Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
20
Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Բոլորը համաձայն են, որ չարիքը պետք է կասեցնել. Հայկ Մամիջանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
«Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ) Սպաներից մեկն ասաց՝ այս ամենը մեզ ապրելու իրավունք վերադարձրեց. Բագրատ Սրբազան

ՏԵՂԵԿԱՆՔ № 32՝ Նիկոլ Փաշինյանին ընտրածների համար

Yerevan.today-ը շարունակում է ներկայացնել Նիկոլ Փաշինյանի տված խոստումներն ու իրական պատկերը

07․06․2018թ․, ելույթ Ազգային ժողովում 

Խոստում - Մենք առանձնահատուկ քննության ենք ենթարկելու բարձրաստիճան պաշտոնյաների որդիների, այդ թվում՝ նախարարների, ԱԺ պատգամավորների որդիների բանակում ծառայած լինել-չլինելու հանգամանքը և պիտի հոգ տանենք, որ նրանք, ովքեր ծառայությունից ազատվելու օրենքով նախատեսված հիմնավոր և օրինական պատճառներ ունեն, ծառայեն, իսկապես ծառայեն բանակում, ինչպես Հայաստանում ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխություն իրականացրած երիտասարդներն ու պատանիները։ Գործող և նախկին պաշտոնյաներին և նրանց որդիներին այս բարձր ամբիոնից կոչ եմ անում. Եթե իրենք գտել են բանակից խուսափելու զարտուղի կամ կիսազարտուղի ճանապարհներ, արձագանքել նոր ժամանակների նոր մոտեցումներին, ներկայանալ զինվորական կոմիսարիատներ և զորակոչվել բանակ: 

Իրական պատկեր - Մի քանի քրեական գործեր բացվեցին նախկին պաշտոնյաների՝ բանակում չծառայած որդիների մասով, օրինակ՝ նախկին պատգամավոր, «Ջերմուկ գրուպի» սեփականատեր Աշոտ Արսենյանի, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդիների մասով, սակայն այդ գործերը կարճվեցին՝ հօգուտ հիշյալ պաշտոնյաների։

Բազմաթիվ են փաստերը հետհեղափոխական շրջանում պաշտոն ստացած ՔՊ-ականների, նրանց զավակների՝ բանակից խուսափելու մասով։ Բանակից խուսափած ՔՊ-ականներին Yerevan.Today-ը ծավալուն անդրադարձ է կատարել, որին կարող եք ծանոթանալ այս հղմամբ։

Բանակում չեն ծառայել ՔՊ-ական պատգմավոր, ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի որդինԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանի որդիները։ Այս մասին անդրադարձել ենք «ՏԵՂԵԿԱՆՔ № 8»-ում։  

Ի դեպ, բանակից ազատված լինելու աղմկահարույց փաստեր հրապարակվեցին օրերս՝ ՔՊ ներկայացրած ԲԴԽ անդամի թեկնածուի վերաբերյալ։ Մասնավորապես, փետրվարի 7-ին խորհրդարանը քննարկեց ԲԴԽ անդամի պաշտոնում Կարեն Թումանյանի թեկնածությունը։ Մամուլը մինչ այս գրել էր, որ ՔՊ առաջադրած վանաձորցի փաստաբանը, որը ծնվել է 1976 թ. 18 տարին լրացել է 1994թ.-ին, պարտադիր զինվորական ծառայությունից ազատվել է ընտանեկան դրության հիմքով: Այսինքն՝ մինչ բանակ զորակոչվելը հասցրել է ունենալ 2 երեխա և այդ հիմքով, օրենքով սահմանված կարգով, ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից կամ փաստաթղթերով ամուսնացել է այնպիսի կնոջ հետ, որը երկու երեխա ուներ:

Մինչդեռ Թումանյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է, որ կյանքում 1 անգամ է ամուսնացել՝ 2012 թվականին, այսինքն՝ 36 տարեկանում։ Հարց է առաջանում, թե այդ դեպքում ինչպես է 1994թ.-ին 18-ը բոլորած Թումանյանը ազատվել պարտադիր զինծառայությունից, եթե 36 տարեկանում է ամուսնացել:

Խորհրդարանում այդպես էլ բացատրություն չտրվեց, թե ինչպես է ազատվել զինծառայությունից։ Այնուամենայնիվ, ՔՊ-ականները 69 կողմ ձայնով նրան ընտրեցին։

Այսպիսով, Նիկոլ Փաշինյանի խոստումը, կոչը՝ ուղղված զարտուղի ճանապարհով բանակից խուսափածներին, հենց նույն ՔՊ-ն անտեսեց։

 

21.11.2018թ․, Հանդիպում՝ գործարարների հետ

Խոստում - Հայաստանի կառավարությունը որևէ կերպ չի հանդուրժի թեկուզ մի լումայի ոչ ճիշտ օգտագործումը

Իրական պատկեր - Մամուլը բազմիցս անդրադարձել է կառավարության տարբեր օղակների շռայլ, հաճախ՝ անարդյունավետ և չարդարացված ծախսերին։

Նշենք միայն ընթացիկ տարեսկզբին արված հրապարակումներից մի քանիսը․

11․01․2024թ․ հրապարակվեց, որ Հանրապետության հրապարակի շատրվանների ամանորյա ձևավորման համար Երևանի քաղաքապետը ծախսել է 79 մլն դրամ՝ հարկատուների գումարներից։

17․01․2024թ․ հրապարակվեց, որ Գեղարքունիքի մարզի «Մարտունի» բժշկական կենտրոնը, որի կառուցման համար ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրել է 2 մլրդ 470 մլն դրամ կամ մոտ 6.5 մլն ԱՄՆ դոլար, չի գործում։ Այն կլառուցվել է 2020 թվականից, շահագործման հանձնվել՝ 2023-ին։ Գրվեց, որ նոր կառուցված շենքը շահագործման է հանձնվել ճաքճքած պատերով, սալիկներով։ 200-հոգանոց բուժաշխատակազմից հիվանդանոցի բացմանը թույլ են տվել մասնակցել ընդամենը 8-9 հոգու, քանի որ Նիկոլ Փաշինյանն էր բացմանը մասնակցելու, և ուժեղացված անվտանգություն էր։ Հիվանդանոցը, սակայն, չի գործում։ Պատճառը հետևյալն է․ «կիսատ շատ գործեր կան, մասնագետների խնդիր կա, տեխնիկական շատ հարցեր կան։ ՌԴ-ում իրենց սեզոնային աշխատանքի եկամտաբերությամբ պայմանավորված՝ մարտունեցիները բուժման համար ընտրում են Երևանը, Մարտունիում հիվանդանոցը չի աշխատում»։ Հիվանդանոցը կառուցել են առանց լուրջ հաշվարկների։

17․01․2024թ․ հրապարակվեց, որ «Ազգային ժողովի ամանորյա բացօթյա միջոցառման համար հատկացվել է պետական բյուջեից 11 մլն 60 հազար դրամ, սակայն հիմնկանում մասնակցել են պաշտոնյաների զավակները

17․01․2024թ․, հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատասենյակի հատակը վերանորոգելու համար ծախսվել է 3 մլն 754 հազար 920 դրամ։ Գնումն իրականացվել է առանց մրցույթի։ Այս գումարի շրջանակներում ձեռք է բերվել լամինատե հատակ և դրա տեղադրման աշխատանքների ծառայություն։

23․01․2024թ․, հրապարակվեցոր հունվարի 19-ին «ԱՐ ԵՎ ԱՐՏ» ՍՊ ընկերությանը փոխանցվել է խոշոր չափի՝ 44 մլն դրամ, որի դիմաց ընկերությունը պետք է կառավարության աշխատանքը լուսաբանող տեսաֆիլմեր ու վավերագրական ֆիլմեր պատրաստի։

30․01․2024թ․, հրապարակվեց, որ ՀՀ բարձրաստիճան պաշտոնատար անձանց կառավարական առանձնատների և տարածքների սպասարկման համար 2024թ․ պետական բյուջեով հատկացվել է 602 միլիոն 979 հազար դրամ, որը 60 միլիոն դրամով ավելին է, քան 2023 թվականին։ Հարցմանն ի պատասխան՝ վարչապետի աշխատակազմը հայտնել էր, թե ավել գումարի հատկացումը կապված է հաստիքների թվի, առանձին հաստիքային դրույքաչափերի ավելացման, ինչպես նաև էներգետիկ ծառայությունների գծով ծախսերի ավելացման հետ։

30․01․2024թ․, հրապարակվեց, որ Երևանի քաղաքապետարանը շալախ տեսակի ծիրանենիներ է գնել մեկ ծիրանենին 19 500 դրամով, այնինչ շուկայական արժեքը 1500-2000 դրամ է։

31․01․2024թ․ հրապարակվեց, որ Նիկոլ Փաշինյանի աշխատակազմը «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ՍՊԸ-ին 16 միլիոն 755 000 դրամ դրամաշնորհ է հատկացրել հանրության շրջանում պետության և պետականության վերաբերյալ ընկալումների մասին հետազոտություն իրականացնելու համար: «ԱՄ Փարթնըրզ Քոնսալթինգ Քամփնի» ընկերությունը հետազոտություն է իրականացնելու ՀՀ 10 մարզերում և Երևանում՝ նախ՝ շուրջ 1200 քաղաքացիների շրջանում վիճակագրական հարցում իրականացնելով, ապա նաև՝ 12 ֆոկուս խմբերի հետ քննարկումներով:

04․02․2024թ․, քաղաքացիական ակտիվիստ Արթուր Չախոյանը լուսանկար հրապարակեց և գրեց, որ Երևանյան լճում տեղադրված հեծանիվի կայանատեղիի համար ծախսվել է ամենաշռայլ հաշվարկներով՝ շուրջ 50.000 դրամի շինանյութ, սակայն դուրս է գրվել 800.000 դրամ:

08․02․2024թ․ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան էջում գրել էր, որ ՀՀ թիվ 1 հերոսը աշխատող և հարկ վճարող քաղաքացին է, որի շնորհիվ են կառուցվում և գործում դպրոցները, կառուցվում մանկապարտեզները, ճանապարհները, ջրագծերը և այլն։

Հարկատուների վճարած գումարների շռայլ ծախսումների մասին անդրադարձել ենք նաև «ՏԵՂԵԿԱՆՔ № 3»-ում։

 

27.11.2018թ․, նախընտրական քարոզարշավ Վանաձորում

Խոստում - «Հայէլեկտրո» գործարանի տարածքը հայ ներդրողն արդեն վերցրել է և մտադիր է այնտեղ մեքենաշինական ոլորտի գործարան ստեղծել, որը ենթադրում է մի քանի հարյուր աշխատատեղ ստեղծել: 

Իրական պատկեր - «Հայէլեկտրո» գործարանի տարածքում Նիկոլ Փաշինյանի խոստացած գործարանը, այն էլ՝ մի քանի հարյուր աշխատողով, չի բացվել։

 

12․06․2021թ․, Նախընտրական հանրահավաք՝ Գեղարքունիքում

Խոստում - Մենք թույլ չենք տալու, որ դատավորների պաշտոնը ժառանգաբար անցնի հորից որդուն։ 

Իրական պատկեր – Թեև նախկինում նման դեպքերը ընդամենը մեկ-երկուսն էին, սակայն Նիկոլ Փաշինյանը ելույթը կառուցել էր՝ ստեղծելով տպավորություն, թե համատարած բնույթ է կրում։

Այս խոստումից ամիսներ անց՝ 20․10․2021թ․, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր նշանակվեց Դավիթ Արղամանյանը։ Նա Մհեր Արղամանյանի որդին է, որը 1999 թվականից առ այսօր աշխատում է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ որպես դատավոր: 

Դավիթ Արղամանյանը մինչ դատավոր դառնալը 1 ամիս՝ 2016թ․ հուլիս-օգոստոսին, աշխատել էր ոստիկանությունում՝ որպես օպերլիազոր: 2018-19թթ․՝ փաստաբան, հեղափոխությունից հետո՝ 2019-2021թթ․՝ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում՝ որպես նախարարի օգնական:

Դավիթ Արղամայնաը մինչ դատավոր նշանակվելը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ էր կամ համակիր։ 2018 թվականի նոյեմբերի 24-ին, երբ Նիկոլ Փաշինյանը նախընտրական երթ էր անում Երևանում, Արղամանյանը երթի թմբկահարն էր։   

Նշենք, որ Դավիթ Արղամանյանը դատավորների գնահատման համակարգում ունի բացասական՝ -2 վարկանիշ։ 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan