Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ Հայտնի են աղետի հետևանքով զոհվածների անունները Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)
27
Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառածները` դեմքերով և անուններով Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ (ուղիղ) Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին Բագրատ Սրբազանի կոչով՝ քաղաքացիները երկու հատվածում փակել են Երևան-Արմավիր մայրուղին Ոստիկանության ուժերը չեն բավարարում․ մի շարք փողոցներ շարունակում են փակ մնալ Քաշքշելով բերման ենթարկեցին Իգոր Խաչատուրովին (տեսանյութ) ՈւՂԻՂ. Անհնազանդության ակցիաներ՝ Երևանում Պատերազմ Արցախում
Բագրատ սրբազանը Սարդարապատում է (տեսանյութ) «Ոստիկանների գործողությունները կարող է հանգեցնել անկանխատեսելի հետևանքների». Մայր Աթոռ Լոռին ու Տավուշը հերթականն են․ քա՞նի աղետի գոտի ենք ունեցել ՔՊ-ի օրոք. «Կարճ ասած» (տեսանյութ) ԱԺ պատգամավոր Աշոտ Սիմոնյանի նկատմամբ բռնություն կիրառածները` դեմքերով և անուններով Հայ պատգամավորին հարվածած կարմրաբերետներից 1-ը «գործից» ազատվել է, հերթը մյուսներինն է Պատգամավորի հետ միջադեպից հետո ոստիկանության ծառայակիցը հեռացվել Է աշխատանքից Ավինյանի քաղաքապետարանի «նոու հաուն»՝ ճանապարհային փոսերի դեմ պայքարում Նման մարդուն Շամշադինում ասում են՝ «ոչնչի վարպետ». Բագրատ սրբազանը՝ Փաշինյանին Բագրատ Սրբազանը իր աջակիցների հետ մեկնում է Սարդարապատ (ուղիղ) «Փուչիկներ էլ կպցրեք, որ չջոկենք` մեջը ոստիկաններ են». Անժելա Էլիբեգովա «Թուրքիային նոր սահմանադրություն է անհրաժեշտ»․ Էրդողան Ոստիկանների բիրտ ուժի կիրառումը պայմանավորված է Փաշինյանի հիստերիայով․ Իշխան Սաղաթելյան. Տեսանյութ Արամ Վարդևանյանը հաղորդում է ներկայացրել դատախազություն Պահանջում ենք դատախազությունից և քննչական մարմիններից անհապաղ քրեական վարույթ նախաձեռնել․ ՀՅԴ Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեհանգստի կարգ է կատարել ջրհեղեղի հետևանքով զոհված հայորդիների համար Հայտնի են աղետի հետևանքով զոհվածների անունները Սա իշխող ռեժիմի վախճանի վերջին ջղաձգումներն են, որոնք, միանշանակ, արժանանալու են քրեաիրավական գնահատականի․ Սեյրան Օհանյան Բաքվի դատարանը չի բավարարել Ռուբեն Վարդանյանի բողոքը «Այս անգամ գործ չկարեցին վրաս»․ Իգոր Խաչատուրով. Տեսանյութ Կարծում եմ՝ ոստիկաններն էլ են ամաչում․ Արամո. Տեսանյութ Աղետի գոտում 4-րդ հաստատված զոհն ունենք Էն աղետին պետք է տանեք․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Մեքենան վարեց ցուցարարների ուղղությամբ և վրաերթի ենթարկեց քաղաքացուն Կոպիտ խախտմամբ ոտնահարվում է պատգամավորների անձեռնմխելիությունը․ հայտարարություն Փաշինյանի անձնական սպասարկման «կարմրաբերետները» թուրքի նման հարձակվեցին դաշնակցական պատգամավորի վրա Երևանում 8։55–ի դրությամբ բերման է ենթարկվել անհնազանդության ակցիաների 67 մասնակից. ոստիկանություն «Դավիթ Սարգսյանը մեղադրվում է Ստեփանակերտի քաղաքապետարանի տրանսպորտային միջոցները թուրքերին չթողնելու համար». փաստաբան ՌԴ ՊՆ-ն պատրաստակամ է օգնել Հայաստանին Ոստիկանները հրմշտում են Բագրատ Սրբազանին Զոհված զինծառայողների ծնողները փակեցին Մատոցի պողոտան

Ֆրանսիայի Սենատը չի՞ ցանկանում բանաձև ընդունել ընդդեմ Մակրոնի հակաարցախյան գործարքի (տեսանյութ)

Ժամանակն է վստահել փաստերին, ոչ թե զգացմունքներին: 
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն, որում մասնավորապես ասվում է․
«Այսպիսով, հունվարի 17-ին Ֆրանսիայի Սենատը կքննարկի Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի ռազմական հարձակումը դատապարտող և Հայաստանի Հանրապետության դեմ հետագա ցանկացած ագրեսիա և տարածքային ամբողջականությունը խախտելու փորձերը կանխող բանաևի նախագիծ։
Այս լուրը հերթական անգամ առիթ դարձավ, որ գործող իշխանությունների քարոզչամեքենան առաջ մղի այն թեզը, որ «Հայաստանի եզակի ուժեղ կողմերից է քաղաքակիրթ աշխարհի աջակցությունը»։ Բայց եկեք հասկանանք՝ կա՞ այդ աջակցությունը «գետնի վրա», թե՞ սա հերթական քարոզչական փուչիկն է՝ նման այն միֆին, թե «Արցախը հանձնելով Հայաստանը կապահովի իր տարածքային ամբողջականությունը».
1. Ֆրանսիայի Սենատը նախկինում ընդունել է բանաձևեր՝ պահանջելով ոչ միայն պատժել պաշտոնական Բաքվին, այլև նույնիսկ «բռնագրավել Ալիևների կլանի ունեցվածքը»։ Ավելին, 2020 թվականի նոյեմբերի 25-ին Ֆրանսիայի Սենատը բանաձև է ընդունել, որով երկրի կառավարությանը կոչ է արել ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը։
2. Ֆրանսիայի ԱԳՆ-ն գրեթե անմիջապես արձագանքել էր Սենատի նոյեմբերի 25-ի բանաձևին։ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որում ասվում է, որ պաշտոնական Փարիզը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ «Քվեարկությանը նախորդած բանավեճերի ժամանակ արտգործնախարարության պետքարտուղար Ժան-Բատիստ Լեմուանը հիշեցրել է Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումն այս հարցում։ Ֆրանսիան չի ճանաչում «ինքնահռչակ» Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը»,- ասվում էր 3 տարի առաջ արված հայտարարության մեջ։
3. Ֆրանսիայի Սենատում քվեարկությունից գրեթե անմիջապես հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարություն արեց դրա արդյունքների վերաբերյալ և այս բանաձևն անվանեց «պատմական որոշում»։

Այնուամենայնիվ, ի՞նչ եղավ դրանից հետո… 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հովանավորությամբ Արցախը ճանաչեց որպես Ադրբեջանի մաս, ինչը պաշտոնական Բաքվին հիմք տվեց նախ կազմակերպել Լաչինի միջանցքի շրջափակումը, իսկ հետո 2023-ի սեպտեմբերին պատերազմ ԼՂՀ-ի դեմ։ Մասնակցելով հակաարցախյան դավադրությանը՝ Մակրոնը, ի թիվս այլ բաների, խախտել է իր իսկ երկրի Սենատի բանաձևում նշված կոչը։
Այս համատեքստում լավ կլիներ հասկանալ՝ Ֆրանսիայի Սենատը չի՞ ցանկանում բանաձև ընդունել ընդդեմ Մակրոնի հակաարցախյան գործարքի:
Մի կողմ թողնենք նույնիսկ այն, որ ֆրանսիական TotalEnergies ընկերությունը միայն 2023 թվականի հուլիս-նոյեմբերին Կասպից ծովում գտնվող ադրբեջանական «Աբշերոն» գազային կոնդենսատային հանքավայրից 0,6 միլիարդ խորանարդ մետր գազ է արդյունահանել՝ միլիոնավոր դոլարներ փոխանցելով Ադրբեջանի բյուջե։ Եւ Արցախին, և Հայաստանին առնչվող ֆրանսիական բանաձևերի վերաբերյալ ավելի խորը խնդիր դիտարկենք։
Մինչև 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտը հայկական կողմն Արցախում փաստացի ձևավորել էր պետականություն՝ իր բոլոր համապատասխան ատրիբուտներով՝ բանակ, գործադիր, օրենսդիր և դատական իշխանություններ, տեղական ինքնակառավարման մարմիններ, Սահմանադրություն, պետական խորհրդանիշներ և այլն։ Իշխանության ձևավորումը մշտապես տեղի էր ունենում միջազգային ժողովրդավարական բոլոր չափանիշներին համապատասխան։ Միակ բանը, որ պակասում էր, միջազգային ճանաչումն էր։ Հենց սրա համար էր Հայաստանը պայքարում մինչև 2018թ.:
2020 թվականի պատերազմից հետո, եթե նույնիսկ Ֆրանսիայի Սենատը (կամ աշխարհի որևէ այլ պետության պետական մարմին) ճանաչեր Արցախի անկախությունը, ապա պետականության բացակայության կամ փաստացի կործանման դպարագայում հայկական կողմը կստանար ճանաչում, բայց առանց իրական պետականության։ Հենց սա է 2020 թվականի պատերազմից հետո Արցախի վերաբերյալ այս կամ այն բանաձևի իրական էությունը։
Մեր Արցախը, ամենաիրականն էր, այն ամենից ինչը որ ստեղծել էին Հայաստանն ու հայ ժողովուրդը անկախության տասնամյակների ընթացքում, իսկ հիմա իշխանություններն առաջարկում են մեզ կայացած պետականությունը փոխանակել A4 թղթի հետ…
Իշխանություններն առաջարկում են իրենց արտաքին քաղաքականության ձախողումը և Իլհամ Ալիևի սպառնալիքները թղթի կտորով հակազդել…»։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan