Հարցվածների 66,4 տոկոսը չի վստահում Նիկոլ Փաշինյանին
«Որքանո՞վ եք վստահում Նիկոլ Փաշինյանին»,- «Գելլափ» ընկերության հայաստանյան ներկայացուցչությունը նման հարց է ուղղել ՀՀ քաղաքացիներին։
Հարցման պատասխանները հետևյալն են․
- Լիովին վստահում եմ – 15․1 %
- Ավելի շուտ վստահում եմ – 13,9 %
- Ավելի շուտ չեմ վստահում - 28,3 %
- Ընդհանրապես չեմ վստահում – 38,1 %
- Դժվարանում եմ պատասխանել – 4,6 %
Հարցումն արվել է հունվար ամսին։
Նույն հարցը տրվել է նաև 2023թ․ նոյեմբեր ամսին․ պատասխանները բաշխվել են հետևյալ կերպ․
- Լիովին վստահում եմ – 20,4 %
- Ավելի շուտ վստահում եմ – 13,2 %
- Ավելի շուտ չեմ վստահում - 18,6 %
- Ընդհանրապես չեմ վստահում – 35,5 %
- Դժվարանում եմ պատասխանել – 12,3 %
Եվ այսպես, Նիկոլ Փաշինյանին ընդհանուր առմամբ վստահող քաղաքացիների թիվը, համաձայն հարցման, կազմում է 29 տոկոս, և համաձան նախորդ հարցման, վստահողների թիվը 2 ամսում նվազել է 4,6 տոկոսով։
Նիկոլ Փաշինյանին չվստահողների թիվը կազմում է 66,4 տոկոս և 2023թ․ նոյեմբերի համեմատ՝ ավելացել է 12,2 տոկոսով։