Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով
5
Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Արշակ Սրբազանը կալանավորվեց Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Փաշինյանի «ԱԱԾ»-ն ձերբակալեց Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանին ԱԱԾ-ն քննչական կոմիտեի շենքում ձերբակալեց Արշակ սրբազանին Վարդաշենի վթարային շենքերի բնակիչները փողոց են փակել․ այնտեղ են «Մայր Հայաստանի» ներկայացուցիչները (տեսանյութ) Նոր աշխարհակարգի նախաշեմին․ կհաջողվի՞ Պուտինին ու Թրամփին համաձայնության հասնել Ուկրաինայի հարցով և ինչ է սպասվում Փաշինյանին Պատերազմ Արցախում
Այս խայտառակ քայլերն ուղղված են ոչ թե Կաթողիկոսի, այլ Եկեղեցու դեմ․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Մայր Աթոռը խստորեն դատապարտում է Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի կալանավորումը Խիստ մտահոգիչ է իշխանությունների որդեգրած հակեկեղեցական քաղաքականությունը․ Կաթողիկոս Սամվել Կարապետյանի ապօրինի կալանքի երկարաձգման դեմ բողոքները վարույթ են ընդունվել. փաստաբան Հունիսի 7-ից հետո Ռուսաստանին ասելու են՝ ռազմաբազադ վերցրու ու հաջողություն. Արմեն Բադալյան ԱԱԾ-ն չի կարողացել Գյումրիում դավաճան հոգևորական գտնել, որ Փաշինյանի համար պատարագ մատուցի. Աջապահյան Արմինե Մկրտումյանի սպանության գործով կա ձերբակալված Ինչու է կալանավորվել Արշակ Սրբազանը Եկեղեցու ընկնելու հետ միասին ընկնելու է Հայաստանը․ Անի Կարապետյան (տեսանյութ) Արշակ Սրբազանը կալանավորվեց Գյումրու Սուրբ Յոթ վերք եկեղեցում պատարագ կմատուցի դրսից բերված ինչ որ մեկը, ԱԱԾ աշխատակիցների օգնությամբ. Կարապետ Պողոսյան Մարսելը չէր լինի Մարսել, եթե չլինեին հայերը. Բենուա Պայան ընդունել է Վեհափառին Փաշինյանի գործողությունները պայմանավորված են Փաշազադեի հրահանգով․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Վրդովմունք է հարուցում ոչ օրինապաշտ իշխանության վարքագիծը. Ռոբերտ Ամստերդամ Ինքնապաշտպանության շատ ավելի մեծ փորձ ունի եկեղեցին, քան Փաշինյանը՝ հարձակման. Վլադիմիր Մարտիրոսյան «Մայր Հայաստանն»՝ ի աջակցություն Արշակ Սրբազանի, դատարանի բակում է (տեսանյութ) Պատարագի ցենզուրայից մինչև պետական ողբերգություն Փաշինյանն ԱԱԾ-ն վերածել է քաղաքական գործիքի Արշակ Սրբազանին վերագրվողն ու հոդվածն իրար հետ կապ չունեն (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանն ընտրել է Սահակաշվիլու ճանապարհը Դատարանը քննում է Արշակ Սրբազանին կալանավորելու միջնորդությունը (ուղիղ) Արշակ Սրբազանի դեմ ուղիղ ցուցմունք չկա. Արսեն Բաբայան Ավինյանը, փաստացի, տապալում է Աջափնյակի մետրոյի կայարանի կառուցումը «Հենց հիմա շատ կարևոր է լինել Գյումրու հոգևորականների կողքին». Հովհաննես Իշխանյան Հողեր՝ իշխանության դիմաց․ «Կարճ ասած» Հայաստանն անձամբ է ընդհատել ԼՂ բանակցությունները և բաց թողել կարգավորման հնարավորությունները․ Զախարովա Արշակ Սրբազանին մեղադրում են, թե իբր Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկի պայուսակում թմրամիջոց է դրել․ փաստաբան Նիկոլ Փաշինյանը «պայթեցրեց իր ականներից օֆշոր, բենթլի Սամո Կճոյանին»․ Դերենիկ Մալխասյան (տեսանյութ) Թալանի խաչմերուկ Արշակ սրբազանին ՔԿ-ն ձերբակալել է «հանդիսադիր վայրում թմրամիջոց իրացնելու» մեղադրանքով

Դրա համար էլ էս օրին ենք

Բավականին ուշագրավ համեմատական վերլուծություն են արել Yerevan.today-ի մեր գործընկերները:
Հայաստանի պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանին լրագրողները երեկ՝ դեկտեմբերի 4-ին, խորհրդարանում հարց տվեցին, թե նա, ի վերջո, ո՞ր ոլորտն է համակարգում, արդեն 4 ամիս է՝ փոխնախարար է։
Պատասխանեց հետևյալ կերպ․ «Ըըըը․․․ որոշ, բան․․․ Եկեք էս պահի դրությամբ բան չանեմ, բայց որոշ ոլորտներ կան․․․ մի խոսքով․․․ նախապատրաստական աշխատանքներ ենք իրականացնում, էդ նախապատրաստական աշխատանքները․․․ Մի ուրիշ անգամ այդ մասին կասեմ»։
Այդ պաշտոնին նշանակվելուց օրեր անց ևս նույն հարցը տվել էին, բայց ասել էր, որ դեռ նոր է, երկու շաբաթ է աշխատում, հետո կպատասխանի։ Ըստ էության՝ ոչ մի ոլորտ չի համակարգում (կամ էլ, գուցե, այլևս ոլորտների բաժանված չէ նախարարությունը, ում ինչ ասում են՝ խառը անում է)։
Հիշեցնենք, որ Հրաչյա Սարգսյանը Երևանի քաղաքապետ էր նշանակվել 2021թ․ դեկտեմբերին, սակայն 2023թ․ ապրիլին պաշտոնանկ արվեց, որպեսզի քաղաքապետ նշանակվի Տիգրան Ավինյանը և պատշաճ նախապատրաստվի ընտրություններին։ Իսկ Հրաչյա Սարգսյանին որ «չնեղացնեն», Փաշինյանը նշանակեց վարչապետի խորհրդական, իսկ օգոստոսից՝ պաշտպանության փոխնախարար։ Թեև նա չի տիրապետում այդ  պատասխանատու ոլորտին, բայց, ինչպես պարզվեց ՀՀ պաշտպանության նախարարի ու տեղակալների կենսագրականներից, նա միակն է, որն ունի զինվորական կոչում, թեկուզ՝ լեյտենանտի։ Բանակում ծառայել է որպես դասակի հրամանատար, զորացրվելուց հետո ստացել է լեյտենանտի կոչում։ Հրաչյա Սարգսյանը մինչ հեղափոխությունը աշխատել է վարկային մասնագետ։
Պաշտպանության մյուս փոխնախարարը՝ Կարեն Բրուտյանը, տնտեսագետ է, բանակի հետ ունեցել է 0 առնչություն։ Աշխատել է էկոնոմիկայի, ապա Ֆինանսների նախարարություններում, մասնագետ, վարչության պետ, գլխավոր դատախազի խորհրդական, ՊԵԿ նախագահի խորհրդական, ապա՝ տեղակալ։ Հեղափոխությունից հետո էլ աշխատել է ֆինանսների նախարարի տեղակալ։ Իսկ ահա 2021թ․ օգոստոսից՝ պաշտպանության նախարարի տեղակալ։
Պաշտպանության նախարարի երրորդ տեղակալը ոստիկան է, Արման Սարգսյանը։ Աշխատել է օպերլիազոր, ոստիկանությունում բաժնի պետ, ապա՝ վարչության պետ։ Իսկ հեղափոխությունից հետո՝ ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության պետ։ ՊՆ փոխնախարարի պաշտոնին է 2021թ․ հունվարից։
Պաշտպանության ոլորտից հեռու է նաև նախարար Սուրեն Պապիկյանը։ Ըստ կենսագրության՝ 2010-2016թթ․ պատմության ուսուցիչ է աշխատել Երևանի թիվ 54 ավագ դպրոցում։ Այնուհետև մեկ տարի փորձագետ է աշխատել Երևան քաղաքի ավագանու «ԵԼՔ» խմբակցությունում։ Հեղափոխությունից հետո՝ տարածքային կառավարման և զարգացման նախարար, փոխվարչապետ: Հետո, արդեն, 2021թ. նոյեմբերից՝ պաշտպանության նախարար։
Պատերազմող, անվտանգային դեֆիցիտ ունեցող պաշտպանության նախարարության այս կառուցվածքը գուցե այսքան անհանգստացնող չլիներ, եթե ՀՀ թշնամու՝ Ադրբեջանի  պաշտպանության ոլորտն էլ ղեկավարեին ֆինանսիստ, տնտեսագետ, ոստիկան և պատմության ուսուցիչ։ Ցավոք, մեր թշնամին բանակին ավելի լուրջ է վերաբերում, քան մենք։ Երևի, դրա համար էլ էս օրին ենք։

Հիմա տեսնենք, ովքե՞ր են Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը համակարգում։ Եվ այսպես,

Պաշտպանության նախարարը Զաքիր Հասանովն է։ Գեներալ-գնադպետ է։ Ռազմական կրթություն-կարիերան սկսում է 1976 թվականից։ Պաշտպանության նախարար է 2013 թվականից։ 
ՊՆ առաջին տեղակալը Քերիմ Վելիևն է, դարձյալ գեներալ-գնդապետ։ Զինվորական կրթություն-կարիերան սկսում է 1982 թվականից։ ՊՆ տեղակալ է 2014 թվականից։
Մյուս տեղակալը Էնվեր Էֆենդիևն է, գեներալ-լեյտենանտ։ Ռազմական գործում խորացել է 1987 թվականից։ ՊՆ փոխնախարար է 2021 թվականի հուլիսից։
Հաջորդ տեղակալը Քերիմ Մուստաֆաևն է, գեներալ գնդապետ։ 1983 թվականից հմտացել է ռազմական գործում՝ ռազմական կրթություն ստանալուց հետո։ ՊՆ փոխնախարար է 2014 թվականից։
Հաջորդ փոխնախարարը Ռամիզ Թաիրովն է, դարձյալ գեներալ-լետենանտ։ 1983 թվականին ավարտել է ռազմական կրթությունը։ ՊՆ փոխնախարար է 2014 թվականից։
Միակ փոխնախարարը, որը չունի ռազմական կրթություն, Ագիլ Գուրբանովն է։ Սուրեն Պապիկյանի տարիքին է՝ 37 տարեկան, այդ պաշտոնին է 2022 թվականից։ Աշխատում է որպես Ադրբեջանի պաշտպանության նախարարի տեղակալ-գլխավոր քարտուղար։

Ստացվում է՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը ղեկավարող 6 գեներալի դիմաց Հայաստանի պաշտպանության նախարարությունում կա մեկ լեյտենանտ-ֆինանսիստ։ Բանակի վիճակը պետք է նայել ու գնահատել նաև կադրերով․ ինչպես ասում են՝ ամեն ինչ որոշում են կադրերը։ Եվ դա հասկանում է ցանկացած ղեկավար, սկսած փոքր բիզնեսից, մինչև պետության գլուխ, անգամ՝ Նիկոլ Փաշինյանը դա գիտի։

Իսկ թե ինչու է ամենապատասխանատու ոլորտի ղեկավարությունը հանձնարարել ամենաչմասնագետներին, այլ մասնագիտացում ունեցողներին, ինչու է Փաշինյանը հենց այս շրջափուլում պաշտպանության ոլորտի ղեկավար կազմ նշանակել ուսուցչի,  ֆինանսիստների և ոստիկանի, ոչ միայն կասկածի տեղիք է տալիս, այլ մի օր պետք է հետաքննություն իրականացվի և տրվի պարզաբանում։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan