Ես կարոտում եմ իմ դպրոցը, իմ ընկերներին. ԱԳՆ խոսնակը հրապարակել է արցախցի փոքրիկի պատմությունը
Դիտել նաև
Լեռնային Ղարաբաղը Հայաստանի «զրահաբաճկոնն» ու «սաղավարտն» էր. Սեյրան Օհանյան
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը X-ում հրապարակել է արցախցի փոքրիկ երաժշտի պատմությունը, այն կոչելով մարդկային կյանքեր՝ կոնկրետ պատմություններ: «Ես իսկապես կարոտում եմ այնտեղի իմ դպրոցը, իմ ընկերներին, երաժշտական դպրոցը և ուսուցիչներին»,- ասել է 11-ամյա Գոռը, որն այժմ Հայաստանում է: Նա բերել է իր կլառնետը՝ միակ հուշանվերը։
«Մենք արդեն 3 անգամ կորցրել ենք մեր տունը»,- ասել է Գոռի մայրը՝ Շուշանիկը։