Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ)
18
Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Բագրատ սրբազանը հանդիպում է բժիշկների հետ Օրերի հարց է. մեզ առաջիկայում շատ կարևոր փոփոխություններ են սպասվում. Բագրատ սրբազան Գևորգ Պապոյանը կատաղեց. Պատճառը կինն էր (տեսանյութ) Պատերազմ Արցախում
ՀՀ սահմանապահ զորքերի մի խումբ ծառայողներ Կիրանցում են Սպասվում է մինչև -1․․․-3 աստիճան ցուրտ Մեր խնդիրների պատճառը կա՛մ պետք է հեռանա, կա՛մ պետք է հեռացվի. Բագրատ սրբազան Վաղը Երևանի կենտրոնի որ փողոցները փակ կլինեն Այդ 25 հեկտար հողերը միշտ եղել են ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Կիրանցի բնակիչ (տեսանյութ) Բագրատ Սրբազանին վարչապետ առաջադրելու որևէ սահմանադրաիրավական արգելք գոյություն չունի. սահմանադրագետ Ինչի՞ համար է պայքարը. «Փաստ» «Չգիտեմ՝ ինչն է ազդել այս որոշման վրա»․ Ռուբեն Մելիքյան Մեղավորն ակնհայտ է. «Փաստ» Բագրատ Սրբազանը հանդիպում է կուսակցությունների ներկայացուցիչների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ Մետրոն այսօր կաշխատի մինչև ժամը 01։00-ը Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել Հենրիխ Մխիթարյանը բարձրաձայնել է Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող Արցախի ռազմաքաղաքկան ղեկավարության մասին Պարոն Վահե Ղազարյան, 3-րդ անգամ եմ դիմում Ձեզ. նենց չանեք՝ վեր կենամ, գամ Ձեզ հետ հանդիպման. Բագրատ սրբազան ԵՄ-ն պետք է կոչ անի իշխանություններին, օրինակ՝ Հայաստանին՝ ապահովելու քաղաքացիների բողոքի ցույցի իրավունքը․ Զախարովա Սոնա Շահգելդյանն անջատեց զանգը՝ Բագրատ սրբազանի շարժման մասին հարցը լսելով «Խեղճ-հարիֆ» դղյակատերերի թիվը բազմապատկվում է. «Կարճ ասած» (տեսանյութ) Բագրատ սրբազանը հեռախոսով խոսում է Կիրանցում գտնվող Գառնիկ Դանիելյանի հետ Փաստաբանները բողոքի ակցիաներ կիրականացնեն Սա սահմանազատում-սահմանագծում չէ, սա մինի կապիտուլյացիա է․ Ռուբեն Մելքոնյան ՔՊ-ի հետ հանդիպման մի օրակարգ կա՝ ստախոսի հեռացում. Բագրատ սրբազան (տեսանյութ) Բագրատ սրբազանը Սուրբ Աննա եկեղեցու բակում ամփոփում է օրը (տեսանյութ) Բագրատ սրբազանի հանդիպումը շարժմանն աջակցած դասախոսների հետ (ուղիղ) 150 դասախոս իր աջակցությունն է հայտնել այս շարժմանը. 100-ը ԵՊՀ-ից են. Մալխասյան Առերեսումից հետո Արթուր Սուքոյանի մեղադրանքը վերջնականապես սննկացավ. փաստաբան Փաշինյանի ՊՆ-ի թույլիկ արձագանքը ՔՊ-ականը մարդկանց տները Ադրբեջանին հանձնելը համարում է որոշակի անհարմարություն Տավուշի մարզպետը վերահաստատել է, որ գյուղից հողատարածքներ, տներ են անցնելու Ադրբեջանին․ Գառնիկ Դանիելյան Ե՞րբ է Փաշինյանը հայտարարելու «Հայաստանի կարգավիճակի նշաձողն իջեցնելու» անհրաժեշտության մասին (տեսանյութ)

Փաշինյանի ներպետական ֆաշիզմը

Գրեթե բոլորը նկատեցին այն անսահման ատելությունը, որ տածում է Նիկոլ Փաշինյանը Արցախի ու Արցախի մեր հայրենակիցների նկատմամբ և բուռն արտահայտեց իր վերջին ասուլիսում: Այն պահից հետո, երբ միանգամայն տեղին ու ճիշտ կեցվածքով տրված հարցերը նրան հունից հանեցին, ավելին, երբ նրան մեծահոգաբար հիշեցրեցին, որ մեռնելու է (բոլորս ենք մահկանացու), դրանից հետո Նիկոլ Փաշինյանից ատելությունն ու մաղձը հորդում էին ուղղակի: Այնպես որ, դա անհնար էր չնկատել:

Ավելին, նա վերստին սկսեց «ֆաշիստական» թեզեր առաջ մղել, ինչն արդեն առիթ ունեցել ենք նշելու՝ բնորոշելով այն որպես ներպետական ֆաշիզմ:

Այդ անձնավորությունն ուղղակիորեն հրահրում է ներքին ատելություն, հայության մի մասին բացահայտ ձգտում է տրամադրել մեկ այլ մասի դեմ: Ճշմարտության դեմ չմեղանչելու համար պետք է նշենք, որ նա՝ Նիկոլ Փաշինյանը, այդպես վարվել է միշտ: Համենայն դեպս այնքան ժամանակ, որքան ժամանակ որ զբաղվել է հրապարակային գործունեությամբ. լինի հոդվածներով, թե ելույթներով:

Նախկինում նրա այդ «գործունեությունը» ևս աննկատ չէր մնում, բայց հիմա արդեն այլ են թե՛ նրա պաշտոնը, թե՛ այդ պաշտոնի ընձեռած քարոզչական հնարավորությունները:

Ու այստեղ հարցը զուտ ատելությունը կամ կոնկրետ վերցրած անձի մաղձը չէ: Ո՛չ: Խոսքը շատ ավելի համակարգված երևույթի մասին է, և այդ երևույթը կոչվում է ներպետական ֆաշիզմ:

Բայց հարց է ծագում, թե նրա ինչին է հիմա դա պետք: Այստեղ, իհարկե, կարող են նաև այլ կռահումներ լինել, բայց մեր կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը հատկապես հիմա է «գազ տվել» ներպետական ֆաշիզմի տարբերակի վրա, քանի որ, ի տարբերություն իր մի շարք թիմակիցների, ինքը շատ լավ է զգում, որ վարչապետական աթոռը երերում է:

Ահա այդ աթոռը պահելու համար էլ նրան պետք է այդ ամենը:

Տեսե՛ք. Նիկոլ Փաշինյանի ամբողջ «քաղաքականությունը» հանգում է հետևյալին. «էդ Ղարաբաղը տանք, պրծնենք, ու սկսենք վերջապես կուշտ ու տռուզ ապրել մեր եղբայր թուրքերի հետ, ջան ասենք, ջհանդամ լսենք, բայց ապրենք, առուտուր անենք, էս, էն...» (ամեն մեկը կարող է իր երևակայության ուժով ու չափով շարունակել, թե հատկապես ինչ՝ «էս, էն»:

Բայց արի ու տես, որ այդ համառ Արցախը, ավելի ճիշտ՝ համառ արցախցիները ոչ մի կերպ չեն ուզում հանձնվել և Նիկոլ Փաշինյանի բոլոր պլանները խառնում են: Ի՞նչ անել:

Երկար մտածելու բան Նիկոլ Փաշինյանը չունի, մանավանդ որ ձեռքի տակ է այն, ինչով միշտ զբաղվել է. պառակտումների ցեց գցել, մի հատվածին տրամադրել մյուսի դեմ, բանսարկություններ տարածել, զազրախոսել: Ու այստեղ էլ նրան պետք է գալիս իր ներպետական ֆաշիզմը: Այսինքն, սա շատ պրակտիկ «գործիք» է, այլ ոչ թե զուտ զգացմունքների դրսևորում: Նրան պետք է այդ «գործիքը»

Խնդիրը պարզ է. տրամադրել մարդկանց մեկը մյուսի դեմ, հանել բախման կամ խթանել, հրահրել բախումներ: Դա ինչ-որ մի նոր հնարք չէ: Նախ, որքան պառակտված լինի հասարակությունը, այնքան քիչ է համախմբման և իրեն ու իր իշխանությունը ռադ անելու հավանականությունը: Երկրորդ՝ ամենակարևորը: Իր կարծիքով «հայաստանցի-ղարաբաղցի» բախում հրահրելով՝ ավելի կհեշտացնի Արցախի հանձնման գործընթացը: Ահա թե ինչու է իրեն ներպետական ֆաշիզմը պետք:

Արթուր Խայթ

7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan