Կարճ տեսահիշեցում՝ մեր ոչ վաղուցվա անցյալից...
Դիտել նաև
Երկու սրբազան․ մեկը քաղաքական գնահատական է տալիս, մյուսը ղեկավարում է շարժումը. «Կարճ ասած» (տեսանյութ)
«Եռակողմ հայտարարությունը ստորագրած բոլոր կողմերի համար Արցախի ժողովրդի ճակատագիրը դարձավ երկրորդական նշանակության խնդիր»․ Արցախի ԱԺ
Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ
Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից
«Սուտ են ասում իշխանությունները, երբ հայտարարում են, թե իզուր ենք 30 տարի պայքարել»:-Լևոն Քոչարյան
Հիշեցման համար «տոնական առիթ» չկա: Առհասարակ, առիթ, որպես այդպիսին չկա: Թերևս մեկ հիմնավոր պատճառ կա. Արցախը կորստյան ու կործանման մատնելը: Եվ երբ երկրի ու ժողովրդի գլխին նման կործանումային աղետ բերած իշխանությունն անընդհատ ուզում է համոզել, որ դուք իրենց պես եք, որ դուք ոչինչ եք, որ ոչինչ չեք կարող ու ձեր ամբողջ կյանքը, ձեր զոհողությունները, ձեր կորուստները «հանուն ոչնչի» են եղել...
Այդ ժամանակ է, որ գլխահակ ու համակերպված բազմության մեջ գտնվում է մանուկն ու բարձրաձայն ասում, որ ինքնահավան ու ստախոսներով շրջապատված «արքան» մե՛րկ է: Կանգնում է ու հիշեցնում...
Հիշելը սթափվելու կարևոր ազդակ է:
Լուսանկարները՝ yerkirmedia.am կայքից
Zham.am