Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան
27
Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) «Հողատո՛ւ», «Նզովյա՛լ». պաստառներ՝ Երևանևվ մեկ․ Լուսանկարներ Ի աջակցություն Տավուշի՝ քաղաքացիներն արգելափակել են Շիրակի և Արտաշիսյան փողոցները Պատերազմ Արցախում
Փաշինյանի «սահմանային սյուները» հակաիշխանական յուրօրինակ բողոքի ակցիայի առարկա են դարձել (լուսանկար) Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց «Դիվանագետների համահայկական խորհուրդ» ՀԿ-ի անդամներին Համերգի ժամանակ «Դավաճանը հող է հանձնում» գրառմամբ պաստառներով երիտասարդները բեմ են բարձրացել. հանդիսատեսը երկար ծափահարում էր «Նիկոլ, դավաճան», «Դավաճանը հայրենիք է հանձնում» պաստառներով ակցիա՝ Պարոնյանի անվ. թատրոնում. դահլիճը ծափահարում է (տեսանյութ) Ազգային և ապազգային ուժերի միջև ի՞նչ կոնսոլիդացիա և համերաշխություն եք ուզում․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Իշխանափոխության տեխնոլոգիան. ինչպես հեռացնել Նիկոլ Փաշինյանին և կանգնեցնել պետության փլուզումը. Անդրանիկ Թևանյան Ի՞նչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում․ Ստեփան Դանիելյան Ինքնաբուխ ընդվզող քաղաքացիները փակեցին Իջևան-Նոյեմբերյան մայրուղին Փաշինյանի «ոստիկանները» առևանգել են գնդապետ Մախսուդյանի որդուն, հարձակվել լրագրողի և օպերատորի վրա Իշխանությունը և Պետությունը տարբեր հասկացություններ են Տավուշում են նաև Արմավիրի և Արցախի թեմերի առաջնորդները Կեղծ բարեպաշտների ժամանակն ու... «ամնեզիան». «Փաստ» «Պարզվում է, որ...» կամ՝ էլ ինչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում Մոռացե՞լ եք, թե ինչպես էին հայ գերիներին ադրբեջանական «քննչականներում» ստիպում, որ այդպիսի տեսաուղերձներ անեին․ փաստաբան Այսօրվա լուսաբացը Էրեբունի զանգվածում Կիրանցցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալ Մի շարք պայմանագրային զինծառայողներ աշխատանքից ազատման դիմումներ են գրել․ աղբյուր Բոլորս էլ հասկանում ենք, որ ճնշում են գործադրել․ Միհրան Մախսուդյան Հովիկ Աղազարյանի կինը «աշխատում է» քաղաքի տարբեր ծայրամասերում Կիրանց ժամանած մի խումբ զինծառայողների վերաբերյալ նախաձեռնվել է քրեական վարույթ Ադրբեջանը փորձում է գրավել ոչ միայն ՀՀ տարածքը, այլև զբաղեցնել նրա աշխարհաքաղաքական կարգավիճակը (տեսանյութ) Տավուշի մարզպետը փորձել է գյուղացիների գլուխները լվանալ, որ չմիանան Տավուշի համար պայքարին Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ) Առանց կարմիր գծերի. լրագրողներին էլ «բաժին հասավ». «Փաստ» Ռեժիմի բոլոր գործիքները «խոդ է տվել». «Փաստ» Կիրանցում լուսաձայնային նռնակից տուժած 4 կին, 1 տղամարդ և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ Ռեժիմի բոլոր գործիքները Փաշինյանը «խոդ է տվել» Կիրանցում իրավիճակը շարունակում է լարված մնալ (ուղիղ) Փաստորեն դրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն․ Ստեփան Դանիելյան Չեմ կարող լռել. Դերասան Արման Նավասարդյան

Վտանգավոր ենթաշերտեր. ո՞ւմ է ձեռնտու արցախցիների պառակտումը․ «Փաստ»

Անկասկած, շատերն են երեկ հետևել Արցախի ներկայացուցչության տարածքում ծավալված դեպքերին, այդ թվում՝ քաշքշուկներին, մի խումբ անձանց՝ շենք ներխուժելուն, ոստիկանական և անվտանգության ուժերի՝ այսուայնկողմ շարժվելուն և զուգահեռ անցուդարձին: Այս մասին վերլուծական անդրադարձում գրում է «Փաստ» թերթը, ապա մանրամասնում.
Սկզբունքորեն. ի՞նչ էին պահանջում, ի՞նչ պահանջներ, հարցեր, խնդիրներ էին դնում այնտեղ հավաքված տասնյակ ու տասնյակ արցախցիները Արցախի վտարանդի իշխանությունների, նախագահ Սամվել Շահրամանյանի առաջ: Վստահ ենք, որ նույնիսկ օնլայն այդ ամբողջ ընթացքին հետևածները կդժվարանան միանգամից ասել, թե որոնք էին բողոքավորների կոնկրետ պահանջները: Օրինակ՝ հնչում էր մարդկանց բնակարաններով, ապրելու տեղով ապահովելու պահանջ, կային այդ «բողոքի ակցիային» ակտիվ մասնակցողներ, որ պնդում էին, թե այսքան ժամանակ դեռ մեքենաների մեջ են գիշերներն անցկացնում, բայց միաժամանակ նույն մարդը, օրինակ՝ շնորհակալություն էր հայտնում... Հայաստանի իշխանությունից:
Եվ դա եզակի տարօրինակ դրսևորումը չէր երեկվա այդ ամբողջ անցուդարձում, քաշքշոցում:
Այդ ամենը տպավորություն էր ստեղծում, որ գործ ունենք ոչ թե բողոքի հախուռն կամ ինքնաբուխ դրսևորման հետ, այլ որոշակիորեն ուղղորդված գործողության, որը կարող էր հետապնդել միանգամից մի քանի զուգահեռ նպատակ:
Ըստ որում, ընդգծենք, որ Արցախի ներկայացուցչության մոտ և տարածքում երեկ կատարվածի ուղղորդված լինելու տպավորություն, դատելով սոցցանցերում եղած բազմաթիվ գրառումներից, ստացել էինք ոչ միայն մենք, այլ շատերը: Ավելին, հնչում էին կոնկրետ «պատվիրատուների» անուններ, ինչից մենք ձեռնպահ կմնանք, չնայած չափազանց հստակ էին երևում որոշ ուժերի ու անհատների ականջները: Ձեռնպահ կմնանք առայժմ:
Հիմա փորձենք հընթացս ծանրութեթև անել իրողություններն ու փաստերը: Սկսենք նրանից, որ բռնագաղթի և էթնիկ զտման ենթարկված ավելի քան 100 հազար արցախցիներ արդեն առնվազն 20 օր է, ինչ ապաստանել են Հայաստանի Հանրապետության տարածքում, տարբեր մարզերում, քաղաքային և գյուղական բնակավայրերում:
Երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանը Եվրոպական խորհրդարանում գլուխ էր գովում, թե Հայաստանն ինչպես ընդունեց բռնագաղթի ենթարկված արցախցի «քույրերին ու եղբայրներին»: Հարց է ծագում. ինչո՞ւ էին բողոքավորները հենց Արցախի ներկայացուցչության մոտ հավաքվել ու Արցախի վտարանդի նախագահին, այլ կերպ ասած՝ անհող մնացած իշխանությանը պահանջներ ներկայացնում, եթե նրանց հուզող խնդիրներ լուծողն ուղղակիորեն Նիկոլ Փաշինյանի կառավարությունն է: Կառավարություն, որն, ի դեպ, տարբեր երկրներից տասնյակ ու տասնյակ միլիոնավոր դոլարներ ու եվրոներ (կամ հատկացումների խոստումներ) է ստանում հենց բռնագաղթված արցախցիների խնդիրները լուծելու համար: Մինչդեռ (սա էլ է անհրաժեշտ ընդգծել), բոլորս ենք տեսնում, որ արցախցիներից շատշատերի բնակարանային, սոցիալական, կենցաղային հարցերի լուծմամբ առավելապես զբաղվում են առանձին անհատներ, կամավորականներ, պարզապես բարի մարդիկ:
Կառավարությունը միայն խոսում է միանվագ հատկացումներից ու դրանով իր գործը կատարված համարում, այդ դրամական հատկացումների մասին էլ այնպես են խոսում, որ կարելի է կարծել, թե իրենց ապուպապերի սնդուկներից հանած ոսկիներից են բաշխել, այլ ոչ թե պետական բյուջեի միջոցներից են հատկացնում: Լավ, ինչո՞ւ հենց հոկտեմբերի 20-ին այդ բողոքը կուտակվեց ու արտահայտվեց: Այ, սա իսկապես հետաքրքիր հարց է: Բայց այդ հարցի հետաքրքրությունը նկատելու համար արժե մի փոքր «հետ գնալ»: Տեսեք, Սամվել Շահրամանյանը՝ Արցախի վտարանդի նախագահը, արդեն առնվազն երկու շաբաթ է, ինչ Հայաստանում է: Որևէ մեկը հանդիպե՞լ է հաղորդագրության, որ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արցախի նախագահին, նրա հետ քննարկել է, օրինակ՝ բռնագաղթի ենթարկված արցախցիներին ցուցաբերվող աջակցության համակարգման ու այդ աշխատանքների արդյունավետության հետ կապված հարցեր:
Կարճ ասած՝ ինչպես Սամվել Շահրամանյանին Նիկոլ Փաշինյանը չէր շնորհավորել կամ գոնե որևէ խոսք նրան չէր ուղղել՝ իր ստեղծած աղետային վիճակի վերջին արարում Արցախի ղեկավարությունն ստանձնելու հետ կապված, այնպես էլ շարունակել է նրան վերաբերվել:
Երկրորդ. Սամվել Շահրամանյանը, որը, մամուլի հրապարակումների համաձայն, մոտ երկու շաբաթ սպասում էր, որ Փաշինյանն իրեն կընդունի, այդպես էլ «սպասող մնալուց հետո», հոկտեմբերի 19-ին հայտարարել էր, որ հանդես կգա հրապարակային հայտարարությամբ՝ հերքելու համար ինչպես իրեն, այնպես էլ Արցախի կառավարությանն ուղղված տարբեր մեղադրանքները: Դա երևի թե Սամվել Շահրամանյանի տակտիկական սխալն էր, քանզի, եթե կար ասելիք, ապա արդե՛ն պետք է ասված լիներ, իսկ եթե հրապարակային խոսքով պիտի դիմեր, ապա դա առանց նախազդի (անոնսի) պիտի աներ: Եվ ահա, հենց հաջորդ օրը՝ հոկտեմբերի 20-ի առավոտյան, Արցախի ներկայացուցչության մոտ տեղի է ունենում այդ «հախուռն» բողոքի դրսևորումը:
Մանրամասներին դեռ հարկ կլինի անդրադառնալ, դրանք չափազանց շատ հարցականներ ու հասցեատերեր ունեն, նաև՝ վտանգավոր ենթաշերտեր: Պարզապես արձանագրենք, որ երեկվա դեպքերը հուշում են, որ ինչ-որ մեկին խիստ անհրաժեշտ է նախ՝ պառակտել արցախցիներին, այսինքն, Արցախի հանձնման թեման դարձնել ներարցախյան «բազար», երկրորդ՝ առկա օբյեկտիվ դժգոհությունն ու ցասումն ուղղորդել դեպի Արցախի մի քանի «օրանոց» նախագահը, նրան հանրային ընկալման մեջ գամել որպես «թիվ 1 մեղավոր», ինչին արդեն մոտ 1 ամիս լծված է փաշինյանական քարոզչությունը, և Փաշինյանից հնարավորինս հեռու վանել մեղադրանքները: Բայց մի պահ պաղենք, կանգ առնենք ու հարցնենք. իսկ ո՞վ է Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում:
Իսկ դա արել է Նիկոլ Փաշինյանը 2022 թ. հոկտեմբերի 6-ին Պրահայում, ապա այս տարվա ապրիլից սկսած՝ ամիսն առնվազն մի երկու անգամ հայտարարում է. «Արցախն Ադրբեջանի մաս է, և՝ վերջ»: Իսկ աղետի վերնարարը սկսվել է հենց փաշինյանական այդ ուրացման հետևանքով ու դրանով պայմանավորված: Ու ստացվում է, որ հիմնական ու գլխավոր պատասխանատուին թողած՝ ինչ-որ խմբեր եկել ու անհող նախագահ Սամվել Շահրամանյանի՞ց են պատասխան պահանջում: Դա նորմա՞լ է: Ո՛չ:
Իսկ առհասարակ, արցախցիների պառակտումը ձեռնտու է միայն հայության թշնամիներին: Հիշե՛ք, թե ինչպես Փաշինյանն ամրապնդեց իր «թավշյա» քանդարար իշխանությունը. առաջին հերթին՝ պառակտելով հասարակությունը...

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan