Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում
21
«Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Զատկական Հայրապետական Սուրբ Պատարագը Ինչքան էլ տարբեր լինենք, մենք Արցախը համարում ենք հայկական. Կարեն Սիմոնյան Երուսաղեմի Տիրոջ գերեզմանի տաճարում հայ հոգևորականները պատշգամբներից մեկում բռնել են Արցախի դրոշը Պատերազմ Արցախում
Վատիկանը հայտնել Է Հռոմի պապի մահվան պատճառը Սա է ճշմարտությունը «իրական» հորջորջվող, իբր, գաղափարախոսության մասին․ իրանագետ Արցախի անկախության իրավական հիմքերը դրվել են ոչ թե այդ բարբարոսություններից առաջ, այլ ի պատասխան դրանց․ Դանիելյան «Դատավորը» այնքան վիրավորվեց «նախկին ՔՊ-ական» բնորոշումից, որ լրագրող Աննա Գորգինյանին դուրս հանեց դատարանի դահլիճից. Արթուր Սուքոյան Սրանք շուտով նաև որպես վիրավորանք են ընդունելու իրենց քպական ասելը ու դիմեն դատարան․ Նարեկ Մանթաշյան Դատավորը ամաչո՞ւմ է (նախկինում) ՔՊ-ական լինելու համար․ «Կարճ ասած» Հիշողություն և ժխտում․ Ցեղասպանության ոգեկոչումն ու մեր ներքին սպառնալիքը. Օսկանյան Հայաստանի Սահմանադրությունն Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ չի պարունակում. ՍԴ նախագահ Ագնեսա Խամոյանը հիշեցրել է Սարգիս Պետրոսյանի ՔՊ-ական անցյալը Պապի մաhից հետո կաթոլիկ եկեղեցին մտել է պաշտոնական սգո շրջան «Մայր Հայաստան» խմբակցության անդամները կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը (տեսանյութ) Հանդիպել են Գյումրու ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Կարեն Սիմոնյանը և Գյումրիում ՌԴ գլխավոր հյուպատոս Իգոր Տիտովը (լուսանկար) «Քաղաքացիական պայմանագրի» ապօրինությունների, այդ ուժի դատական պարտոթյունների և «Մայր Հայաստանի» հետագա քայլերի մասին․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Հակասահմանադրական ճանաչված գործով հերթական դատական նիստը. ուղիղ Մանանդյան փողոցի խրամատները (տեսանյութ) Ավան թե՞ Սոմալի. 15 օր մարդիկ ոչ կարողանում են շնչել, ոչ էլ վերելակից օգտվել (տեսանյութ) Ոսկու գինը բարձրանում, իսկ դոլարը փլուզվում է երկրաչափական պրոգրեսիայով «Զատկի զինադադարից հետո մարտերը վերսկսվել են»․ ՌԴ ՊՆ Սիրուշոն ցույց է տվել՝ ինչպես է երեխաներին ճանապարհում դպրոց. Լուսանկարներ Այսօր ննջեցյալների հիշատակության օրն է` մեռելոց Տրանսպորտի ուղեվարձի թանկացումը կասեցնող «մայր Հայաստանի» նախագիծը վաղը քվեարկության կդրվի ավագանու նիստում 2.4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ՝ Արարատի մարզում Իրական Հայաստանում դուք քանդել եք իմ հարևանի տունը ու անունը դրել «խաղաղություն»․ Կիրանցի բնակիչ Գոհար Վարդանյան (տեսանյութ) Սոնա Աղեկյանին մանդատից զրկելու գործով հաղթանակը ՀՀ իրավական պատմության մեջ նմանատիպ գործով առաջին հաղթանակն է Հռոմի պապ Ֆրանցիսկոսը հոգին ավանդեց առ Հայր Դժբախտ պատահարի հետևանքով կյանքից անժամանակ հեռացել է արցախցի լրագրողը Գիշերը թշնամին շուրջ մեկ ժամ անդադար կրակոցներ է արձակել Խնածախի ուղղությամբ Դատապարտյալ է ինքնասպան եղել Ադրբեջանն Ակնա-Ասկերան-Իվանյան-Ստեփանակերտ ճանապարհ է կառուցում «Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը». Կաթողիկոսի պատգամը

Ես մի շարք ազդանշաններ եմ ստանում, որ Ռուսաստանը պատրաստվում է լքել մեր տարածաշրջանը. Նիկոլ Փաշինյան. Տեսանյութ

Ինչպես Արեւմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արեւմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում եւ ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արեւմուտքի մասին: Այս մասին այսօր՝ հուլիսի 21-ին, «Ֆրանս-պրեսս» գործակալության հետ զրույցում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե «Ռուսաստանը չի բավարարել Հայաստանի սպասելիքները պատերազմի ժամանակ եւ դրանից հետո։ Ինչպե՞ս եք Դուք արդարացնում Ռուսաստանի հետ սերտ կապերը կամ վստահությունը»։

«Նույն հարցը կարելի է տալ ցանկացած երկրի մասին՝ ինչպե՞ս եք Դուք արդարացնում որեւէ ուրիշ երկրի հետ լավ հարաբերություններն այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղում խախտվում են մարդու իրավունքները, հումանիտար ճգնաժամ է, էթնիկ զտումներ են նախապատրաստվում, իսկ այդ երկրները պատշաճ ռեակցիա չեն տալիս։ Նույնիսկ այն երկրները, որոնք մարդու իրավունքները, ՄԱԿ-ի կանոնադրությունը, ժողովրդավարությունը, էթնիկ հանդուրժողականությունը համարում են առաջնահերթություն իրենց համար։

Հիմա ուզո՞ւմ ենք ասել, որ աշխարհի բոլոր այն երկրները, որոնց հետ ունենք լավ հարաբերություններ՝ մաքսիմալն անում են, որպեսզի Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամը հաղթահարվի, ուղիղ Ձեզ ասեմ՝ ոչ։ Ամենատարբեր պատճառներով՝ մեկը գազ է գնում, մյուսը նավթ է գնում, երրորդն իր բանկային համակարգի մասին է մտածում, չորրորդն այլ խնդիրներ ունի, բայց որ մյուս կողմից էլ ասես ոչինչ չեն անում՝ այդ էլ ճիշտ չէ:

Մենք հիմա չենք խոսում ուղղակի քաղաքական կամ ազգամիջյան կոնֆլիկտի մասին, մենք խոսում ենք ցեղասպանության արդեն ոչ թե նախապատրաստության, այլ ընթացող պրոցեսի մասին, որովհետեւ Ձեզ հայտնի ոչ մի ցեղասպանություն այնպես չի եղել, որ մի օր արթնացել են ու սկսել կոտորել: Գնանք աշխարհի ամենահայտնի ցեղասպանության պատմության՝ Հոլոքոստի հետեւից: Հիտլերը եկավ իշխանության, հաջորդ օրը թուրը հանեց ու սկսեց փողոցներում ընկնել հրեաների հետեւի՞ց: Ոչ, դա տարիներ է տեւել, պրոցես է տեւել, որը շատ ընթեռնելի եւ կանխատեսելի էր: Դա արտահայտվել է հռետորաբանությամբ, դա արտահայտվել է քաղաքականությամբ:

Հիմա Լեռնային Ղարաբաղում գետտո է ստեղծվել, բառիս բուն իմաստով: Էլի եմ ասում, տերմինները երբեմն չենք հասցնում հասկանալիության մակարդակի, մենք մարդկանց տալիս ենք վերնագրեր՝ հումանիտար ճգնաժամ, հումանիտար ճգնաժամ: Լսարանի ինչ-որ մի տոկոս բոլոր մանրամասներով հասկանում է դա ինչ է, բայց մեծ մասն էլ չի հասկանում, որովհետեւ դա իր գործը չէ: Հումանիտար ճգնաժամ, ի՞նչ է հումանիտարը, ի՞նչ է ճգնաժամը:

Բայց այսօր Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանը գետտո է ստեղծում: Ո՞րն է միջազգային հանրության արձագանքը: Ռուսաստանում էլ մեզ ասում են՝ ի՞նչով եք արդարացնում ձեր լավ հարաբերություններն Արեւմուտքի հետ, ա՞յդ է ձեր ակնկալիքն իրենցից, որ մի կիսագոլ հայտարարություն անեն, թե Լաչինի միջանցքը պետք է բացվի: Այո, Լաչինի միջանցքը պետք է բացվի: Արդարադատության միջազգային դատարանը կայացրել է որոշում դեռեւս փետրվարի 22-ին: Այդ որոշումը միջազգային գերագույն ատյանինն է եւ որի իրավազորությունը, իմիջիայլոց, Ռուսաստանը կարծես այդքան էլ լավ չի ճանաչում, ոչ ռուսաստանյան, այլ միջազգային հանրության գերագույն ատյանն է: Ռուսաստանը մեզ էլ ասում է՝ ա՞յդ է ձեր ակնկալիքն Արեւմուտքից, որ այդքան սերտ հարաբերություններ եք հաստատում Եվրամիության հետ, մյուս գործընկերների հետ, ձեր ակնկալիքն ա՞յդ էր, որ ենթադրենք շաբաթը մի անգամ կասեն Լաչինի միջանցքը պետք է բացվի, շնորհակալություն, ցտեսություն: Ինչպես Արեւմուտքի հետ ենք մեր հարաբերություններն արդարացնում, նույն կերպ էլ Ռուսաստանի հետ, ինչպես Արեւմուտքի որոշ շրջանակների տրամաբանությամբ են մեր հարաբերությունները չարդարացված Ռուսաստանի հետ, որովհետեւ Ռուսաստանն իր ոչ բոլոր պարտավորություններն է կատարում եւ ոչ բոլոր ակնկալիքներն է մեր բավարարում, նույնն էլ Ռուսաստանը մեզ ասում է Արեւմուտքի մասին»,- ասել է Փաշինյանը:

Փաշինյանը նաեւ հայտարարեց, որ մի շարք ազդանշաններ է ստանում, որ Ռուսաստանը պատրաստվում է լքել մեր տարածաշրջանը։ «Մենք ունենք 1915 թվականի բոլոր նշանները»,- ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարը։

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan