Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա
14
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ Մեծ ցնցումների ջատագովները` խաղաղության լոզունգներով Պատերազմ Արցախում
Իրանական հրթիռները հարվածել են Իսրայելի ազգային անվտանգության նախարարության շենքին Իսրայելի հարվածները Թեհրանին ստիպեցին հրաժարվել դիվանագիտական ​​ուղուց. Իրանի արտգործնախարար Արաղչի ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացնում Իրանցի զինվորականները գերի են վերցրել Իսրայելի ռազմաօդային ուժերի խոցված ինքնաթիռի կին օդաչուին Իրանական բանակի սոցցանցային էջը տեղեկություն է տարածել, որ Թեհրանը կիրականացնի միջուկային զենքի փորձարկում. Վարդան Ոսկանյան Իրանը բալիստիկ հրթիռով հարվածել է Իսրայելի պաշտպանության նախարարության շտաբին Իրանն սկսել է բալիստիկ հրթիռներով հարվածել Իսրայելին Տիգրան Ավինյանի հոր դեմ հերթական դատական նիստը ավարտվեց (տեսանյութ) Թեհրանի հայ համայնքում տուժածներ չկան․ Մովսես Քեշիշյան Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Գնաճ, պարենի խնդիր, հարձակում՝ 5 մարզի վրա․ Իրանում պատերազմը սպառնալիք է Հայաստանին․ «Կարճ ասած» Կանգնած ենք Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և ազգընտիր Հայրապետի կողքին․ Արարատյան Հայրապետական թեմ Թեհրանի 78 բնակիչ է զոհվել, 300-ից ավելի վիրավորներ կան. ոչ պաշտոնական տվյալներ Մեր պարտքն է անել ամեն ինչ, որ Նեռը շուտ պարտվի սատանայական գործում. Լևոն Զուրաբյան ԱՄՆ-ը լքում է նաև Մերձավոր Արևելքը. իսկ Հարավային Կովկասի մասով ի՞նչ որոշում կա Փաշինյանը խելագար է, հոգեկան շեղումներ ունի, Եկեղեցու խաչերն էլ կհանի վրայից, Ալիևի ձեռքերն է պաչում Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Ռուսաստանը, Չինաստանը և Թուրքիան դատապարտել են Իսրայելին Իրանի շուրջ իրավիճակը հղի է մեզ համար անդառնալի հետևանքներով. Կարեն Միրզոյան Կարճ այն մասին, թե ո՞ւր են գնում կոյուղատար համակարգի պահպանման նպատակով ծախսված գումարները (տեսանյութ) «Երբ սրանք ասում են՝ պատերազմը Հայաստան «չի գալու», նշանակում է՝ գալիս է»․ Բորիս Մուրազի ՔՊ-ականները վիճեցին․ Փողով բանակից ազատվելու նախագիծը չընդունվեց Զոհվել է 20 իրանցի բարձրաստիճան հրամանատար, այդ թվում՝ Ամիր Ալի Հաջիզադեն Ջերմ ու ապահով․ Մանկական նստատեղեր ջիջիի մեքենաներում (տեսանյութ) Հայերը հայտնվել են Ադրբեջանում, ադրբեջանցիները՝ Հայաստանում. ԱԱԾ Բաքվում հարկադիր վայրէջք կատարած ինքնաթիռներում հայեր կան Իսրայելը պատրաստ է Իրանի հետ լայնածավալ պատերազմի․ Նեթանյահուի գրասենյակ Իրանը սկսել է պատասխան վրիժառության լայնածավալ գործողություն․ Վարդան Ոսկանյան Արցախում կառուցված օդանավակայանները՝ պլացդարմ Իրանի դեմ գործողությունների համար․ Վիտալի Մանգասարյան Իրանն Իսրայելի ուղղությամբ արձակել է 100-ից ավելի ԱԹՍ

Միակ քննարկման թեման՝ ինչպես փոխել իշխանությունը. Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի համակարգող Վահե Հովհաննիսյանը գրել է. «Նիկոլի երեկվա՝ սահմանադրության մասին հարցազրույցից հետո մեծ է գայթակղությունը՝ հանրային տրամադրությունները տանելու նույն ճանապարհով՝ քննարկել-քննադատել-հերքել նրա ասածները։ Դա սխալ ճանապարհ է։ Նիկոլը ձևակերպեց ընտրության իր առաջարկը՝ կամ նոր պատերազմ կամ սահմանադրության փոփոխություն։
Սա պարտադրում է, որ մենք էլ մեր հարցը և մեր առաջարկը ճիշտ ձևակերպենք։
Ճիշտ հարցն այն չէ, թե ի´նչ է ասել, այլ՝ թե ո´վ է ասել։

1. 3-րդ հանրապետությունը «սպանածը» չի կարող խոսել 4-րդ հանրապետության «ծննդի» մասին։ Դա հակաբնական է։

2. «Արցախը Հայաստան է, և վերջ» կարգախոսով պետությունը և բանակը պատերազմի տարածը չի կարող խոսել Արցախը մեր սահմանադրությունից հանելու և մոռանալու օգտին։
Սա է հարցը, և կոնսոլիդացիան պետք է գնա այս շեշտադրումով։ Մտնելով սահմանադրության բովանդակային քննարկման մեջ՝ մենք կանենք կոպիտ սխալ, ու էլի նախաձեռնությունը կտանք Նիկոլին։
Ամբողջ խնդիրն այն է, որ մեր գլխին Նիկոլի բերած նոր պատմական իրողություններն իրոք պահանջում են բարդ լուծումներ, այդ թվում, գուցե, օրենսդրական։ Բայց մի բան է՝ դրանք անել նոր իշխանության կողմից՝ հակառակորդի հետ բանակցային նոր նարատիվ գտնելով, և այլ բան՝ անել պարտված իշխանության օրոք՝ հակառակորդի թելադրանքով։ Այլ բան է, երբ դրանք արվում են խաղաղության մեծ պայմանագրի համատեքստում, երբ մեր կողմից նժարին դրվում են մեր սեփական պայմանները, որոնց բավարարման դիմաց արվում են որոշ զիջումներ, և բոլորովին այլ բան է, երբ պարտված իշխանությունը «կզում է» մինչև վերջ ու սեփական կաշին փրկելու համար զոհաբերում ամեն ինչ՝ առանց բացառության։
Խաղաղության մեծ պայմանագրի շրջանակներում կարելի է քննարկել բազմաթիվ բարդ հարցեր։ Ավելին ասեմ. կարելի է անգամ քննարկել սահմանադրության՝ Արցախին վերաբերող կետը, եթե պայմանագրով և իրական երաշխիքներով ապահովված լինի արցախահայության անվտանգ ապրելու իրավունքը հայրենիքում։ Բայց այն ճանապարհը, որը հայ ժողովրդին այսօր պարտադրում են Ալիևն ու Նիկոլը համատեղ, դա ոչ թե 4-րդ հանրապետության, այլ՝ անասնական հանրապետության ստեղծումն է, որտեղ հասարակության փոխարեն լինելու է անկամք նախիր։

Պայքարի բովանդակությունը

Ալիևն ու Նիկոլը հայ ժողովրդից ուզում են սարքել «նոր գնչուներ»։ Գծել են պայմանների ու հարկադրանքի ճանապարհային քարտեզ ու առաջ են տանում։ Եթե սահմանադրական փոփոխությունների պահանջը բավարարվեց, հենց հաջորդ օրը Ալիև առաջ է քաշելու նոր ստորացուցիչ պայմաններ (ցանկը կարող եմ հենց այսօր թվարկել)։ Սա՛ է խնդիրը, և այս պրոցեսի վերջում մենք ոչ թե խաղաղություն ենք հասնելու, այլ՝ ազգովի ստանանք կիսաանասունի ինչ-որ կարգավիճակ ու ցրվենք աշխարհով մեկ։
Ալիևի այս ճանապարհային քարտեզը խափանելու միակ ձևն այս իշխանությունը փոխելն է։ Հետո գալու է բարդ հարցերը լուծելու փուլ, նաև ցավոտ լուծումների փուլ, բայց դրանք լինելու են լուծումներ, և ոչ թե՝ ազգային ստորացում՝ առանց խաղաղության որևէ երաշխիքի։
Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan