Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ)
14
Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից «Պետք լինի 1000 ուսանող էլ կհեռացնեմ համալսարանից». ԵՊՀ պրոռեկտորը սպառնում է հայ ուսանողներին Պատերազմ Արցախում
Նիկոլի «կարմիրբերետները» խմբովի հարձակվեցին հայուհու վրա (տեսանյութ) «Մենք երբեք չենք ունեցել ավելի վատ ՄԻՊ». Ռուբեն Մելիքյան Բերետավորները հայհոյելով և բիրտ ուժ կիրառելով բերման են ենթարկում քաղաքացիներին (տեսանյութ) Դանիայի հայերը «դավաճան» վանկարկումով են դիմավորում Փաշինյանին Մենք տեսանյութ ենք ցուցադրել, ստի մասին տեսանյութ, շատ եմ ուզում, որ հերքեն. Բագրատ սրբազան Ադրբեջանը երկարաձգել է Արկադի Ղուկասյանի կալանքի ժամկետը Իվանիշվիլու իշխանության տապալումը Վրաստանում շահավետ է Ադրբեջանին, Թուրքիային, Նիկոլ Փաշինյանին և Արևմուտքին Բագրատ Սրբազանին Գարեգին Նժդեհ հրապարակում դիմավորեցին ծափահարություններով ու երգով (տեսանյութ) «Մայր Հայաստանի» կոչը ՀՀ բոլոր մարզերի ավագանիներին (տեսանյութ) Ոստիկանական մեքենան քիչ է մնում վրաերթի ենթարկի լրագրողին (տեսանյութ) ՀՀ ԶՈւ-ն ռազմավարական զորավարժություն է սկսել Բագրատ Սրբազանը ԵՊՀ-ում ստացավ իր հարցի պատասխանը. Տեսանյութ Թասիբի էլեմենտներ այնուհանդերձ մնացել են․ Ռուբեն Մելիքյան Ժամը 10։00-ի դրությամբ բերման է ենթարկվել 38 քաղաքացի Ոստիկանական մեքենայի վարորդն ավտոմեքենայով հարվածեց կին լրագրողին, նա հիվանդանոցում է Փաշինյանի ընտանիքի հետ առնչվող թերթը բռնության քարոզ է անում. Ռաֆայել Իշխանյան Նիկոլը շարժման սթրեսից էր դուրս գալիս Անհամեմատելի մթնոլորտ ու բովանդակություն. «Փաստ» Հիմա էլ է «արյան գետեր» պահանջե՞լ. «Փաստ» Շարժումը իշխանություններին եզակի շանս է տալիս փրկվելու հնարավոր անկանխատեսելի զարգացումներից. Գառնիկ Դանիելյան Փաշինյանը կատարել է Ալիեւի հերթական պահանջը ՈւՂԻՂ Օր 2. Հանրապետությունում խաղաղ անհնազանդության ակցիաներ են Ես ասում եմ՝ վաղը 1000 ուսանող և ավելին դասադուլ արե՛ք․ Բագրատ Սրբազան Վաղը ևս հայտարարվում է դասադուլ. կլինեն բաց դասախոսություններ Իշխանությունը՝ խուճապի մեջ․ ի՞նչ հիվանդություններ են առաջանում վախից. «Կարճ ասած» Հանդիպում Բագրատ սրբազանի հետ Սուրբ Աննա եկեղեցում, օրվա ամփոփոում (ուղիղ) Իսկ Փաշինյանը մեկնել է Դանիա Մայր Աթոռի դիվանապետը՝ Թորոսյան Արսենին հորդորել է օգտվել սեփական ուղեղի անվճար ծառայություններից Քանի որ Արման Բաբաջանյանը չի պատմելու իր կենսագրությունը, դա կանենք մենք․ Ռոբերտ Մարկարյան «Ինչ ունենք այս պահին». Վահե Հովհաննիսյան

Այս վիճակը չի լուծելու ո´չ Մոսկվան, ո´չ Բրյուսելը, ո´չ էլ ընդդիմությունը, տոտալ ընդվզում է լինելու

Արցախի հանդեպ պարտքերը տալու ժամանակը

Այցելուների, սննդի քանակի և սնվելու էնտուզիազմով երևանյան ֆուդքորտերը անմարդկային հակասության մեջ են մտնում Արցախում տարրական ուտելիքի կարիք ունեցող 30 հազար երեխաների, հղիների իրականության հետ։

Չկան լավ և վատ ժողովուրդներ, բայց կան լավ կամ վատ վերնախավեր, որոնք ժողովուրդներից սարքում են մարդկանց հասարակություն։ Ումի՞ց սպասել սա։ Ումի՞ց սպասել ճիշտ ուղերձներ լայն զանգվածներին. իրավիճակի համահեղինակ իշխանությունի՞ց, արձակուրդային ընդդիմությունի՞ց, թե՞ Գարիկի կլիպի «լավերից»։

Գուցե մոլերի և ֆուդկորտերի սեփականատերերը մի օր փակեն դռները և ցուցանակ դնեն՝ «Չենք աշխատում՝ ի համերաշխություն սովամահ արվող Արցախի պայմաններում Արցախի մեր քույրերի ու եղբայրների»։ Եվ սննդի մի ահռելի ծավալ տանել թափել Մինսկի խմբի համանախագահ պետությունների դեսպանատների առաջ, ու կազմակերպել ակցիայի մեդիա սփռումը միջազգային մամուլով։

Իսկ գուցե դա անեն Արցախի անունով կարողություններ դիզած սեփականատերե՞րը։

Իսկ գուցե այդպես հնարավո՞ր է մոլերի և ֆուդկորտերի այցելուներին արթնացնել և ուղղել հրապարակ՝ վերջապես բարձրացնելով այս իրավիճակում այս կառավարության պիտանելիության հարցը։

Ո՞վ պետք է պաշտոնյաներին բացատրի, որ ձեր երեխաների անհոգ ֆոտոները դիսնեյլենդերից և կուշտ վայելքի տեղերից հրապարակելը անասնական վարքագիծ է, երբ քո ժողովրդի մի զգալի հատվածը սննդի ու դեղի ծայրահեղ կարիք ունի։ Իրականում պաշտոնյաներին պետք չէ բացատրել, այլ՝ ստեղծել մթնոլորտ, որ հնարավոր չլինի նման բան անելը, որը հնարավոր չլինի նման պաշտոնյա լինելը։

Հասել ենք մի եզրագծի, երբ դրսում Հայաստանի համար բողոքի ակցիաներ կազմակերպող սփյուռքահայերի մուտքը Հայաստան արգելվում է, և ողջունվում միայն «ծիրանի սեզոնին» Հայաստան՝ որպես ռեստորանների երկիր այցելողների մուտքը։

Հետո հերթով՝ պաշտոնյաներն ու իշխանական թիմը փորձելու են արդարանալ. «մենք չգիտեինք, մեզ ո՞վ էր բան ասում, մեզ ո՞վ էր մարդու տեղ դնում, ինչի՞ց էինք տեղյակ» և նման բաներ։ Չի անցնելու։

Երեկ Արցախից հնչեց կոշտ ձևակերպում՝ «Արցախից տարիներով սնված ու օգտվող «գործարարներին»՝ վերանայել սեփական վարքագիծը։ Սա պատահական չէր. աշխարհում չի եղել ծավալուն ողբերգություն՝ առանց հետագա «կոշտ ռազբորկայի»։ Դա էլ մի առանձին թեմա է։

Այս վիճակը չի լուծելու ո´չ Մոսկվան, ո´չ Բրյուսելը, ո´չ Վաշինգտոնը, ո´չ ընդդիմությունը, ոչ էլ՝ որևէ այլ կենտրոն։ Այս իրավիճակը մի օր վերածվելու է տոտալ ընդվզման, որի ո´չ ելքը, ո´չ ընթացքը ոչ ոք չի կարող կանխատեսել։ Իսկ մինչ այդ ամեն ինչ պետք է անել Արցախին օգնելու համար։ Կան լավ գաղափարներ, լավ առաջարկներ, կան տասնյակ հազարավոր մարդիկ ովքեր այդ ուղղությամբ մտածում են ու արդեն նաև գործում։ Ուրեմն կա հեռանկար։

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan