Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ)
4
«Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Իրավիճակը Վերին Լարսում քաղաքական ճնշում է Հայաստանի նկատմամբ. Գեորգի Բովտ (տեսանյութ) «Լրիվ կարմիր գծերն անցել եք, ինչքա՞ն եք երևանցու գրպանը մտնելու»․ Նարե Սոսե (տեսանյութ) Ազգային ավիափոխադրողը դադարեցնում է թռիչքները. որն է պատճառը. «Ժողովուրդ» Փաշինյանը որոշել է Ալբերտ Բազեյանին բանտո՞ւմ սպանել Պատերազմ Արցախում
ԱԺ հանձնաժողովը 2 ամսով հետաձգեց «ՀայաՔվե» նախագծի քննարկումը Աղձք, Ոսկեհատ բնակավայրերի մոտ դեկտեմբերի 5-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ Ժողովրդին պետք է վերադարձնել իր իշխանությունը. Մենուա Սողոմոնյան (տեսանյութ) Ֆրանսիայի դեսպանը վիզաների վաճառքո՞վ է զբաղվել, 35 միլիոն եվրոյի՞... «Հրապարակ» «Հայաքվեն» հստակ ասում է՝ չփակել Արցախի էջը. Արմեն Մանվելյան (տեսանյութ) Ինչի՞ վրա են ծախսել բյուջեի փողերը, երբ ՀՀ-ում դեռ 833.000 մարդ շարունակում է աղքատ լինել. կառավարությունը ձախողել է Երևանի քաղաքապետարանի կողմից ուղարկված աշխատակիցները տանիքից գողացել են թանկարժեք տոնածառ Բաքվում մեկնարկել է գերեվարված Գագիկ Ոսկանյանի դատավարությունը Փաշինյանի արդարացումը մերկապարանոց է, եթե Արցախը հանձնել էին, թող ինքը չշարունակեր հանձնելը. Տիրան Խաչատրյան (տեսանյութ) Երկրաշարժ՝ Ստամբուլում Այս գիշեր զինծառայող է վիրավորվել. վիճակը կայուն ծանր է. ՊՆ Արցախը մեր սեփականությունն է, Արցախի էջը չպետք է փակված համարել. Հովհաննես Իշխանյան (տեսանյութ) Նիկոլ Փաշինյանը «վրեժխնդիր» է լինում Երևանցիներից... Հպարտ եմ, որ Չինաստանում հնչում էր Armenia բառը. Ռոման Բերեզովսկի Վանաձորի ընտրված քաղաքապետ, քաղաքական հետապնդման ենթարկվող Մամիկոն Ասլանյանի գործով դատը՝ դեկտեմբերի 5-ին Տեսահոլովակի պրեմիերա․ Սոֆի Մխեյան – «Հեռանում եմ». Տեսանյութ Լարսը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար «Հայաքվեի» նախաձեռնությամբ ակցիա է ԱԺ գլխավոր մուտքի դարպասի մոտ Փաշինյանը «դաբրո» է տվել դրան. Գառնիկ Դավթյան (տեսանյութ) Մոսկվայում ձյան առատ տեղումների ֆոնին առնվազն 46 չվերթ է հետաձգվել, ևս 5-ը` չեղարկվել Արցախի առողջապահության նախարարությունը քաղաքացիների է փնտրում «Հայաքվե» նախաձեռնությունը հրավիրում է 10:00-ից լինել ԱԺ-ի մոտ Երևանցու վրա թքած ունենալու նուրբ արվեստը կամ ինչպես պատժել երևանցիներին (տեսանյութ) Գրիգորի Խաչատուրովը քիչ առաջ դուրս է եկել «Վարդաշեն» ՔԿՀ-ից Սյունիքում, Տավուշում ջերմաստիճանը կհասնի +25-ի Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկելու դեպքով դատական քննությունը ավարտական փուլում է Թուրքիայի հետ սահմանի «Մարգարա» անցակետը պատրաստ է շահագործման. ՀՀ ԱԳՆ «Հայաստանն այսօր նման է խորտակվող նավի, որի նավապետը միայն սեփական կյանքի մասին է մտածում» Արհեստական պետական կազմավորման համար ստելն ու կեղծելը սովորական կենսակերպ է․ «Փաստ» Փաշինյանը հիմա իրեն ո՞նց է պահելու, դրանից է կախված մեր ֆիզիկական անվտանգությունը. քաղաքագետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի աշխատակազմին անհայտ նպատակով մոտ 400.000 եվրոյին համարժեք դրամ է հատկացվել

Արդեն որերորդ անգամն է, ինչ վարչապետի աշխատակազմը կառավարության պահուստային ֆոնդից խոշոր չափի գումարներ վերցնելու հայտ է ներկայացնում, որն էլ մշտապես հաստատվում է կառավարության նիստի ընթացքում։

ՀՀ քաղաքացիներին թափանցիկ աշխատաոճ խոստացած իշխանությունները շատ արագ սովորեցին հասարակությունից իրենց համար ոչ ցանկալի ֆինանսական աճպարարությունները թաքցնելու ձևը։ Անգամ հնարավոր է նրանց օրինակի հիման վրա պարզ ուղեցույց կազմել.

Քայլ 1: Նախագիծը ներառել կառավարության նիստի չզեկուցվող հարցերի շարքում։

Քայլ 2: Նախագիծը ներկայացնել լղոզված, մակերեսային ձևակերպումներով։

Քայլ 3: Պարտադիր ներառել հույժ գաղտնի կետեր, և դրանով պատճառաբանել հարցի չզեկուցվող լինելու փաստը։

Քայլ 4: Նախագծին կից այլ փաստաթղթեր չհրապարակել կառավարության պաշտոնական e-gov.am կայքում կամ հրապարակելու դեպքում կցել այնպիսիք, որոնք «ոչինչ չասող» տեղեկատվություն են պարունակում։

Որպես կանոն՝ նմանատիպ որոշումներով վարչապետի աշխատակազմին հատկացվում են տասնյակ-հազարավոր դոլարների համարժեք գումարներ, որոնց ծախսման, կամ, այս պարագայում ավելի ճիշտ կլինի կիրառել «վատնման» բառը, նպատակային նշանակությունը մնում է անհայտ։ Մե’կ վարչապետի աշխատանքային պայմաններն են բարելավում, մե’կ ինչ-որ խորհրդատվական ծառայություններ վերցնում։ Ի դեպ, խորհրդատվական ծառայությունների անվան ներքո գումարների տրամադրումն էլ կարելի է ներառել վերևում ներկայացված ուղեցույցի մեջ՝ գաղտնի է պահվում, թե որ անհատը կամ կազմակերպությունն է խորհրդատվություն տալիս, ինչ հարցերի շուրջ, ծառայությունները մատուցելու չափման համակարգը՝ հետևաբար՝ ապացույցներ ներկայացնելու, որ տվյալ խորհրդատվությունը տրվել է, նույնպես չկա. մի խոսքով, իդեալական տարբերակ բյուջեից գումար շորթելու համար։

Եվ այսպես, ժանրի բոլոր կանոնների համաձայն՝ վերջին կառավարության նիստի ժամանակ հերթական անգամ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի կողմից ներկայացվել է կառավարության պահուստային ֆոնդից վարչապետի աշխատակազմին գումար հատկացնելու հարց։ Հարցն օրակարգում ներառված էր չզեկուցվողների շարքում, որոշման 2-րդ կետը՝ հույժ գաղտնի։ Խոսքը 390.5 հազար եվրոյին համարժեք դրամի մասին է, որից 225.5 հազար եվրոյին համարժեք դրամը՝ առաջին ինն ամիսների բյուջեով։ Գումարը հատկացվում է «Խորհրդատվական և վերլուծական ծառայություններ» միջոցառման համար, սակայն այլ մանրամասներ՝ այդ թվում, թե գումարը կոնկրետ ինչ նպատակով է հատկացվում, որոշման փաթեթի հրապարակվող մասում բացահայտված չէ։

Կառավարությունը, բնականաբար, այս որոշումն ընդունեց։ Ընդ որում, ընդունեց՝ անտեսելով հարցին կցված ամփոփաթերթում տեղ գտած ՀՀ ֆինանսների նախարարության գրավոր կարծիքը, որում ասվում է. «…հաշվի առնելով ՀՀ 2023թ. պետական բյուջեի մինչև տարեվերջ կանխատեսվող եկամուտների չափը և հավելյալ ծախսերի իրականացման կարիքները, այդ թվում՝ պաշտպանության, կենսաթոշակների և այլ ուղղությունների գծով նախատեսվող ծախսերը, ինչպես նաև նկատի ունենալով ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի ծանրաբեռնվածությունը՝ վերջինիս դիտարկումը որպես նշված նախագծի ֆինանսավորման աղբյուր խնդրահարույց է»։ Կառավարությունը վեր հանված այս հիմնավոր առարկությունը, որ նման չափով գումարի հատկացումը պահուստային ֆոնդից կարող է լրջագույն խնդիրներ առաջացնել պաշտպանության և կենսաթոշակների ուղղությունների գծով նախատեսվող ծախսերն իրականացնելու համար, պարզապես ընդունել է «ի գիտություն», ինչպես կարելի է տեսնել հարցին կից ամփոփաթերթում։

Սա է Փաշինյանի ու իր թիմի վերաբերմունքը Հայաստանի Հանրապետության, ՀՀ քաղաքացիների կենսամակարդակի ու երկրի անվտանգային խնդիրներին։ Մի որոշմամբ ավելի քան 400 հազար եվրո գումար հանել պահուստային ֆոնդից, որը, անհայտ է, թե ինչ հարցի շուրջ խորհրդատվությունների վրա է ծախսվելու, թե դա ինչ վերլուծություններ են, կամ արդյո՞ք ծախսվելու է, թե՞ պարզապես գրպանվելու է, մինչդեռ տարեվերջին կարող է պետությունը բավականաչափ գումար չունենալ թոշակառուներին թոշակները փոխանցելու կամ երկրի անվտանգության համար կարևոր ծրագիր իրականացնելու համար։

Աղբյուրը՝ 168.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan