Թուրքիան պահանջում է դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը

Դիտել նաև
Հոսանքի գինը կարող է բարձրանալ. Ռուսաստանն ուզում է հայկական ատոմակայանի նոր էներգաբլոկ կառուցել. Տեսանյութ
ՀՀ-ում նոր միջուկային էներգաբլոկ կառուցելու հարցով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ
Հայկական ԱԷԿ-ի մասով թյուրքական կողմը կրկին ակտիվացել է
«Էկոակտիվիստները»՝ Մեծամորի ատոմակայանում
Այժմ Բաքուն պահանջում է շտապ դադարեցնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը
Իր երկրի տարածքում նոր ատոմակայան կառուցող Թուրքիան դիմել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը՝ (ՄԱԳԱՏԷ) Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելու պահանջով։ Դիմումի տեքստն այսօր ներկայացվել է թուրքական մեջլիսում։ Դրանում նշվում է, իբրև Մեծամորի Հայկական ատոմային էլեկտրակայանը «վտանգ է ներկայացնում ամբողջ տարածաշրջանի համար»։
«Ատոմային էլեկտրակայանի գործունեությունը դադարեցնելը Հայաստանի պատասխանատվության տիրույթում է։ Այնուհանդերձ, հայկական ԱԷԿ-ը գտնվում է մի տարածաշրջանում, որտեղ բավականին հաճախ են բնական աղետներ տեղի ունենում։ Ատոմակայանը շատ մոտ է գտնվում մեր սահմանին, շահագործվում է հին տեխնոլոգիաներով, այն սպառնալիք է ամբողջ տարածաշրջանի համար»,- նշված է թուրքական կողմի դիմումի մեջ։