Ապամոնտաժվել է օկուպացված Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը
Դիտել նաև
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կարգադրությամբ՝ ադրբեջանցիներն ապամոնտաժել են օկուպացված Արցախի Մարտակերտի շրջանի Վանք գյուղի պետհամարանիշներով հայտնի պատը, որն Արցախյան ազատամարտում հայերի հաղթանակների մասին վկայող խորհրդանիշներից մեկն է համարվում։
Ալիևը համապատասխան կարգադրությունը տվել է այսօր՝ նոյեմբերի 7-ին, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի և որդու՝ Հեյդար Ալիևի հետ օկուպացված Վանք գյուղ այցելությունից հետո։ Նշենք, որ հայտնի պատին Արցախյան պատերազմի ընթացքում հայկական կողմի ազատագրած տարածքներում հակառակորդի թողած քաղաքացիական ու ռազմական մեքենաների պետհամարանիշներն էին: