Ոսկեպարի եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել, ոստիկանական զորքեր են բերվել Բերքաբեր. Գառնիկ Դանիելյան

Դիտել նաև
«Մեր Սարիկը», «Ձեր Լևոնը», «Մեր քաղաքը»․ գաղափարական, ինտելեկտուալ դեգրադացիա
«Անմարդկային պայմաններ՝ Վանաձորի նախկին հանրակացարանում». Գառնիկ Դանիելյան
«Աշխարհակարգի փլուզման զուգընթաց անիմաստ են դառնում նաև հին ինստիտուտները»․ Ստեփան Դանիելյան
Սյունիքն ուզում են զիջել, միջանցքի անունը ճանապարհ են դնում. անդառնալի կլինի, եթե թուղթ ստորագրվի․ Ստեփան Դանիելյան (տեսանյութ)
Տրանսպորտի թանկացման դեմ սպասվող բոյկոտը ջղաձգումների մեջ է գցել իշխող ուժին. Գառնիկ Դանիելյան
«Ակցիայի ժամանակ տեղեկացանք, որ Ոսկեպարում եկեղեցու մոտակայքում ադրբեջանցիներ են հայտնվել»,-Տավուշում լրագրողների հետ զրույցում ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։
«Գյուղացիները փաստեցին, որ ադրբեջանցիներ են եղել, աշխատանքներ են կատարել եկեղեցուց այն կողմ, ասում են՝ ծառեր են կտրվել, նախապատրաստական աշխատանքներ են կատարել։ Նորից փորձում են ապօրինի կերպով իրենց գործընթացը տանեն առաջ բիրտ ուժով, խաբելով։ Ստեղծվում է մի իրավիճակ, որ ամեն կերպ այս իշխանությունները փորձում են իրենց առաջ դրած խնդիրը կատարել՝ թուրքին բերել նստեցնելով այս վայրերում»,- նշել է նա։