Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների
8
Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» «Սահմանադրական դատարանի որևէ կազմ, որևէ ժամանակահատվածում իրավասու չէ «խժռել» Հայաստանի անկախության մասին Հռչակագիրը». Հրայր Թովմասյան Ռուսաստանը փրկություն և վերածնունդ է դարձել եզդի ժողովրդի համար․ Բորիս Մուրազիի հոդվածն «Anna-News»-ում Չենք ողջունում Հայաստանում ԵՄ առաքելության ներկայությունը․ ՌԴ նախագահի օգնական Լավրով. «Առաջարկվում է հաստատել ԱՊՀ մշակութային մայրաքաղաքները, հաջորդ տարի՝ Լաչինը» Պատերազմ Արցախում
Մոսկովյան հեծանիվ... 10 մեքենայից ավտոշարասյունով, ռեանիմոբիլով-բանով Բոլթոնից մինչև Օ'Բրայեն. Փաշինյանի ստրատեգները - Բենիամին Մաթևոսյան Պեսկով. Պուտինը Ալիևի և Փաշինյանի հետ առանձին բանակցությունների ժամանակ քննարկել է Զանգեզուրի միջանցքի հարցը «Արթկոսմեդ» կենտրոնում օրեր առաջ մի քանի պլաստիկ վիրահատության ենթարկված բուժառուն մահացել է Ինչո՞ւ Փաշինյանը հրաժարվեց Մոսկվայում եռակողմ հանդիպումից Հունվար-օգոստոսին Հայաստանի 24 հազար քաղաքացի գնացել է երկրից և չի վերադարձել «Մայր Հայաստան» խմբակցությունը միջոցներ ձեռնարկեց կրպակատերերի խնդիրը լուծելու ուղղությամբ Կոյուղաջրերն ամբողջությամբ լցվում են շենքի նկուղ (տեսանյութ) 10-րդ ամիսն է, ու Երևանը բեռնաթափված չէ... Պուտինի դեմ Փաշինյանի դեմարշն ի՞նչ կարժենա Հայաստանին Արտակարգ դեպք Տավուշում․ 18-ամյա տղան էլեկտրահարվել և տեղափոխվել է հիվանդանոց Ռուսաստանը ՀՀ գործող վարչապետին համարում է ժամանակավոր ղեկավար. Ստեփան Դանիելյան Լարված իրավիճակ․ Հրապարակի մետրոյի գետնանցումի կրպակները փորձում են փակել․ «Մայր Հայաստան» ավագանու անդամները տեղում են (ուղիղ) Փաշինյանը Կրեմլ է ժամանել Պուտինի հետ բանակցությունների Այս փոփոխությամբ քանդվելու է ողջ բարձրագույն կրթական համակարգը. Ցոլակ Ակոպյանը՝ «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի մասին Բագրատ Սրբազանը դատի է տվել Փաշինյանին․ հայցը վարույթ է ընդունվել Մեսսիի եղբայրն այցելել է Թումո՝ նվեր տանելով Մեսսիի մակագրած շապիկը․ Լուսանկար Հայաստանում իշխանությունը կարող է փոխվել մեկ օրվա ընթացքում. Արմեն Բադալյան Գաղութատիրություն հայկական մոդելով (տեսանյութ) Մարզպետը մտավախություն ունի, որ իրեն էլ են «հասնելու». «Փաստ» 42 միլիոն դրամի մսխում Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումն առաջնահերթություն է․ Վրաստանի վարչապետ Իրականում ի՞նչ են շնչում և արտաշնչում թշնամի երկրները մեր դեմ. «Փաստ» Ինչու Նիկոլ Փաշինյանը չմիացավ ԱՊՀ արտաքին գործերի նախարարների խորհրդի ընդունած երկու հայտարարությանը․ Էրդողանի գրքի «վկաները» Քոչարյանաֆոբիայի բարդացած դեպքերը հաճախ արտահայտվում են շիզոֆրենիկ զառանցանքների տեսքով․ Մադաթյան Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգն ուղարկվել է ԱԺ վավերացման «Պուտինի հետ նարդի՞ են խաղում». «Հրապարակ» Տիգրան Ավինյանի գլխավորած ԱՆԻՖ-ի անվտանգության բաժնում գործի են ընդունել իրավապահների հարազատներին Երևանում 10 անչափահաս է բերման ենթարկվել Է՞լ ովքեր են «հերթում»

«Կարճ ասած»․ Հայ ժողովրդի աչքերը թուրքերը մեզանից լավ բացեցին. Տեսանյութ

Ի՞նչ է ստացվում, ժողովուրդ ջան, էս 4-5 տարի փորձում ենք ժողովրդի մոլորված հատվածի աչքերը բացել, իհարկե՝ ստացվում է, բայց դա ավելի լավ ստացվում է ոչ թե մեզ մոտ, այլ մեր թշնամիների։ Երեկ ամբողջ համացանցը լցված էր հայհոյանքներով, մի քանիսի էջերը նայում եմ՝ մինչև էս վերջերս նիկոլական էին կամ այսպես կոչված՝ չեզոք, կտրուկ փոխվել են  Թուրքիայի նախագահի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի ելույթներից հետո։ Մի քանիսն էլ եկել էին այսօր հրապարակ, ասում էին՝ նրանց ելույթներին Նիկոլը չհերքեց, ուրեմն էդպես է։

Ի՞նչ է Թուրքիայի նախագահը ասում․ ասում է՝ Նիկոլ Փաշինյանը Արցախում երեկ չէ առաջի օրվա կոտորածի մասին նախապես տեղյակ է եղել։ Գուցե Ալիևը ուղիղ կապով չի զանգել Նիկոլին ասել սկսում եմ հեսա, բայց առնվազն նրան զգուշացրել են, փաստացի՝ բանի տեղ չի դրել, որովհետև ոչինչ չի էլ արել, անգամ չի հայտարարել, գրել, ասուլիս տվել․ ի՞նչ ասեմ, ոչինչ չի արել՝ իմանալով։ Թուրքիայի նախագահը հայտարարել է՝ Փաշինյանին մի մեղադրեք, ինքը կապ չունի Ղարաբաղում էս վերջի սպանդի հետ, ինքն էլ մեզ պես, անհանգստանում էր Ղարաբաղում հայերի պահվածքից, Արցախում Արայիկի փոխվելուց։ Այս հարձակումից մի քանի օր առաջ հեռախոսազրույց են ունեցել Էրդողանն ու Փաշինյանը․ Էրդողանն ասել է, որ դժգոհ է։ Էրդողանն, ասում է՝ Փաշինյանն էլ ասել է՝ ես էլ եմ անհանգստացած։ Դրա համար էլ ասում էր Արցախի նախագահին շնորհավորելու բան չկա, նախապես գիտեր գլխների գալիքը, ու էլի ասեմ, իմանալով՝ ոչինչ չի արել։ Ինչ ասեմ, տեսեք ուր ենք հասել՝ Փաշինյանին մեր թշնամի երկիրը առել է իր պաշտպանության տակ։ Փաստացի՝ Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Ռուսաստանի, Եվրամիության ներկայացուցիչների հետ այլ բան է խոսում, Ղարաբաղի ներկայացուցիչների հետ նույն բանի մասին այլ կերպ է խոսում, Թուրքիայի ու Ադրբեջանի հետ այլ կերպ, իսկ եթերում այ էդ սաղ իրար խառնած վիճակում նստում է ու լրիվ անմեղ գառնուկ ձևանում։

Երեկ հերթական խայտառակությունն էր ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի արտահերթ նիստում։ Նախ բան չփոխեց․ հավաքվել էին երկրներ, որոնցում պատերազմ չկա, ու հանգիստ քննարկում են մի երկրի մասին, որի ժողովուրդը կոտորվում է․ հետո պետք է գնային վայելեին Նյու-Յորքը, հետո իրենց 5-աստղանի հյուրանոցներում գիշերեին․ դե արի իրենց բացատրի, որ Ղարաբաղում մարդիկ գիշերում են աէրոպորտի դուրսը, իրենց բաճկոնները երեխաների վրա գցած, որ չսառչեն։

ՄԱԿ-ի նիստում Հայաստանը հայտնվեց խղճուկ վիճակում, Ֆրանսիան մատ է թափ տալիս Ադրբեջանի վրա, Հայաստանի արտաքին գործերի նախարարը պատմում է, թե ինչ բարբարոսություններ են արել ադրբեջանցիները, ոնց են սպանել, ադրբեջանցի կոլեգան ասում է՝ սուտ ես ասում, Նիկոլ Փաշինյանն ինքը ուղիղ եթերում հայտարարել է, որ հայերի համար Ադրբեջանում ապրելը լիովին անվտանգ է: Ու իրոք Նիկոլը նման բան է հայտարարել հենց երեկ՝ ցերեկը։ Մեր թշնամին սպանությունները արդարացնելու համար հղում է անում Հայաստանի ղեկավարին, մենք ստեղ նստած եսիմինչերի մասին ենք մտածում։

Հայաստանի վարչապետին մեղադրում են, որ նա արգելում է Արցախցիներին Հայաստան տեղափոխել, թողնում է կոտորվեն, բայց չի տեղափոխում, վախենում է, որ գալու են իր ետևից։ Նիկոլը մտել է ուղիղ եթեր, ասում է՝ սուտ է, ես հանձնարարական եմ տվել տեղ պատրաստեն, որ անհրաժեշտության դեպքում տեղափոխվեն, բայց հետո շարունակում է՝ ես կարծում եմ, որ պետք է մնան և անվտանգ ապրեն իրենց հայրենիքում։ Ի՞նչ ա նշանակում՝ կարծում եմ․ ի՞նչ ա նշանակում՝ հույս ունեմ կկարգավորվի։ Քո երկրի քաղաքացիներն են, ազգակիցները, ուզբեկներ կամ տաջիկներ չեն․ սա չունի պլաններ, չունի ծրագիր, այլ ունի հույսե՞ր, ումի՞ց, ադրբեջանցուց։ Բայց իրականում ունի պլաններ ու ծրագիր, որի արդյունքում հասել ենք հենց այս օրվան։ Հնարավոր է՝ Ալիևին խնդրել է, որ բացի միջանցքը, որ օգնություն տանեն, որ հանկարծ Հայաստան չգան, մնան՝ ինտեգրվեն, իրեն տենց ձեռք է տալիս, մարդը իշխանություն պահելու խնդիր ունի, մնացածը ջհանդամ լինի։

ՄԱԿ-ում ԱԽ նիստ էր, Ադրբեջանին դատապարտեցին, խաղաղապահներ ուզեցին ՄԱԿ-ից, մի շարք երկրներ դատապարտեցին, բայց հարցը լուծվե՞ց, ոչ, ոչ մի բա էլ չեղավ։ Էդ հարցը իրոք ժողովուրդն ա լուծելու։ Շատ ոգևորիչ է տեսնելը, թե ինչպես են աշակերտները հրաժարվում դպրոց գնալ, ուսանողները՝ բուհ գնալ, բազմաթիվ հիմնարկներ են հայտարարել գործադուլի մասին։ Էսօր մի քանի կին դուրս էին եկել փողոց գիտե՞ք ինչից հետո․ երբ Նիկոլ Փաշինյանը էս ծանր վիճակում խոսում էր եսիմոր համայնքի երրորդ նրբանցքի մեջտեղի հատվածը ասֆալտ անելու մասին։ Պատմում էր Մարտունու փողոցներից մեկը բակի կողմից սալիկապատելու մասին։ Հենց դրա համար էին դուրս եկել, ասում են՝ Արցախի Մարտունին գերեզմանապատել է, Հայաստանի Մարտունին սալիկապատելուց իրավունք չունի խոսի։ Ասում է ինձ ժողովուրդն է ընտրել, կոշտ եմ լինելու, պողպատ է մանդատ, չեմ գնում․ ո՞ր ժողովուրդն է քեզ հետ, Ադրբեջանի՞, որ մեր ուղիղների տակ մտնում գրում են «Նիկոլը մերն ա»։ Քեզ ժողովուրդը այլևս չի վստահում, էդ վստահությունից մնացել ա ընդամենը 7-8 տոկոս՝ վարչական ռեսուրսը մեջը։

Ամեն օր անդրադառնում ենք ոստիկանության պահվածքին․ ինչո՞վ են տարբերվում բողոքի ցույցեր ցրող հայ ոստիկանները թուրք զինվորներից․ մեկ բանով սրանց մոտ մահակ է մենակ․ եթե սրանց զինեին թուրք զինվորների նման, Նիկոլի բերետավորը, վստահ եմ, գնդակահարելու էին ցուցարարին, կացնահարելու էին սաֆարովների պես։ Վստահ եմ, որ իրենք պատիժ են կրելու, իշխանափոխությունից հետո նրանք մկան ծակն են մտնելու հենց էնպես, ինչպես էսօր մկան ծակի մեջ են իշխանական դեպուտատները։ Բայց ինչքան հաճելի էր տեսնելը, որ ոստիկանության վայրագություններից հետո փողոցում մարդկանց ու հատկապես երիտասարդների, ուսանողների թիվը շատանում է։ Ուսանողը չի վախենում ո՛չ բերետավորի բռնությունից, ո՛չ Բրյուսովի ու ԵՊՀ-ի ծառայամիտ ռեկտորներից։ Ոչ էլ Կոջոյանի դպրոցի աշակերտն է վախենում ՔՊ-ական տնօրենից։ Էլ ինչի՞ց վախենան, հենա՝ մեր տուն են մտել թշնամիները, սրանք դրած Նիկոլի հրահանգ են կատարում։ Մենք երեկ տեսանք, որ Փաշինյանը ուղիղ եթերում ցուցում էր անում, թե կոնկրետ ում դաժանաբար բռնեն բերետավորները, ու այդպես էլ եղավ։ Բայց դրանով չեք վախեցնի, վստահ եմ։ Ժողովուրդ ջան, փողոցին այլընտրանքը պատերազմն է, սրանք ո՞նց կոտորելու տարան պատերազմում, այնպես էլ սպասվում է մյուսներին, եթե փոփոխություն տեղի չունենա։ Ցուցարարների մեջ շատ են մարդիկ, որոնք Արցախում ունեն հարազատ, ընտանիքի անդամ, մայր ունեն, ո՞նց պետք է հանգիստ նստեն տեղները, եթե 4 օր է՝ լուր չկա, ելել՝ մեզ խելքի են բերում, ասում են՝ այ տնաշեններ, որ Արցախը հանձնել ա, հեսա Հայաստանն ա հանձնելու, ոտի ելեք, մեր օրը չընկնեք։ Ամեն մեկդ վերցեք ձեզ վրա, ձեր հարազատը լինի օկուպացիայի մեջ, թուրքի զինվորի մոտ գերի, ի՞նչ կանեք դուք։ Բա Արցախում մեր թողած 18 տարեկան տղուն կալանքի եք տանում, Արցախում եղբայր կորցրած քրոջը կալանքի եք տանում, դուք հա՞յ եք, էս ի՞նչ եք անում էլի, մի հատ ասեք հասկանանք։ Ընտանիք կորցնող մարդը շատ բանի է պատրաստ, ու էն բերետները, որոնց երեկ 100 հազար դրամով պարգևատրել եք, որ էսօր ավելի ուժեղ ջարդեն, եղանակ չեն փոխի, վստահ եղեք։ Վաղը էն ծեծող սև ու կարմիր բերետավորի մայրը որ հայտնվի օկուպացված Վայքում, իսկ Նիկոլի մնալու պարագայում հաստատ հայտնվելու է, ժողովուրդը չի նայելու, որ էդ սրիկան իրեն ծեծում էր, գնալու է  փողոց փակի՝ այդ աղետը բերածին հեռացնելու համար։ Որովհետև էսօր ոտքի ելած ժողովուրդը մտածում է երկրի մասին, այդ բերետը անհատապես՝ Նիկոլի ու իր պարգևավճարի մասին։ Իսկ Նիկոլը հեռանալու է, չի կարող մնալ, այսքանից հետո, ամենինչ հասել է ոսկորին։

Ժողովուրդ ջան, ամեն օր ավելի շատ թվով մարդիկ են համոզվում, որ Հայաստանի իշխանությունը դարձել է Հայաստանի համար մեկ հակառակորդը։ Փաստերը, որ ամեն օր իրար կողքի ենք դնում, հենց դա են ցույց տալիս։ Եվ ուրեմն շատ ավելի հեշտ է պայքարել դրսի թուրքի դեմ, քան ներսի։ Ներսինը ավելի մեծ համախմբվածություն է պահանջում։ Որովհետև եթե դրսի թշնամու դեմ պայքարում են հիմնականում տղամարդիկ՝ զենքերով, ներսի հակառակորդի դեմ պայքարել պարտավոր են բոլորը՝ տղամարդ, կին, երեխա, տարեց, ամեն մեկի զենքը պետք է լինի իր վճռականությունը՝ մինչև վերջ կանգնելու։ 12-13 տարեկան երեխան, լաց է լինում, ասում է սրճարաններից դուրս եկեք, կորցրել ենք Արցախը, հեսա Հայաստանն ենք կորցնելու։

Կարճ ասած՝ վերջին 3 տարվա մեջ ներքին կյանքը ցնցվում է մի քանի անգամ։ Ամեն անգամ ցնցվելու պատճառը այս իշխանությունն է։ Ու ամեն անգամ, երբ կիսատ է մնում, ակնհայտ է դառնում, որ դադար չի առնելու։ 2020 թվականի պատերազմից հետո ցնցվեց երկիրը, ավարտվեց արտահերթ ընտրություններով․ ասացինք, որ սա չի ավարտվելու, որովհետև հարցերը չլուծվեցին։ Դիմադրություն շարժումը հաջողություն չունեցավ, ասացինք՝ իրեն չի սպառել, որովհետև չի լուծվել հարցը։ Ու խնդրեմ, սա արդեն երրորդ հզոր շարժումն է։ Ամեն անգամ մենք մի ավելի մեծ բան ենք կորցնում մեր երկրից ու ավելի մեծ թափով ենք ոտքի կանգնում։ Սա չի դադարելու, քանի դեռ Հայատանում իշխանության են մարդիկ, ով այս ամենը թույլ տվեցին, իրականացրեցին։ Ժողովուրդ ջան, մեկ անգամ բոլորով միասին ոտքի կանգնելը ու վիճակ փոխելը վերջնականապես կհանդարտեցնի մեր ժողովրդին։ 2018-ից ներարկած մաղձը պետք է մի օր վերջնականապես սպառվի ու դա կլինի միայն փոփոխությամբ։ Կրկնում եմ՝ եթե Աստված մի արասցե այս շարժումը կանգնեց, շատ կարճ ժամանակ անց ավելի մեծ կորուստ ենք ունենալու ու էլի ոտքի կկանգնեն ավելի մեծ թափով։ Քանի սրանք են սրանք են իշխանության, խաղաղություն չի լինի ո՛չ սահմանին, ո՛չ մեր տներում, ո՛չ հոգիներում։

 

Սևակ Հակոբյան

Yerevan.Today

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan