարձի շքերթը Մոսկվայի Կարմիր հրապարակում Յուրաքանչյուր հաղթանակ ձեռք է բերվում հավատքով, անդուլ մաքառումով և փորձությունների դիմակայումով․ Գարեգին Երկրորդ Ֆաշիզմի դեմ հաղթանակի 80-ամյակը և հայ ժողովրդից գողացված Եռատոնը «HABEMUS PAPAM» ընտրուեցաւ կաթոլիկների նոր քահանայապետը` Լեւոն ԺԴ Պատերազմ Արցախում
Ինչ ասես սրանց. կառավարումը աննախադեպ տապալած, կործանարար իշխանություն (տեսանյութ) Ինչու է հիստերիկացել Նիկոլ Փաշինյանը Շարժայից եկող ինքնաթիռը չի կարողանում վայրէջք կատարել «Զվարթնոց»-ում «Քամու հետևանքով շենքի տանիքը պոկվել և ընկել է ցած». Արշակ Սարգսյան. Տեսանյութ Մայիսի 13-ից հետ ենք գնում դեպի մարտ, տրամադրվե՛ք․ Գագիկ Սուրենյան «Ավելի լավ է լինես թուրքի շուն»․ Նիկոլ Փաշինյանի «կրթական» նորաձևության բուն ուղերձը Սա՞ է եվրոպական այն արժեքը, երբ Երևանում տոնում են Եվրոպայի օրը ու ամբողջ Ազատության հրապարակը վերածում են աղբավայրի (տեսանյութ) Խմբակային դավաճանության հիմքեր են կարծես թե բացահայտվում. Ստեփան Դանիելյան Աննա Հակոբյանը բոլորին կրթում է, բայց ամուսինը դեռ անկիրթ է մնացել (տեսանյութ) Սարսափելի մանրամասներ՝ ինչպես են Լիլիթ Աղեկյանին խոշտանգել, կալանավորել․․․ Զարուհի Փոստանջյան ՔՊ-ն Գյումրիում պարտությունը չի մարսում, բայց գյումրեցին իր ասելիքն ասել է. «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամ Նարեկ Միրզոյան Գարեգին Երկրորդը եվրոպացի դատավորների հետ հանդիպմանը խոսել է Բաքվում հայեր գերիների նկատմամբ իրականացվող շինծու դատավարության մասին Թրամփը հայտարարել է Հնդկաստանի և Պակիստանի միջև հրադադարի մասին ՔՊ ի «մարդագողության» հեռահար հետեւանքները. Ստեփան Դանիելյան Ալեն Սիմոնյանը Փաշինյանի դեմ աշխատեց. Գրիգոր Բալասանյան Մի օր կրկին բաց ճակատով ու ժպիտներն երեսներիս իրար շնորհավորերելու նոր և իրական առիթներ կունենանք Լենինականը (Գյումրին) օկուպացնելու վերաբերյալ Թուրքիայի պլանների մասին․ 1930-ականների վերջ Քաղաքականության մեջ պահ կա, այն մոտենում է. Վարդան Հակոբյան Պակիստանը լայնածավալ ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ «Ադրբեջանն ունի օրինական սպասելիքներ Հայաստանից»․ Բայրամով «Մեր Շուշին որպես երդում պիտի լինի ամեն հայի սրտում». Մանե Գրիգորյանը Շուշիից լուսանկարներ է հրապարակել ՔՊ-ից հեռացվածները այս պահին վարչապետի թեկնածու չունեն Քարերի ու խողովակների արանքում վիրավոր տղա է հայտնաբերվել Ադրբեջանական կրակոցներից երեկ երեկոյան վնասված տանը դեպքի պահին ոչ ոք չի եղել Արցախցի պատգամավորները մտադրված են առաջադրել Շահրամանյանի թեկնածությունը Հրահանգ է իջել, որ ուղերձներում նպատակահարմար չէ անդրադառնալ Շուշիի ազատագրմանը Մայիսի 9֊ի զորահանդեսի քաղաքական կողմի և Նիկոլ Փաշինյանի հակահայկական քաղաքականության հետևանքների մասին Գյումրիի «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը թիմակիցների հետ այցելեց Մայր Հայաստան հուշահամալիր (լուսանկար) Կարեն Սիմոնյանը և թիմակիցները այսօր մասնակցեցին հաղթանակի 80 ամյակին նվիրված միջոցառմանը՝ Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովի հրավերով Ի՞նչ պատվեր էր տվել Ալիևը․ «Կարճ ասած»

«Ընդհատակյա» պայքա՞ր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. Հետաքրքիր է, բայց՝ փաստ. սոցիոլոգիական վերջին հարցման արդյունքները, որոնք օրերս հրապարակեց Հայաստանում «GALLUP»-ի լիիրավ անդամ «Էմ Փի ՋԻ» ընկերությունը, այդպես էլ լուրջ քննարկման առարկա չդարձան: Չնայած, միգուցե դա «օրինաչափ» է՝ հաշվի առնելով այն իրողությունը, որ հիմա մեր քաղաքական-հասարակական հարթակներում ոչ մի բան լուրջ քննարկման առարկա չի դառնում: Եղան միայն հպանցիկ դիտարկումներ, այն էլ՝ հիմնականում մամուլում: Մինչդեռ իսկապես թե՛ խոսելու տեղ կա, թե՛ մտածելու «բան կա»: Հատկապես քաղաքական գործունեության մեջ ընկղմված հայրենակիցներն ու իրենց քաղաքական գործիչներ համարողները մտորելու շատ բան ունեն:
Ի՞նչն է հատկանշական, ինչո՞ւ ենք որոշակի նշանակություն տալիս հիշյալ կազմակերպության անցկացրած սոցիոլոգիական հարցման արդյունքներին: Նախ՝ Երևանի ավագանու ընտրություններին քաղաքացիների մասնակցության վերաբերյալ այս ընկերության նախորդ հարցումների արդյունքները զուտ մասնակցության տեսակետից բավականին մոտ էին այն ռեալ խայտառակ պատկերին, որ արձանագրվեց. մոտ 28 տոկոս մասնակցություն: Երկրորդ՝ տվյալ ընկերության հետ կապ չունեցող մի սոցիոլոգ, հիմնվելով հարցումների վրա, բավականին հստակ, եթե չասեմ՝ ճշգրիտ նշել էր նույն ընտրությունների մի շարք հնարավոր արդյունքներ, իսկ մասնակցության ցուցանիշը գրեթե մեկին մեկ էր արտածել՝ 30 տոկոսի սահմաններում:
Հատկանշականի մասին. դիտարկվող հարցման արդյունքներով պարզվել է, որ հարցվածների միայն 34 %-ն է հավանություն տվել վարչապետի գործունեությանը, իսկ կեսից ավելին՝ 52,6 %-ը, նշել է, որ հավանություն չի տալիս։ Կառավարությունն էլ ավելի «ոչ պոպուլ յար» է. հավանություն՝ 29,1 %, իսկ 57,7 %-ը նշել է, որ հավանություն չի տալիս: Եթե չեք մոռացել, կա նաև ՀՀ նախագահ, որի գործունեությանը հավանություն է տվել 23 տոկոսը, իսկ հավանություն չի տվել 53,7 տոկոսը: Ամենատխուրը խորհրդարանական կառավարման մոդելով մեր հանրապետությունում ԱԺ-ի վիճակն է. հավանություն է տվել 22,2 %-ը, իսկ 64 %-ը հավանություն չի տվել: Այստեղից ի՞նչ է հետևում: Իսկ այստեղից ուղիղ գծով հետևում է, որ Հայաստանը կառավարում է մի թիմ, որի իշխանության պայմաններում իշխանության գրեթե անխտիր բոլոր ճյուղերի գործունեությանը մարդկանց կեսից ավելին հավանություն չի տալիս:
Այսինքն, երկիրը կառավարում է մի քաղաքական թիմ, որը չունի պատշաճ վարկանիշ, որի նկատմամբ չկա վստահություն, որի գործունեությունը հարուցել է քաղաքացիների մեծամասնության դժգոհությունը կամ առնվազն անհավանությունը:
Բայց անողոք փաստն այն է, որ այդ թիմը շարունակում է իշխել, գործել, որոշումներ ընդունել, «խաչմերուկներ» գծել, նոր կորուստներ նախանշել: Չնայած, գուցե ավելի անողոք փաստ կա. ստացվում է, որ մահ ու ավեր բերած այդ իշխանությանը դեռ մի 25 տոկոսի կարգի հավանություն տվող կա... Ոչ պակաս հետաքրքիր են նույն հարցման շրջանակներում «Եթե առաջիկա կիրակի օրը լինեին խորհրդարանական ընտրություններ, ո՞ր կուսակցության կամ դաշինքի օգտին կքվեարկեիք» հարցին տրված պատասխանները: Միտումնավոր շրջանցում ենք պահը, թե որ ուժին հարցման մասնակիցները քանի տոկոս են «տվել»: Ում դա հետաքրքիր էր, արդեն տեսել է: Այստեղ այլ պահ է մեզ շատ ավելի կարևոր թվում. ըստ հարցման, 13,8 տոկոսը՝ հրաժարվել, իսկ 30,1 տոկոսը դժվարացել է պատասխանել այդ հարցին:
Հատկանշական է, որ 23,5 տոկոսը նշել է, թե չի մասնակցի ընտրություններին: Գումարում-հանումը, վստահ ենք, շատերը չեն մոռացել: Ստացվում է, որ հարցվածների շուրջ գերակշիռ մասը դժվարացել կամ չի ցանկացել պատասխանել, գումարած՝ 25 տոկոսն էլ ուղիղ ասել է, որ ընտրությունների չի գնա: Այստեղից ևս դժվար չէ հետևությունների մի ամբողջ «փունջ» դուրս բերել կամ բխեցնել: Առաջինն ու ամենից տխուր հետևությունն այն է, որ քաղաքացիների մի չափազանց զգալի մասը չի վստահում ոչ մի քաղաքական ուժի, այսպես ասած՝ «ոչ մեկի երեսը չեն ուզում տեսնել»: Դա ունի իր խորքային ու նաև քարոզչաքաղաքական պատճառները: Խոր դեպրեսիա, ընդհանուր անկումային տրամադրություններ, նախորդած շրջանում տարբեր ձևաչափերով հանդես եկած ընդդիմության կամ ընդդիմադիր միավորումների պերմանենտ, եթե ոչ՝ խրոնիկական ձախողումներ:
Գումարեք սրան իշխանական ու մերձիշխանական շրջանակների հետևողական քարոզչությունը, զանազան խարդավանքների մասին թիրախային տարածվող «տեղեկությունները», «բոլորը մեկ են», «ոչ մեկը մի բան չի» և այդօրինակ կաղապարների հետևողական արմատավորումը, ու եթե ոչ ամեն ինչ, ապա շատ բան տեղը կընկնի, պատկերը կամբողջանա: Բայց եկեք չշտապենք ժողովրդին մեղադրելու առումով: Առհասարակ, ժողովրդին մեղադրելը անօգուտ զբաղմունք է: Նաև՝ սխալ: Համենայն դեպս, քաղաքական մարդկանց համար այդպիսին պետք է լինի: Հետաքրքիր հանգամանք. Երևանի ավագանու ընտրությունները տեղի ունեցան նախքան Արցախի վերջնական աղետումը: Այն ժամանակ էլ «ժողովուրդը» ընտրություններով առանձնապես ոգևորված չէր: Հաջորդած ազգային ու պետական աղետից հետո, առավել ևս, երկու-երեք օր դիտարկված փողոցային ակտիվության ու դրա մարումից հետո, հասկանալի է, հանրության մեջ ոգևորությունը չի ավելացել: Ու դա ակնհայտ է:
Բայց ողջ հարցն այն է, որ քաղաքական դաշտը գործնականում ոչինչ, ոչ մի բան չունի հանրությանն առաջարկելու:
Այ, սա արդեն լրիվ աբսուրդային ու անընկալելի է: Նման իրավիճակում, իշխող վարչախմբի նման «ոչ պոպուլ յարության» պայմաններում այնպիսի տպավորություն է, որ բոլոր քաղաքական ուժերը, ակտորները միահամուռ «ընդհատակ» են անցել: Ոչ թե այն իմաստով, որ բռնատիրական պայմաններում ընդհատակյա գործունեություն են ծավալել կամ պայքարի «պարտիզանական միջոցների» են անցել: Ո՜չ: «Ընդհատակ» են անցել այն առումով, որ պայքարի նույնիսկ ամենասովորական միջոցներով առանձնապես չեն դրսևորվում: «Ընդհատակ» է անցել նաև հանրությունը: Ու ստացվում է «կախարդական շրջանակ»: Հանրության մի զգալի մասը դժգոհ է «ներկաներից», բայց չի վստահում նաև մյուսներին, միաժամանակ չի ելնում փողոցներ ու հրապարակներ՝ իր «չհավանությունն» արտահայտելու և իրացնելու, բայցև «նոր դեմքեր» և «նոր ուժեր» հրապարակներում և հարթակներում չեն երևում կամ ի սկզբանե մերժվում են՝ նույնիսկ դեռ կարգին չերևացած, անմիջապես միանուն «կպցնում» են, անվանարկում ու... սկսում դժգոհել:
Ըստ որում, մի փոքր ծեծված բան է, բայց չզլանանք մեկ անգամ ևս նկատել, որ «հրապարակները մենաշնորհելու» մասին տրտնջացողները սոցցանցային հարթակներում «երևում» են բացառապես այն ժամանակ, երբ որևէ մեկը «կենդանության նշաններ է» ցույց տալիս, սակայն իրենք սոցցանցերից բացի ուրիշ ոչ մի տեղ չեն երևում: Դժվար է ասել, թե այս «ընդհատակյա» պայքարը որքան կշարունակվի: Պարզ է միայն, որ այսպես շարունակել չի կարելի: Ուղղակի չի կարելի:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan