Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը. Բագրատ Միկոյան
Դիտել նաև
Լևոն Քոչարյանի օգնականը պահել է եկեղեցու և Բագրատ Սրբազանի պատիվը
Անչափահասների են Կիրանց գյուղից հրավիրել ոստիկանության բաժին․ Բագրատ Սրբազան
Այս գործընթացը սկսել է ստով, և մինչ այստեղ հասել է ստով. Բագրատ Սրբազան
Գնալո՞ւ ենք մեր կորցրածը գտնելու ետևից․ Բագրատ Սրբազան
Մենք համաձայնել ենք ընդունել այդ անպատվությունը. Բագրատ Սրբազան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի վերջին հարցազրույցում արված հայտարարություններին: Ներկայացնում ենք ստորև.
«Երեկ վարչապետը դուրս շփեց բանակցային գործընթացի մասին բազմիցս կրկնած կեղծիքի հերթական չափաբաժինը: Չնայած որ մեզ արդեն բավական ձանձրացրել է ակնհայտ սուտն ամեն անգամ հերքելը, այնուամենայնիվ հիշեցման համար ստորև կբերեմ որոշ հղումներ նրանից, ինչի մասին բազմիցս խոսել ենք: Որքան էլ վարչապետը իրեն պատռի պարտված պատերզմի և Արցախի հայաթափման պատասխանատվությունից խուսափելու համար, այն, միևնունն է, ամբողջությամբ իր խղճին է: Ցավոք, խիղճը տանջում է ոչ թե նրանց, ում պետք է, այլ նրանց, ովքեր խիղճ ունեն»: