«Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Փաշինյանն ու Զելենսկին՝ «աշխարհաքաղաքական երկվորյակ եղբայրներ»
25
Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել Այսինքն իրենք ՀԷՑ-ը վերցնեն կառավարեն, մենք ներդրումային ծրագիրը իրականացնե՞նք. Դավիթ Ղազինյան Ռոմանոս Պետրոսյանը եկած-չեկած կադրային փոփոխություններ է արել ՀԷՑ-ի բարձրաստիճան պաշտոնյաների կազմում Իհարկե, չեմ բացառում թանկացումը․ էլեկտրաէներգիայի սակագինը բազմակոմպոնենտ թիվ է․ ՀԾԿՀ փաշինյանական նախագահ Արտահերթ հայց է ներկայացվել Ռոմանոս Պետրոսյանի դեմ. Փաստաբան Պատերազմ Արցախում
Փաշինյանը կարող է Վեհափառին կալանավորել, բայց իր արշավը եկեղեցու դեմ չի ստացվի.քաղտեխնոլոգ Իշխանություններն այդ ծանրաձողը չկարողացան վերցնել, գցեցին իրենց ոտքին, այնուհետև Արցախը ճանաչեցին Ադրբեջանի մաս․ Սեյրան Օհանյան Արթուր Խաչատրյանի` «Արցախյան բանակցությունները» երկհատորյակի շնորհանդեսը «Արցախյան բանակցություններ» 1300 էջանոց գրքում ներկայացված են փաստեր․ Խաչատրյան Առաջնորդության «Տաղավար դեպրեսիա» Հարամ բառն էլ ոտից գլուխ ձեր «փոքրիկ խմբակի» մասին է. Ռուբեն Մխիթարյան Սիրաշահեցին ու «խուրդեցին»․ «Կարճ ասած» Մեզ նույնիսկ չեն լսել, որ այլընտրանք առաջարկեն․ ակցիայի մասնակից Հայաստանը հրաժարվում է ժողովրդավարությունից ու խորանում ավտորիտարիզմի մեջ․ Օսկանյան Կգնի՞ ՀԷՑ-ը նորահայտ մեծահարուստը, որը խարդախության համար դատապարտվել է․ «Ժողովուրդ» «Ազատություն Սամվել Կարապետյանին» կոչեր՝ ֆուտբոլային երեկոյի ավարտին․ «Ժողովուրդ» Փաշինյանն իր հայտարարությամբ ամբողջ գործընթացի վրա դրել է ապօրինության կնիք. Թաթոյան Էրդողանը կզանգահարի Պուտինին և Թրամփին՝ Ստամբուլում նրանց հանդիպումը կազմակերպելու հարցով Ալիևն ու Փաշինյանը գործում են Հայաստանի, Ռուսաստանի և Իրանի դեմ. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Այս տարի որքա՞ն ծիրան է արտահանվել Հայաստանից Թուրքիայում հայկական երաժշտական խմբին արգելել են մասնակցել փառատոնի Նիկոլ Փաշինյանին ուղղված ի՞նչ մեսիջով էին փորձում հանդես գալ ամերիկացիներնիրենց հարցումներով Տավուշում հացահատիկի ցանքերն ավելի քան 3 անգամ նվազել են․ Ոսկան Սարգսյան Ռուսաստանն ու Իրանը կարող են պատժե՞լ Ադրբեջանին Եթե չճանաչի, ի ցույց կդնի «մակրոնյան Ֆրանսիայի» անլրջությունը․ Հակոբ Բադալյան Կառավարությունը փորձում է մտնել վեճի առարկայի դաշտ, մինչդեռ այս որոշումը դրա մասին չէ. Արա Ղազարյանը՝ ՀԷՑ-ի վերաբերյալ արբիտրաժային դատարանի որոշման ու կառավարության արձագանքի մասին «ՈւԱԶ»-ով սարում սպանության փորձ կատարած անձինք կալանավորվել են Հայցադիմումն ընդդեմ Աննա Վաչիկի Հակոբյանի ընդունվել է վարույթ Փաշինյան, դու նստիր, քո պարականոն Ավետարանը գրիր Մանկական երկաթուղու մոտակայքում հրդեհ է բռնկվել Սամվել Կարապետյանը կմասնակցի ընտրություններին Իշխանությունն ապարդյուն ելքեր է փնտրում. լարված իրավիճակ է. «Ժողովուրդ» Ոչ պատահական նշանակումներ ՀԷՑ-ում. ովքե՞ր են նրանք. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Կաթողիկոսի ԺՊ նշանակել Եվս մի ողբերգություն զորքերում. Սյունիքում ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայող է մահացել

Հույսի ու միասնականության հորդորն ընդդեմ չարագուշակության. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Հայոց պատմության մեջ առհավետ եղերական ու սևով նշվելիք 2023-ը Հայաստանը եզրափակեց կամ 2024 մտավ Նիկոլ Փաշինյանի իշխանության հրահրած ևս մեկ խայտառակագույն դրսևորմամբ: Հայաստանի անկախության վերականգնումից ի վեր առաջին անգամ Հանրային հեռուստաընկերությունը հրաժարվեց եթեր հեռարձակել Ամենայն հայոց կաթողիկոսի Ամանորյա ուղերձը այնպես, ինչպես դա արվել է տասնամյակներ շարունակ, այսինքն՝ կեսգիշերից առաջ, նախքան պետության ղեկավարի ուղերձը: Սա իսկապես էլ աննախադեպ էր:
Աննախադեպ խայտառակություն և վիրավորանք Հայ առաքելական եկեղեցու և քրիստոնյա հայ ժողովրդի նկատմամբ: Ու դա՝ միանշանակ և աներկբա: Այն բանից հետո, երբ անխուսափելի ու համատարած վրդովմունքի ու այպանության ալիք բարձրացավ հանրության մեջ, Հանրային հեռուստաընկերությունն ինչ-որ «պարզաբանմամբ» հանդես եկավ, թե՝ չկա Կաթողիկոսի ուղերձի հեռարձակման օրեսնդրական կարգավորում (կարելի է կարծել՝ վարչապետի կամ ինչ-որ այլ մեկ պաշտոնյայի ուղերձի հեռարձակման նման կարգավորում կա՝ ժամով, տևողությամբ և այլն), թե՝ Մայր աթոռին առաջարկել են, որ լուրերի թողարկման մեջ տեղավորեն կաթողիկոսի ուղերձը և այսօրինակ այլ «բացատրություններ»:
Հասկանալի է՝ Հանրայինը նման որոշում չէր կարող կայացնել, եթե չլիներ իշխանական բուրգի ամենավերին կետից ուղիղ հրահանգ, այսինքն՝ քաղաքական որոշում, որի սկիզբը նոր չի դրվել: 2018 թվականից սկսած այս իշխանությունն ու նրանց սատելիտները տոտալ պատերազմ են հայտարարել Հայ առաքելական եկեղեցուն և, ընդհանրապես, այն ամենին, ինչ հայկական է, ազգային է: Սա այդ արշավի «տրամաբանական» շարունակությունն է: Ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը եթեր չհեռարձակելու վերաբերյալ որոշումից, տրված «պարզաբանումներից» էլ ավելի տխուր տպավորություն թողեց Նիկոլ Փաշինյանի ուղերձը (եթե այն կարելի է այդպիսին համարել) և այն, թե ինչպես էր նա չարչարվում՝ ինքն իրեն որպես «հոգևոր առաջնորդ ներկայացնել»: Դրեց, հունվարի 5-ին էլ սաղմոս կարդաց: Ով այդքան նյարդ ու առողջություն ունի՝ Փաշինյանին լսելու, երևի տեղյակ է՝ «թագավորի» մասին: Ենթատեքստերի մասին՝ հետո:
Ինչն է հատկանշական: Այն բանից հետո, երբ 2023-ի ավարտից մի քանի ժամ առաջ տարածվեց Կաթողիկոսի ուղերձը Հ1-ով չհեռարձակելու մասին տեղեկությունը, դա դարձավ թիվ մեկ լուրը գրեթե բոլոր սոցցանցերի ու ցանցային լրատվամիջոցների լրահոսում: Բացարձակ հակառակ էֆեկտ տվեց Կաթողիկոսի դեմ գործադիր իշխանության կատարած սադրիչ քայլը. կարելի է պնդել, որ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ամանորյա ուղերձը այս տարի ամենից շատ դիտված, տարածված և քննարկված հրապարակումն է: Կա տեսակետ, որ Սուրբծննդյան պատարագներն էլ այս տարի ամենամարդաշատերից են եղել: Քավ լիցի, վստահ ենք, որ մեր ընթերցողներից շատերն անցած տասնօրյակում հասցրել են ծանոթանալ Կաթողիկոսի ուղերձին, ուստի այս հրապարակման մեջ այն չմանրամասնենք:
Նշենք միայն, որ բուն ուղերձի բովանդակությունը միանգամայն հասկանալի դարձրեց, թե հատկապես ինչու կամ ինչից էին «վատացել» իշխանությունները, որ Հանրայինի եթերից դուրս էին թողել Հայ առաքելական եկեղեցու հովվապետի տարեմուտի խոսքը: Վեհափառը, ի մասնավորի հորդորեց. «Հոգածու սիրով շրջապատենք Արցախից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին, նրանց մեջ առատացնենք հույսը, որ երբեք չմարի հայրենի Արցախ վերադարձի տեսիլքը, և զորեղ մնա հավատն առ Աստված»: Ավելին, արդեն Սուրբծննդյան ուղերձում Ամենայն հայոց կաթողիկոսն ընդգծեց. «Մեզ համար երբեք անցյալ չի դառնալու Արցախը, որը մենք շարունակելու ենք փայփայել մեր սրտում ու հոգում՝ ամենայն ջանք ի գործ դնելով արցախահայության իրավունքների պաշտպանության համար»: Միայն այդ չէր, բայց միայն այսքանը բավական է, որ Հայ առաքելական եկեղեցին ու Ամենայն հայոց կաթողիկոսը փաշինյանական իշխանության կողմից ընկալվեն որպես թշնամի: Մի իշխանություն, որի գործունեության հետևանքով հայությունն Արցախազրկվել է, մի իշխանություն, որի համար Արցախն արդեն անցյալ է դարձել, մի իշխանություն, որը նույնիսկ չի համարձակվում Արցախ բառն արտաբերել, բնականաբար, չէր կարող թույլ տալ, որ իշխանական թիվ 1 հեռուստաընկերությամբ Կաթողիկոսի՝ նման ուղերձ հեռարձակվեր:
Ավելին, Վեհափառը ժողովրդին հույս էր տալիս, ընդգծում միասնականության, Աստծուն հավատալով ու աստվածային պատվիրաններով գործելու կարևորությունը: Դա ևս փաշինյանական իշխանությանը ձեռնտու չէ, քանի որ նրանց ցանկությունն է հանրությանը շարունակական ատելության, չարության, մշտական «իրարուտոցու» վիճակում պահել՝ պահպանելու համար իրենց պաշտոններն ու երկարաձգելու համար իրենց աղետային պաշտոնավարումը:
Ինչ վերաբերում է կոնկրետ Նիկոլ Փաշինյանի, այսպես ասած, «շնորհավորական ուղերձին», ապա դժվար է ասել, թե այն կոնկրետ քանի հոգի է «օնլայն», այսինքն՝ հեռարձակման պահին լսել, բայց տողերիս հեղինակը, գործի բերումով, մեկ շաբաթ անց ստիպված էր այն գոնե աչքի անցկացնել:
Ի՞նչ կարելի է ասել Փաշինյանի «շնորհավորական» խոսքի վերաբերյալ: Խայտառակություն: Եթե ավելի մանրամասն, ապա նա 2023-ի մասին խոսելիս առաջինը «տնտեսական աճի» մասին է նշում՝ «մոռանալով» իր կողմից Արցախն ուրանալն ու, հանրագումարում, թշնամու ցեղասպանական հոշոտմանը թողնելը: Խոսում է աշխատանքից, հարկերը վճարել-չվճարելուց, ինչից ասես: Ու մի կեսբերան ներողություն է խնդրում, այն էլ՝ ձևականորեն, նշումով, որ ոչ թե ինչ-որ հանցանք է գործել, այլ... որովհետև գիտի, թե ինչ են զգում «Լեռնային Ղարաբաղից փախստական դարձածները»: Հա, ու Փաշինյանն ասում է, թե՝ «առջևում նոր փորձություններից ու դժվարություններից ապահովագրված չենք»: Նույնիսկ չենք ցանկանում պատկերացնել, թե ինչ արհավիրքի առաջ է փաշինյանական իշխանությունը դրել Հայաստանը, եթե հենց նա է խոսում նոր փորձությունների, փորձանքների մասին: Չնայած, էլ ի՞նչ պատկերացնես. նման իշխանությունը տեղով մեկ փորձություն է, եթե չասվի՝ փորձանք, որի մեջ, ահա, արդեն 6-րդ տարին է, ինչ ընկղմված են շարունակ արնահոսող ու ծվատվող երկիրն ու ժողովուրդը: Բայց... մեր համար Արցախը երբեք անցյալ չի դառնալու ու, առավել ևս՝ միասին պիտի կարողանանք դուրս գալ այս ծանր վիճակից, քանզի, ինչպես Կաթողիկոսն իր ուղերձում նկատեց՝ խավարը չի կարող արգելք լինել արևածագին:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan