Պեսկովը հաստատել է Արցախից ՌԴ խաղաղապահների դուրսբերումը

Դիտել նաև
ՌԴ-ԱՄՆ հաջորդ բանակցությունները կլինեն Ստամբուլում․ Պեսկով
«ՀՀ-ի և ՌԴ-ի հարաբերությունները չեն խզվել»․ Պեսկով
«Ռուս-ամերիկյան հաջորդ շփումները տեղի կունենան ԱԳ նախարարությունների մակարդակով»․ Պեսկով
Եվրամիությանն անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով
Մոսկվան ափսոսում է Բաքվում Ռուսական տան փակման համար. Պեսկով
ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հաստատել է Արցախից ռուս խաղաղապահների դուրսբերումը: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ավելի վաղ տեղեկությունը հայտնել էին ադրբեջանական ԶԼՄ-ները: Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևն էլ հայտնել է, որ Ռուս խաղաղապահների՝ Արցախի Հանրապետությունից վաղաժամ դուրսբերման որոշումը կայացվել է երկու երկրի՝ ՌԴ-ի և Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից։
«Գործընթացն արդեն սկսվել է, Ադրբեջանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունները միջոցներ են ձեռնարկում այս որոշումը կյանքի կոչելու համար»,- ասել է Հաջիևը։