Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ
20
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Բագրատ սրբազանի հանդիպումը՝ պահեստազորի սպաների հետ Պատերազմ Արցախում
Իրանի նախագահը, ԱԳ նախարարը և ուղղաթիռի մյուս բոլոր ուղևորները զոհվել են «Բաքվում ուղղակի սարսափում են». Վարդան Ոսկանյան ԱՄՆ-ն «ուշադրությամբ հետևում է» Իրանի նախագահի ուղղաթիռի կործանման մասին հաղորդագրություններին Բագրատ սրբազանը վաղը, ժամը 9:30-ին մեկնելու է Կիրանց Մեր զորակցությունն ու աղոթքը Իրանի Իսլամական Հանրապետության նախագահին և իր անձնակազմին. Բագրատ սրբազան Բագրատ Սրբազանի հանդիպումը իրավաբանների հետ Ցնցված ենք Իրանից եկող լուրերով. ԱԳՆ Հայկ Մարության, սև ու սպիտակը Ձեզնից է եկել, բայց այն արդեն խռխռում է. Բագրատ սրբազան Արամ Սարգսյան՝ Զավենի որդի, ես մյուսների նման քեզ չեմ ասելու Վազգեն Սարգսյանի՝ մեր սպարապետի, քույր, ես եղբայր չեմ ուրացել, իմ եղբոր արձանը չեն պղծել․ Բագրատ սրբազանն՝ Արամ Զավենի Սարգսյանին Իրանի նախագահի և ԱԳ նախարարի կյանքը վտանգված է Բարգրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը Սուրբ Աննա եկեղեցու բակում Իմ կյանքի նպատակը Նիկոլին օր առաջ հեռացնելն է, այդ չար ուժը կործանեց հազարավոր տղաների կյանք․ Գոհար Դավթյան Դուք իրավունք չունեք սահմանափակել ՀՀ քաղաքացու ազատ տեղաշարժի իրավունքը. Նուռ-Արմանը` ոստիկանին Ռեպորտաժ ոստիկանական ապօրինի բլոկադայի ենթարկված Կիրանցից Եթե ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյան իրավագիտակցության այսպիսի մակարդակում է, ապա սա արդեն համակարգային կատաստրոֆա Ազատ տեղաշարժի իրավունքը կարող է սահմանափակվել միայն օրենքով. ԱԱԾ հաղորդագրությունը հիմք չի կարող լինել. Գոհար Մելոյան Ալիևն ու Ռաիսին ադրբեջանա-իրանական սահմանին բացեցին «Գիզ Գալասի» ՀԷԿ-ը Որ ամբողջությամբ հասկանաք էս իշխանության թշվառությունը․ պատգամավորը՝ ոստիկանության պատի առաջ ԱԱԾ-ն աբսուրդային հայտարարություն է տարածել այս պահին Տավուշի մարզի Կիրանց գյուղում տեղի ունեցող խայտառակության մասին «Չափի մեջ հլը, արա»․ Իրավիճակը Կիրանցում լարված է Ոստիկանության վարչության պետը հղում արեց ինչ-որ օրենքների, որոնցից տեղյակ չէր Ոստիկանությունը խոչընդոտում է ընդդիմադիր պատգամավորների և լրագրողների մուտքը Կիրանց Սադրիչը եկեղեցում փորձեց խանգարել Բագրատ Սրբազանի խոսքը, նրան դուրս հրավիրեցին Վահագն Չախալյանն ազատ է արձակվել Մի շարք ոստիկաններ uպառնալիքներ են հնչեցրել բերման ենթարկված անձանց․ փաստաբան Մշակույթի գործիչների ակցիայի ժամանակ կառավարության շենքի մոտ բերվեցին վահաններով ոստիկանների խմբեր «Դիմել եմ ԱԱԾ-ին՝ պատասխանատվության ենթարկելու ինձ «Կրեմլի գործակալ» անվանողներին». Բագրատ Սրբազան «Շենգավիթ» բժշկական կենտրոնում 47-ամյա ծննդկան է մահացել Բագրատ սրբազանի օրվա ամփոփիչ հավաքը՝ Սուրբ Աննա եկեղեցու բակում (տեսանյութ) Հակառակորդի թելադրանքն է կատարվում՝ առանց որևէ ուժ գործադրելու. Տիրան Խաչատրյանը՝ Տավուշում սահմանազատման մասին (տեսանյութ)

«Կտոր մը մարդ եղեք...»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Անհետ կորած զինծառայողների ծնողներն ու ազգականները երեկ բողոքի ցույց էին անում: Ծայրահեղ հուսահատության եզրին հասցված մեր հայրենակիցները, ի նշան բողոքի, ավելի շուտ՝ իրենց խնդիրները լսելի դարձնելու աղոտ ակնկալիքներով, փակել էին Բաղրամյան պողոտան: Թողնենք հարցերը, թե այդպիսով հնարավո՞ր է հասնել խնդրի լուծման, կամ արդյո՞ք դա պայքարի այն եղանակն է, որը պետք էր կիրառել: Մեր երկրում կա իշխանություն, որը հենց այդպես՝ փողոց փակելով է իշխանություն վերցրել: Ըստ որում, հիմա փողոց փակելով բողոքի ակցիա անելը համարում է... «ադրբեջանական գործառույթ»: Այդ մետամորֆոզը, իհարկե, ավելի շուտ բնորոշում է հենց իրենց, այլ ոչ թե՝ այսօր փողոց փակելով իրենց հուզող խնդիրները բարձրացնողներին:

Բայց դա էլ առայժմ մի կողմ դնենք: Ասելիքը այնպիսի խայտառակ երևույթի մասին է, որ դրսևորվեց նաև երեկվա նշված ակցիայի ընթացքում: Բոլորս տեսանք, որ ինչ-որ անձինք, ամենայն հավանականությամբ՝ իշխանության կողմից հատուկ ուղարկվածներ, մոտենում էին անհետ կորած զինվորների մայրերին ու կոպտում, վիրավորում, մեկը նույնիսկ փորձեց աքացի տալ, մեկ ուրիշը տխմարագույն ու վիրավորական բաներ ասաց, թե՝ «գնացեք Բաքվում ցույց արեք...»: Էլի ենք ասում՝ թող ԱԱԾ-ն կամ իրավապահ մարմինները պարզեն, թե ովքեր էին այդ անձինք, եթե իրենց ուղարկած սադրիչները չէին: Բայց հարցը դիտարկենք զուտ անհատական, մարդկային հարթության վրա, մանավանդ, առաջին անգամ չեն նման դրսևորումներ լինում: Այդպիսիք կային նաև Արցախի հարցով տարբեր ցույցերի ժամանակ: Եվ ընդհանրապես...

Այսինքն, կան անձինք, որ իրենց՝ «գործից չուշանալը», իրենց՝ կոմֆորտը, իրենց անձնական հարմարությունն այն աստիճան վեր են դասում անհետ կորած կամ զոհված զինվորների ծնողների բարձրացրած խնդիրներից, բողոքի ցույցից, ցավից ու վշտից, վերջապես Հայրենիքից: Կարևորը՝ անձամբ իրենց քիթը չի արնել, անձամբ իրենց տղան կամ հայրը չի զոհվել, վիրավորվել, անհետ կորել ռազմի դաշտում: Անձամբ իրենց բան չի եղել, «ուրիշին» է եղել: Կարևորը՝ հիմա իրենց փորը կուշտ է...

Բայց, այ, եթե անձամբ իրենց հետ պատահի ու այդժամ էլ իրենք մենակ մնան իրենց վշտի մեջ, ասելու են, թե՝ այս ի՜նչ մարդիկ են, այս ի՜նչ հասարակություն է՝ մոռանալով, որ իրենք կոպտում ու նույնիսկ փորձում էին հարվածել զոհված կամ անհետ կորած զինվորի ծնողին... Դրա համար ենք հիշեցնում հայտնի խոսքը՝ «Կտոր մը մարդ եղեք...»: Ավելին չենք էլ ակնկալում, ընդամենը՝ կտոր մը: Սկզբի համար դա էլ կբավարարի՝ մարդահաշվի շարքից դուրս չընկնելու համար»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում 

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan