Ցանկացած միջանցք, որը մեր օրենսդրությամբ չէ, կարմիր գիծ է, ուզու՞մ են ճանապարհ՝ մենք էլ ենք ուզում. Տեսանյութ
Դիտել նաև
Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ)
100 տարի առաջ թղթով Սևրի պայմանագիր ունեինք, բայց Կարսն այլևս չունեինք. Ռուբեն Մելքոնյան
Տարածաշրջանում երկրների շահերը բավականին խճճվել են
«Զանգեզուրի միջանցքը» շարունակում է մնալ Թուրքիայի և Ադրբեջանի օրակարգում
Ստորացման էտալոնը. «Կարճ ասած»
Հայաստանը դեմ չէ Հորադիրզ-Մեղրի-Օրդուբադ-Երասխ երկաթուղու վերաբացմանը, Ազգային ժողովում այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
«Կարծում եմ, որ դա Հայաստանի համար շատ կարևոր նախագիծ է»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, թե Հայաստանը դեմ չէ տարածաշրջանի տրանսպորտային երթուղիների բացմանը, կողմ ենք, որ ինչպես Ադրբեջանն ու Թուրքիան Հայաստանի տարածքով, այնպես էլ Նախիջևանն ու Ադրբեջանի արևմտյան շրջանները Հայաստանի տարածքով հաղորդակցվեն:
«Արդյո՞ք մենք դեմ ենք, որ Հայաստանի տարածքով անցնեն տարածաշրջանային գազամուղեր, նավթամուղեր, էլեկտրական հաղորդման գծեր, ոչ, մենք դեմ չենք, ընդհակառակը, շահագրգռված ենք այդ ծրագրերով: Այդ ամենը պետք է տեղի ունենա Հայաստանի ինքնիշխանության ու իրավազորության սահմաններում, նաև`մյուս երկրների»,- ընդգծեց Փաշինյանը:
Նա հայտարարեց, թե Հայաստանի համար անընդունելի է ՀՀ ինքնիշխանությունը կամ իրավազորությունը որևէ կերպ կասկածի տակ դնող հայտարարություն:
«Դա մեզ համար կարմիր գիծ է»,- ասաց նա:
Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության մեջ նախատեսված է միայն Լաչինի միջանցքը:
«Հայաստանի տարածքով միջանցք նախատեսված չէ, բայց, ընդհանուր առմամբ, ուզում եմ ասել, որ մենք միջազգային հանրության ականջին շփոթ չստեղծենք, որովհետև շատ դեպքերում, օրինակ Եվրոպայում, միջանցք ասում են` հասկանալով տրանսպոտային հաղորդակցություն»,- նշեց Փաշինյանը:
«Ուզում են ճանապարհ, մենք էլ ենք ուզում ու պատրաստ ենք բացել այդ ճանապարհները ՀՀ ինքնիշխանության ու իրավազորության շրջանակներում»,- հավելեց Փաշինյանը:
Նա ասաց, որ երկար ժամանակ ՀՀ կառավարության օրակարգում Հայաստան-Ադրբեջան սահմանին երեք անցակետ բացելու վերաբերյալ նախագիծ: