Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՊՆ
15
Գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը ՀՅԴ նկատմամբ. հայտարարություն Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով,թե ում հետ գործ ունեն․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ Փաշինյանը փաստացի հաստատում է, որ 5000 զոհերը եղել են, որպեսզի իրեն չմեղադրեն Արցախը հոժարակամ հանձնելու մեջ Բաղրամյան պողոտայից Աշտարակի ՁՊՎ բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է Բագրատ Սրբազանը հանրահավաք է հրավիրել Բաղրամյան պողոտայում․ ՈՒղիղ Ինչո՞ւ է Փաշինյանը 2018-ին խաբել հանրությանը Արցախի խնդրի լուծման վերաբերյալ Երկրում առկա ճգնաժամի միակ հանգուցալուծումը Նիկոլ Փաշինյանի հրաժարականն է, խաղաղ ճանապարհով նրա հեռացումը Մեր կոչն է ՀՀ իշխանություններին զերծ մնալ բռնությունից, ատելություն և թշնամանք սերմանելու մերժելի դրսևորումներից․ Մայր Աթոռ Պատերազմ Արցախում
Կատարվածի գլխավոր պատասխանատուն Նիկոլ Փաշինյանի վարչախումբն է. ՀԱԿ-ը հունիսի 12-ի դեպքերի մասին Գործող իշխանական ռեժիմը շարունակում է անբարո և հակաիրավական մեթոդներով լայնածավալ հարձակումը ՀՅԴ նկատմամբ. հայտարարություն Բագրատ սրբազանը մինչև երկուշաբթի ժամանակ է տալիս իշխանությանը. «Ազատություն» Իրենց կարճ խելքով փորձում են ցուցմունքներ կորզել՝ չհասկանալով,թե ում հետ գործ ունեն․ Իշխան Սաղաթելյան (տեսանյութ) «Հեսա գոտին չգցելու համար մի 2 ամսով կկալանավորեն»․ Վազգեն Սաղաթելյան Հասարակական մի շարք կազմակերպություններ դատապարտում են ոստիկանության անօրինական գործողությունները Արյուն կթափվե՞ր Երևանում, եթե չլիներ Փաշինյանի իշխանության քաղաքական աջակցությունը ԱՄՆ-ից Ամերիկացիները ևս փափագո՞ւմ են ունենալ այսպիսի ժողովրդավարություն․ Գևորգ Դանիելյան Արևմուտքի փարիսեցիության վախճանը. մեկնարկը տրված է․ Ձյունիկ Աղաջանյան Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի. ՊՆ «Մայր Հայաստանի» կոչը տեղական և միջազգային իրավապաշտպան կառույցներին Զախարովան համեմատել է ԱՄՆ արձագանքը՝ Հայաստանում և Վրաստանում բողոքի ցույցերին Նիկոլը ասել էր՝ պիտի արյան մեջ խեղդե՛լ. Աղվան Վարդանյան (տեսանյութ) Արամ Ա կաթողիկոսը Վատիկանից աջակցություն խնդրեց Արցախի և գերիների հարցով Փաշինյանը խոստովանեց, որ Հայաստանը ոստիկանապետություն է. Արթուր Խաչատրյան (տեսանյութ) «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը (տեսանյութ) «Հայաստան» խմբակցության պատգամավորների ճեպազրույցը (տեսանյութ) Որքա՞ն է մոտ Փաշինյանի հեռացումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Ինչո՞ւ ԱՄՆ-ն իր դիրքորոշմամբ փաստացի արդարացրեց հունիսի 12 –ին Փաշինյանի բռնությունները ժողովուրդի նկատմամբ Սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների. Մեդվեդևը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման բանաձևի մասին ԱՄՆ դեսպանատուն. «Մենք նաև խրախուսում ենք իրավապահներին...» Ադրբեջանը 2-րդ օրն է ապատեղեկատվություն է տարածում Փաշինյանը փաստացի հաստատում է, որ 5000 զոհերը եղել են, որպեսզի իրեն չմեղադրեն Արցախը հոժարակամ հանձնելու մեջ Բաքվի բանտում Ռուբեն Վարդանյանին զրկել են խմելու ջրից, թույլ չեն տվել լողանալ և փոխել հագուստը ԱԺ աշխատակազմը խայտառակ որոշում է ընդունել Բաղրամյան պողոտայից Աշտարակի ՁՊՎ բերման ենթարկված 5 ձերբակալված քաղաքացիներից 2-ի վիճակը ծանր է Փաշինյանը և նրան սպասարկող խորհրդարանական մեծամասնությունը կորցրել են քաղաքական լեգիտիմությունը. հայտարարություն Ռուսաստանը դեսպանի փոփոխություն է իրականացնում. «Հրապարակ» Արդյո՞ք պաթոլոգիկ ստախոս ղեկավարը իրավունք ունի շարունակել կառավարել Հայաստանում. ՀԱԿ Ադրբեջանի ՊՆ-ն երկրորդ ապատեղեկատվությունն է տարածել մեկ օրում

Ալիևը հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում. դեմը Հայաստանի չոքած ղեկավարն է, որի «խաղաղության խաչմերուկը» փի-ար փուչիկ է. Վիգեն Հակոբյան

«Փաստ» օրաթերթը գրում է, որ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի կարծիքով, Ալիևը բավականին ճկուն քաղաքականություն վարեց 2020 թ.-ի պատերազմից հետո:
«Նա իր ցանկացածն ու նպատակներն աճուրդի դրեց Արևմուտքի և Ռուսաստանի միջև: Ասածն էլ այն էր, թե իր համար առանձնապես մեծ տարբերություն չկա՝ որ հարթակով, ով և ինչպես կապահովի իր ցանկացածը, այսինքն՝ Արցախը կճանաչվի Ադրբեջանի կազմում դե ֆակտո և դե յուրե, իր պարամետրերով խաղաղության պայմանագիր կկնքվի և այլն: Ադրբեջանն, ըստ էության, ասաց, որ ով սա ապահովի, նրա հետ էլ կաշխատի: Յուրահատուկ աճուրդ էր: Կարծում եմ, որ ինչ կարող էր, արևմտյան հարթակում Ալիևը ստացավ:
Արևմտյան հարթակում կարողացավ բառի բուն իմաստով մատների վրա ֆռռացնելով Նիկոլ Փաշինյանին՝ նրանից կորզել Պրահայում արված հայտարարությունը, որով Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86,6 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակում և ակնկալում, որ Ադրբեջանն էլ կճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը 29,8 հազար քառակուսի կիլոմետրի շրջանակում: Այդ հայտարարությունը ստացավ, որով Արցախը ներառված էր Ադրբեջանի կազմում, նույն փաստաթղթով նաև անկլավների փոխանակման և որոշ դեպքերում նաև ստանալու վերաբերյալ հայտարարություն արվեց: Այդ հարթակում աշխատելով՝ նա ստիպեց նաև, որ Հայաստանն էլ արևմտյան հարթակում աշխատի և փչացնի իր հարաբերությունները ռազմավարական դաշնակից Ռուսաստանի հետ:
Դրա հետևանքով Ռուսաստանը պատրվակ ունեցավ, զիջելով Հայաստանի և Արցախի շահերը, իր սիտուացիոն դաշնակիցներին լավություն անել: Արդյունքում զիջվեց Արցախի Հանրապետությունը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Հակոբյանը:
Ընդգծում է՝ հիմա արդեն առանձնապես ակնկալիքներ չունենալով արևմտյան հարթակներից՝ Ադրբեջանը չի մասնակցում հանդիպումների, չի շտապում նաև խաղաղության պայմանագիր ստորագրելու հարցում: «Շատ լավ հասկանում է, որ ժամանակն իր օգտին է աշխատում: Կա Հայաստանի չոքած ղեկավար, որը պատրաստ է ցանկացած զիջումների, այսպես կոչված, խաղաղության դարաշրջանը ստանալու, իր հիփոթետիկ, ֆանտաստիկ, զուտ փիառի վրա հիմնված «խաղաղության խաչմերուկ» կոչվող նախագիծն իբր թե կյանքի կոչելու համար, իբր աշխարհին հետաքրքրացնելու համար: Պարզ է, որ սա զուտ քարոզչական հնարք է, հերթական փուչիկն է:
Ալիևը շատ լավ հասկանում է, որ առանց խաղաղության պայմանագրի կարող է շատ ավելին ստանալ, քան ինչ-որ թուղթ ստորագրելով, ինչը կարող է նրա համար զսպող մի բան դառնալ, շրջանակների մեջ դնել իրեն:
Հնարավոր է ոտքով տարածք գրավել, գետնի վրա և այլ հարթակներում դե ֆակտո անկլավների հարցերը լուծել, հասկանում է, որ այն հարցերում, ինչ վերաբերում է Հայաստանի բուն տարածքին, գլխավոր օպերատորները Ռուսաստանը և Հայաստանն են, այլ ոչ թե Արևմուտքը: Անկլավների, միջանցքի, հետագայում նաև փախստականների՝ իրենց բնակության նախկին վայրեր «վերադարձի» հարցերը փորձել լուծել այլ՝ ոչ արևմտյան հարթակներում: Երկու անգամ անընդմեջ այդ մարդը ցուցադրում է իր մտադրությունը: Առաջին անգամ չգնաց Գրանադա, երկրորդ անգամ, կրկնելով Փաշինյանի պատճառաբանությունը, որով նա չմասնակցեց ԱՊՀ գագաթաժողովին, ասելով, որ ժամանակ չկա, Ալիևը չի գնում Բրյուսել: Համարում է , որ առանց խաղաղության պայմանագրի շատ ավելի մեծ ռեսուրսներ ու մանևրներ ունի, կարող է շատ ավելին ստանալ, քան եթե ինչ-որ մի բան ստորագրի և թեկուզ թղթի վրա սահմանափակի իր նկրտումները»,-նշում է մեր զրուցակիցը:
Քաղտեխնոլոգի դիտարկմամբ, Հայաստանի իշխանության համար ամենագլխավոր պրոբլեմը միշտ այլընտրանքի բացակայությունն էր: «Ասում էր՝ Ռուսաստանի վրա հիմնված անվտանգության ճարտարապետությունը վատն է, միշտ հարց էր առաջանում՝ եթե Ռուսաստանը չէ, ՀԱՊԿ-ը չէ, այդ դեպքում ո՞րն է այլընտրանքը: Իրենք և իրենց արևմտյան գործընկերները փոխել են մարտավարությունը, ցույց են տալիս, որ իբր այլընտրանք կա, առաջ են քաշել ֆրանսիական այլընտրանքը զենքի մատակարարման մասով: Երեք ռադար են մատակարարելու, հրթիռների տրամադրման հեռանկար կա, նրանց մասնագետները վերապատրաստելու են մերոնց և այլն: Այդ համաձայնագրում մեկ հետաքրքիր կետ էլ կա, որ ֆրանսիացիներն աուդիտ են անելու մեր պաշտպանության համակարգը և այլն: Մյուս հարցը, որ իբր գոյություն ունի հասարակության մեջ, եթե Ռուսաստանը բարկանա և տնտեսական պատժամիջոցներ կիրառի մեր նկատմամբ, էներգակիրներ չտա, գազի գինը թանկացնի կամ գազ չմատակարարի, ի՞նչ է լինելու:
Իշխանություններն ասում են՝ եթե խաղաղության պայմանագիր կնքենք Ադրբեջանի հետ, Թուրքիայի հետ խնդիրներ չունենանք, և նա լինի մեր անվտանգության երաշխավորը, այդ պարագայում նավթն ու գազն Ադրբեջանից կբերենք: ՏԿԵ փոխնախարարը նման հայտարարություն է անում, չի խոսում գնային քաղաքականության մասին: Եթե խնդիրը միայն գազ ստանալը լիներ, կարող էիր Իրանից էլ ստանալ, ուղղակի այդ դեպքում մի քանի անգամ ավելի թանկ գին պետք է վճարեիր՝ ի տարբերություն Ռուսաստանի առաջարկած գնի, այնպես չէ, որ Իրանը չէր ուզում մեզ գազ տալ: Բացի գինը, կա նաև կախվածության հարցը: Ո՞վ կարող է Հայաստանի իշխանության և վարչապետի մոտ այնքան վստահություն առաջացնել, որ Ադրբեջանը լինելու է ամենավստահելի գազ մատակարարողը»,-հավելում է նա:
Հակոբյանի խոսքով, այս ամենի նպատակն է ներքին լսարանին ցույց տալ, որ Հայաստանն ունի այլընտրանք անվտանգային համակարգի առումով. տվյալ դեպքում բարեկամ երկիր Ֆրանսիան է այդ դերում: «Տնտեսական առումով մեզ մտահոգում է էներգակիրների հարցը, կարող ենք գազ գնել Ադրբեջանից: Հիմա ամեն ինչ այս շրջանակի մեջ են ներկայացնում: Օրինակ՝ ֆրանսիական զենքի մատակարարման մասով հարցեր չեն բարձրացնում, թե ինչ խնդիրներ կարող են լինել: Ֆրանսիական զինտեխնիկան ի՞նչ լոգիստիկայով է գալու Հայաստան, խաղաղ պայմաններով գուցե կարող ես երեք ռադար բերել Վրաստանով կամ Իրանով, բայց ռազմական գործողությունների ժամանակ շահերի լուրջ բախումներ են սկսվում: Երկրորդ՝ ինչպե՞ս են այդ զինատեսակները համադրվում ընդհանուր պաշտպանական համակարգի հետ, այն հիմնականում ռուսական է, ժամանակ է պահանջվելու:
Նույնը վերաբերում է նաև հնդկական զինատեսակներին , եթե դրանք գան: Երրորդ՝ եթե ֆրանսիացիներն աուդիտ են անելու, ինչպե՞ս են դրան վերաբերվելու ռուսները, որոնք գուցե այնպիսի զինատեսակներ են տվել Հայաստանին, որ ուրիշներին չեն տվել և այլն: Երբ խոսքը դիվերսիֆիկացման մասին է՝ թե՛ պաշտպանական համակարգի, թե՛ զենք-զինամթերքի մատակարարման, թե՛ էներգակիրների, ամեն ինչ բավականին գեղեցիկ է հնչում, բայց թե փիառից դուրս բաղադրիչները որքանով են ազդեցիկ, որքանով իրական կլինեն, ասելը բարդ է: Չլինելով այս բոլոր հարցերում նեղ մասնագետ՝ ինքս ունեմ հարցեր, որոնք բարձրաձայնում եմ: Չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ասել, որ, օրինակ՝ Ադրբեջանն էներգակիրների վստահելի մատակարար է, այն էլ մատչելի գներով»,-նշում է նա:
Հավելում է՝ բլեֆը շատ է: «Այս առումով կարևոր է, որ հիմա լուրջ ուղի անցած, մասնագիտական կրթություն ստացած զինվորականները խոսեն, փաստեն՝ արդյոք երեք ռադարով մեր օդն ապահով «փակվա՞ծ» է, ինչպես վերջերս հայտարարեց գեներալներից մեկը: Նույնը ժամանակին ասում էր Արայիկ Հարությունյանը՝ Արցախի օդը փակ է: Երբ հիշում ենք, թե ինչ հայտարարություններ էին անում Արցախի՝ այսօրվա ռեժիմի հետ կապ ունեցող ղեկավարները և ինչ հայտարարություններ են անում հիմա, մի փոքր վախ է առաջանում: Արդյո՞ք մեզ երեք ռադարն էր պակասում, որ մեր օդը փակվեր, եթե այդպես է, ուրախ ենք»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan