«Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
2
Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Դիվանագետների համահայկական խորհրդի հայտարարությունը՝ ի աջակցություն «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման Հատուկ միամիտների ու հիմարների համար արտադրված կտերի մասին. «Կարճ ասած» (տեսանյութ) Սև բերետավորները ծեծի են ենթարկել Կիրանցի բնակիչներին Լուծարվում է հերթական պետական հիմնարկը Փաշինյանը ՀՀ-ի սեփականատե՞րն է, ի՞նքը պիտի որոշի` որ կտորը ում տա. Վազգեն Մանուկյան (տեսանյութ) 44-օրյա պատերազմի մասնակից Իշխան Գևորգյանը կառավարության շենքի դիմաց սկսում է նստացույց «Զանգեզուրի միջանցք», թե՞ «проходной двор» (տեսանյութ) Կոթի գյուղում 2 դիրք է հանձնվել, հիմա այնտեղ իրենց աշխարհազորայիններն են իջել․ Եղիշե Մախսուդյան Նիկոլի հաջորդ հարվածը Տավուշից հետո․․․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Բեկել իշխանությունների սանձազերծած սահմանազատման և սահմանագծման սպառնալի գործընթացը . Խոսրով Հարությունյան Իշխանությունը ուղղակի Ադրբեջանի խոսքով գնում է զիջումների, սա նոր լեվլ է. Հայկ Մարության Նիկոլը Ալիևին է դարձնում Հայաստանի անվտանգության երաշխավոր. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի ինքնակամ «քցվելը» կամ հողատվության «աուդիտորը»

Վերջերս Նիկոլ Փաշինյանին Վարդան Օսկանյանը խորհուրդ էր տվել լռել: Գոնե մի երեք ամիս: Ցանկալի կլիներ, որ նա պապանձվեր առհավետ: Կարելի էր հորդորել նաև, որ նա խոսքը կուլ տա, համրանա, մնջվի, լռկվի, սսկվի, ծպտուն չհանի, վերջապես՝ լեզուն ծակը կոխի: Բայց Նա խոսում է ու խոսում: Այս անգամ՝ «Եվրանյուզին» տված հարցազրույցում:

Ու ինչեր է ասում: Օրինակ, ասում է, թե 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները Ադրբեջանը շարունակաբար խախտում է: Այս կետը, այն կետը, օրինակներ է բերում: Ու անհասկանալի է, թե նա՝ Նիկոլ Փաշինյանը այդ ումի՞ց է բողոքում, եթե ստորագրող կողմերից մեկն ինքն է, ի դեպ, այդ հայտարարության սակավաթիվ, քիչ թե շատ հայկական շահերին վերաբերող ձևակերպումների խախտումներն էլ իր հետագա բանակցային վարքի վրա չեն ազդում: Այսինքն՝ թշնամին խախտում է ինչ-ինչ պայմանավորվածություններ, իսկ ինքը շարունակում է բանակցել նույն թշնամու հետ, ձեռք բերել նորանոր պայմանավորվածություններ, իսկ որ ամենից վատն է՝ կատարում ու գերակատարում է թշնամու՝ Էրդողանի ու Ալիևի առաջ իր ստանձնած պարտավորությունները:

Կամ, օրինակ, Նիկոլ Փաշինյանը «Եվրանյուզի» եթերից տրտնջում է, թե «բրյուսելյան հարթակում» պայմանավորվածություններ են ձեռք բերում, բայց Ադրբեջանը դրանք շարունակաբար խախտում է: Սա ոչ այլ ինչ է, եթե ոչ սեփական անկարողության, ամլության և անպետքության խոստովանություն:

Օրինակ, Նիկոլ Փաշինյանը մի թունավոր ու մահացու թեզ առաջ տարավ և առնվազն իր կողմնակիցներին համոզել է, թե «եկեք Արցախը հանձնենք թշնամուն, Արցախի հայերին էլ թշնամու հետ պայմանավորված կոտորածի մատնենք ու դրանից հետո «չաղ ու բախտավոր» ապրենք ՀՀ 29800 քառակուսի կիլմետրի վրա»: Ու սրա՛ վերաբերյալ են Ադրբեջանի հետ բանակցում: Ու մինչ Նիկոլ Փաշինյանն ու նրա «նիկոլփաշինյանները» ամեն առիթով, ամեն ծակուծուկում հայտարարում են, թե «Արցախը ադրբեջանական է», Ադրբեջանը ոչ միայն չի ընդունում, որ Հայաստանը 29800 քառ. կմ է, այլ որ առհասարակ Հայաստան է: Ալիևը այն նշում է որպես «Արևմտյան Ազերբայջան»:

Ինչպես ասվում է՝ խռփշտե՛ք ձեր եփած նիկոլական արնաշիլան:

Նիկոլ Փաշինյանն ասում է, թե «խաղաղության պայմանագիր» է պայմանավորվում, բայց անընդհատ նշում է, որ այդ «խաղաղությունը» ոչ մի բանով երաշխավորված չէ, որ ոչ մեկը չի կարող վստահ լինել, որ դա կնքելու հաջորդ պահին պատերազմ չի լինի կամ նման մի բան...

Այսինքն, եթե ի մի բերենք և հակիրճ արտահայտենք ասվածի բուն իմաստը, ապա Նիկոլ Փաշինյանը բացեիբաց հայտարարում է, որ Ալիևն իրեն անընդհատ «քցում» է, «հարիֆացնում» է, «ֆռցնում» է: Ձևակերպեք որ բառով կուզեք, իմաստը նույնն է:

Լավ, մի պահ ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ թե դիտավորյալ քայլեր է անում, ինչպես համոզված են շատերը, ենթադրենք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ մի դավաճան էլ չի, այլ իսկապես էլ, իր ասածի նման՝ աշխարհի ամենահայրենասեր էակն է:

Էհ, մե՞ջն ինչ, եթե բանակցությունների ընթացքում ու դրանցից հետո թշնամին ու թշնամիները Նիկոլ Փաշինյանին շարունակաբար «քցում» են: Նիկոլ Փաշինյանը, միգուցե, շատ է սիրում, որ իրեն «քցեն», որ իրեն համարեն «խեղճ հարիֆ», «խեղճ Նիկոլ», միգուցե դա նրա մոտ մանիակալ սևեռում է...

Բա՛յց: Նման անձնավորությունը առավել ևս ոչ մի իրավունք չունի ու չպիտի ունենա որևէ բանակցությունում ներկայացնել Հայաստանը, Հայաստանի անունից հայտարարություններ անել ու բոլորիս տանել կործանման ու նորանոր աղետների:

Նման անձնավորությունը պետք է անհապաղ հեռացվի պետության ղեկից: Հայաստանը և Արցախը վերականգնվելու և վերապրելու շանս կունենան միմիայն այդ դեպքում: Մնացած բոլոր տարբերակների մասին դատողություններն ինքնախաբեություն են:

Արմեն Հակոբյան

Աղբյուր` 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan