Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի
7
Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն ՔՊ բարձրաստիճան անդամները արդեն իսկ ներքին ուղերձներ են մեզ հղում, թե ինչպես կարող են միանալ․ Բագրատ Սրբազան Պատերազմ Արցախում
Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Հերի՛ք է սուտ, կեղծիք, ապազգային թեզեր, հակահայկական քարոզ տարածել. տասնյակ ԶԼՄ-ներ բոյկոտում են Փաշինյանի ասուլիսը Շիրակից երթով կմիանան Տավուշից սկսված երթին Բագրատ սրբազանի դեմ պայքարին կմիանա նաև Փաշինյանը՝ ասուլիս տալով Կիպրահայոց թեմն աջակցում է Տավուշյան շարժմանը, կոչ է անում իշխանություններին հրաժարվել միակողմանի զիջումներից Ի՞նչ սցենարներ է քննարկում ՔՊ-ն՝ կասեցնելու Բագրատ սրբազանի գլխավորած շարժման թափը Բագրատ սրբազանը միայն Աստծուց է վախենում, ոմանց նման՝ Ալիևից չի վախենում… Գերիներին այդպես էլ չվերադարձրին. Նիկոլ Փաշինյանի հերթական սուտը. Մաս 203 Սրբազանին սիրում են բոլորը, բացի... քպ-ականներից. «Հրապարակ» Փաշինյանը դժգոհ է. հակաքարոզչությունն ապարդյուն է անցնում. «Փաստ» Դուք իշխանությո՞ւն եք, թե ի՞նչ եք. Գառնիկ Դանիելյան Հոգևորը, ազգայինը, ճշմարիտն՝ ընդդեմ անհայրենիքության, ազգուրացման, ստի ու խավարի․ «Փաստ» Վահե Ղազարյանը ճակատագրական ընտրության առջեւ է կանգնելու Բագրատ սրբազանը առաջնորդում է արժանապատվության վերականգման շարժումը. Ստեփան Դանիելյան Փաշինյանն էլ, Ալիևն էլ, երկուսն էլ Հայաստանում կորցնելու են իշխանություն (տեսանյութ) Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչները միացել են պայքարին Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված (տեսանյութ) «Մայր Հայաստանն» իր բոլոր ռեսուրսներով աջակցում է «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժմանը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը կնոջ հետ այցելել է օկուպացված Շուշի Իշխանությունները նախապատրաստում են հերթական սադրանքները խաղաղ երթի նկատմամբ ապօրինի ուժ կիրառելու համար Պուտինն ու Փաշինյանը կհանդիպեն Կողմ ենք Հայաստանի ներսում քաղաքական փոփոխություններին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Միակողմանի զիջումները Տավուշի ու Լոռվա մարզերը դնելու են թշնամու ափի մեջ․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Հանուն Տավուշի, հանուն Հայաստանի․ միացե՛ք․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) «Դուխով» խաբում են՝ ասելով, թե սա 4 գյուղի խնդիր է․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Չենք մասնակցելու Փաշինյանի ասուլիսին և չենք տարածելու հայ ժողովրդի ու հայոց պետականության դեմ ուղղված նրա տեսակետները․ հայտարարություն Յուրաքանչյուր հայ մայիսի 9-ին պետք է իր ֆիզիկական ներկայությամբ աջակցի արդարության ու արժանապատվության համահայկական շարժմանը Չորս օր է` Արթուր Սուքոյանը կալանավորված է, սակայն առերեսում չի եղել Ողջունում եմ Տավուշում ծնված և համազգայինի վերածվող այս շարժումը. Վազգեն Մանուկյան «Մայր Հայաստանի» ակցիան Շենգավիթում (ուղիղ)

Փաշինյանի ամանորյա նվերն Ադրբեջանին VS Ալիևի ամանորյա «նվերը» Հայաստանին (տեսանյութ)

Փաշինյանի և Ալիևի 2024 թվականի քաղաքական նախագծերը նույնական են:
Քաղաքագետ Բենիամին Մաթևոսյանը Alpha News-ի եթերում «Վերնագիր» հեղինակային հաղորդման ընթացքում ներկայացրել է թեմայի շուրջ մասնագիտական վերլուծություն։
2023-ի վերջին ծավալվող գործընթացները հստակ ցույց են տալիս, որ 2024 թվականը ոչ պակաս բարդ է լինելու, քան ներկա տարին է, և ևս մեկ անգամ ապացուցում է, որ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը ոչ միայն պարբերաբար սինքրոն նույն քայլերն են կատարում (օրինակ՝ նույնաբովանդակ ասուլիսներ, հարցազրույցներ, կամ հայտարարություններ Արցախի Հանրապետության դեմ), բայց, ըստ էության, իրականացնում են նույն քաղաքական նախագիծը։
Անցյալ շաբաթ մենք քննարկեցինք Ադրբեջանի մեկ այլ նոր պահանջը, որը հնչեցվեց Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևի կողմից՝ առանց սահմանների սահմանազատման «խաղաղության պայմանագրի» ստորագրում։ Մանրամասն խոսեցինք նաև այն մասին, որ Հայաստանի կողմից Ալիևի այս պահանջի բավարարումը կնշանակի ոչ միայն 2020-2022 թվականներին Հայաստանի կորցրած տարածքները (ավտոճանապարհի Գորիս-Կապան-Ճակատեն հատվածից մինչև Սիսիանի, Վարդենիսի և Ջերմուկի մերձակա տարածքները) կմնան Ադրբեջանի վերահսկողության տակ, այլ նաև, որ այս ձևաչափով «խաղաղության պայմանագրի» ստորագրումը, առանց երկրների միջև հստակ սահմաններ սահմանելու, ազատում է Ադրբեջանի ձեռքերը՝ Հայաստանի դեմ նոր ագրեսիայի համար՝ «պետական սահմանը ճշտելու» պատրվակով»:
Եվ ահա, Նիկոլ Փաշինյանը որոշեց ամանորյա նվեր մատուցել Ադրբեջանին և Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի միջոցով հայտարարեց, որ Երևանը պատրաստ է բավարարել պաշտոնական Բաքվի հերթական պահանջը։ Սիմոնյանն անցած ուրբաթ լրագրողների հետ զրույցում ասաց, որ սահմանազատման գործընթացը կարող է տևել տարիներ, ուստի այն կարելի է թողնել «խաղաղության պայմանագրի» ստորագրումից հետո ընկած ժամանակահատվածին։
Իրավիճակի պարադոքսը կայանում է նրանում, որ այս հայտարարության ֆոնին Սիմոնյանը հայտարարեց նաև, որ ոչ ոք չի կարող ստիպել Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը որևէ բան անել։ Բոլոր գործընթացները՝ սկսած 2018 թվականից, և վերոնշյալ հայտարարությունը, որը վկայում է Ադրբեջանի և Թուրքիայի հերթական պահանջի բավարարման մասին, վկայում են այն մասին, որ Հայաստանի «ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությունը» վաղուց քայլ առ քայլ իրականացնում են Բաքվի ու Անկարայի կողմից պարտադրված հակապետական քայլեր:
«Ժողովրդավարական ճանապարհով ընտրված իշխանությանը» միայն ՀՀ քաղաքացիները չեն կարող ստիպել գործել օրենքներով, ինչի վկայությունն է այն, որ ժամանակ առ ժամանակ (Վանաձոր, Վեդի, Ալավերդի, Գյումրի և այլն) Փաշինյանի իշխանությունն անտեսում է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների արդյունքները, և ամենուր, օգտագործելով «ապաքաղաքական» քայլեր, ձգտում է ՔՊ ներկայացուցչի նշանակել կոնկրետ համայնքի ղեկավարի պաշտոնում։
Եվ եթե մենք պարզել ենք Փաշինյանի նվերը ադրբեջանական ժողովրդին և ամբողջ Ադրբեջանին, ապա ի՞նչ «նվեր» է պատրաստել Իլհամ Ալիևը Հայաստանին և հայ ժողովրդին։ Դեկտեմբերի 26-ին Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտարարություն կընդունի «արևմտյան ադրբեջանցիների «պատմական հայրենիք» վերադարձի» մասին, այլ կերպ ասած՝ հայտարարություն կընդունի այն մասին, որ հարյուր հազարավոր ադրբեջանցիներ մտադիր են վերաբնակեցվել Հայաստանում:
Ալիևն ու Էրդողանը Արցախը ստացել են Նիկոլ Փաշինյանից, Ալեն Սիմոնյանից և «Հայաստանի ժողովրդավարական ճանապարհով ընտրված առաջնորդներից, որոնց ոչ ոք ոչինչ չի կարող ստիպել», բայց նրանք չեն ուզում դրանով կանգ առնել և այժմ Հայաստանը համարում են «Արևմտյան Ադրբեջան»՝ պահանջելով, որ ադրբեջանցիները «վերադառնան իրենց պատմական հայրենիքը», պահանջելով միջանցք, պահանջելով «անկլավները» և պահանջելով խաղաղության պայմանագիր ստորագրել առանց սահմանազատման՝ լեգիտիմացնելու 2020-2022 թվականների ագրեսիայի արդյունքները Հայաստանի Հանրապետության դեմ, ինչպես նաև հող նախապատրաստելու համար նոր պատերազմի համար:
Փաշինյանն ու Ալիևն իրականացնում են նույն քաղաքական նախագիծը,
այն նախագիծը, որով Իլհամ Ալիևը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, նախագիծ, որը 2018 թվականին մեկնարկեց ԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոն Բոլթոնի կողմից։ Նախագիծ, որի էությունն այն է, որ Հայաստանը պետք է դրվի հակառուսական և հակաիրանական աշխարհաքաղաքական գործընթացների զոհասեղանին։
Թուրքիան և Ադրբեջանը 2024 թվականին ապրելու են Նիկոլ Փաշինյանի կատարմամբ Բոլթոնյան նախագծի վերջին գործողության ակնկալիքով: Միայն հայ ժողովուրդը, նրա քաղաքական, ռազմական և գործարար վերնախավը կարող է կասեցնել այս նախագծի իրականացումը։ Այլ դերասան, ով կարող է սա կասեցնել չկա…

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan