Ամենօրյա ռեժիմով տեղեկություն կփոխանցվի ՌԴ-ին.պետնախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատարին. Տեսանյութ
«Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, մի քանի հոգով հիմա կհանդիպենք ռուս խաղաղապահների հրամանատարի հետ, որից հետո կվերադառնանք ու կիրազեկենք ձեզ արդյունքների մասին»,- ռուս խաղաղապահների տեղակայման վայրում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանը:
Նա նշեց, որ հավաքի մասնակիցների մի մասը՝ Ասկերանի շրջանի բնակիչները, խաղաղապահների զորակայանի մոտ կտեղադրեն վրաններ ու կսպասեն պահանջի կատարմանը, մյուսները կվերադառնան Վերածննդի հրապարակ. «Հետագա գործողությունների ժամը կորոշենք այսօր երեկոյան»,- հավելեց Ներսիսյանը:
****
Ամենօրյա ռեժիմով տեղեկություն կփոխանցվի ՌԴ-ին.պետնախարարը հանդիպել է ռուս խաղաղապահների հրամանատարին:
Մանրամասները՝ տեսանյութում:
Zham.am