ՀՀ փոխարտգործնախարար․ ՌԴ-ն նախապես տեղյակ չի եղել Բաքվի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող լայնածավալ գործողության մասին
![ՀՀ փոխարտգործնախարար․ ՌԴ-ն նախապես տեղյակ չի եղել Բաքվի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող լայնածավալ գործողության մասին](/timthumb.php?src=/disc/19-09-23/f0a1df32cc9c2a3976b52d4ee34d5d24.jpg&w=450)
Ռուսաստանը նախապես տեղյակ չի եղել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ նախապատրաստվող լայնածավալ ռազմական գործողության մասին։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարեց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը։
Փոխնախարարի խոսքով՝ իրեն այդ մասին հայտնել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպան Սերգեյ Կոպիրկինը։
«Այսօր ԱԳՆ-ում հանդիպումներ են տեղի ունեցել Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների դեսպանների, ինչպես նաեւ տարբեր միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարների հետ»,-ասաց փոխնախարարը։
Նրանց ներկայացվել է նաեւ ընդհանուր իրավիճակը։
«Բոլոր ուղղություններով շարունակվում են համապատասխան աշխատանքները ՝ բոլոր դեսպանատների ներգրավմամբ»,-հայտարարեց Սաֆարյանը։
Աղբյուր՝ NEWS.am