«Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը
10
Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Պատերազմ Արցախում
Հեքիաթ պատմողներն այսօր բառիս բուն իմաստով բռնվել են հազարավոր քաղաքացիների ձայները կեղծելու վրա. Նարեկ Կարապետյան Գագիկ Ծառուկյանի քաղաքական ուժը՝ ԲՀԿ-ն, մնացել է իշխանության կոկորդում Ընտրությունների արդյունքներով Փաշինյանը չի ստացել սահմանադրական մեծամասնություն․ Stratfor Փաշինյան Նիկոլի իշխանությունը ապալեգիտիմացված է 23/17 տեղամասում «Ուժեղ Հայաստան»-ը ստացել է 105 ձայն, ԿԸՀ-ն արձանագրել է 10. Մամիկոն Ասլանյան 2 ընտրատեղամասում քվեների վերահաշվարկից հետո ԲՀԿ-ի օգտին կավելանա 92 ձայն «Վախի ընտրարշավ». ինչպես Փաշինյանը պահեց իշխանությունը՝ Հայաստանի պատմության ամենակեղտոտ ընտրություններում. ТАСС ԿԸՀ-ն տարբեր տեղամասերում վերահաշվարկ է սկսել «Դատարաններին կոնկրետ պատժաչափեր է պատվիրում»․ Րաֆֆի Ասլանյան Կրակոցներ՝ Աբովյան քաղաքում «Իսկ հիմա ներկայացնեմ իրականությունը»․ Իվետա Տոնոյան Արդյո՞ք Պուտինը պատրաստվում է շնորհավորել Փաշինյանին «Ընտրատեղամաս 35/65, ապահովում ենք ձայներ Նիկոլի համար, 7/24 ռեժիմով» «Վերահաշվարկվելու են հետևյալ տեղամասերի արդյունքները»․ ԿԸՀ ԵՄ վերնախավին չեն հետաքրքրո՞ւմ ԵԱՀԿ ԺՀՄԻԳ գնահատականները Հայաստանի ընտրությունների վերաբերյալ Ստացվել է 555 տեղամասային ընտրական հանձնաժողովների քվեարկության արդյունքները վերահաշվարկելու դիմումներ. դիմել են «Բարգավաճ Հայաստան»-ը, «Միասնության թևեր»-ը և «Հայաստան»-ը. ԿԸՀ Ընտրախատումները ծավալուն են և տարաբնույթ են. Գոհար Մելոյանը թվեր է հրապարակել Հայաստանում ընդդիմությունից «գողացել» են ձայների առնվազն 20%-ը. Վիկտոր Վոդոլացկի Նույնիսկ բրիտանական Guardian-ն է խոստովանում, որ Փաշինյանը բռնապետի հակումներով գործիչ է ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ «Հայաստան» դաշինքի հետագա քայլերի մասին Ակնհայտ սուտ է Ալեքսանյանի ասածը Ձայների վերահաշվարկի արդյունքում կիմանանք՝ ԲՀԿ-ն մտնո՞ւմ է ԱԺ, թե՞ ոչ, դրանից հետո հանդես կգանք հայտարարությամբ. Նարեկ Կարապետյան ԸԸՀ-ներում վերահաշվարկի նիստեր կիրականացվեն. ԿԸՀ Ինչո՞ւ է ընտրելու իրավունք ունեցողների թիվը նվազել. «Փաստ» Քվեարկության օրը և դրան նախորդած օրերին պաշտոնյաների կողմից ակնհայտ և համակարգված խախտումներ են թույլ տրվել. Վարդևանյան Իվետա Տոնոյանի պատասխանը Վահագն Ալեքսանյանին Ոչ լեգիտիմ. հայտարարված թվերի ու իրականության սուր բախումը. «Փաստ» Դե, «տեր կանգնեք» ձեր անտեր «խաղաղությանը». Բաքուն թարմացնում է ախորժակը Համար մեկ է տրվել ԺՀՄԻԳ-ի նախնական, հակաընդդիմադիր ու կանխակալ զեկույցը

Իսկ ո՞ւմ «շնորհակալ լինենք» այս բարձիթողի վիճակի և անպատասխանատվության համար

 «Փաստ» օրաթերթը գրում է. «Օրերս տարածված տեղեկությունը, որ ՌԴ անասնաբուժական և բուսասանիտարական դաշնային ծառայությունը՝ «Ռոսսելխոզնադզորը», արգելք է սահմանել Հայաստանից Ռուսաստան արտահանվող մի շարք գյուղատնտեսական ապրանքների վրա, արագորեն լայն քննարկման առարկա դարձավ: Հատկանշական է, որ ծավալված քննարկման առանցքում, այսպես ասած, «քաղաքական բաղադրիչն էր»՝ տարբեր ձևակերպումներով, մի կողմից՝ թե՝ «Ռուսաստանը պատժում է Փաշինյանի կառավարությանը», մյուս կողմից՝ թե՝ «տեսեք, թե Ռուսաստանն ինչ է անում», և այդպես շարունակ:

Ոչ պակաս հատկանշական ու նաև ցավալի է, որ թեման քննարկողներից մեծ մասի ուշադրությունից դուրս մնացին այդ մտահոգիչ տեղեկատվության բուն բովանդակությունն ու արծարծված փաստական ու էական հանգամանքները: Այդ հանգամանքները հստակ արտացոլված են «Ռոսսելխոզնադզորի» ղեկավարի տեղակալ Կարամզինի պաշտոնական գրության մեջ, որը հասցեագրված է Հայաստանի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Արմեն Հայրապետյանին: Ի՞նչ է նշված ռուս պաշտոնյայի այդ գրության մեջ: Առաջինը. Հայաստանից Ռուսաստան արտահանվող պտուղ-բանջարեղենի խմբաքանակի մեջ (լոլիկ, խնձոր) կրկին հայտնաբերվել է սահմանված չափերը գերազանցող պեստիցիդների մնացորդային պարունակություն: Երկրորդ՝ տեղեկանում ենք, որ դա միայն այս տարվա ապրիլ-հունիս ամիսների ընթացքում «Ռոսսելխոզնադզորի» կողմից հայտնաբերված 8-րդ դեպքն է:

Երրորդ՝ տեղեկանում ենք, որ «Ռոսսելխոզնադզորը» դեռևս հունիսի սկզբին (հունիսի 5-ին) մեկ այլ պաշտոնական նամակով հայտնել է հայտնաբերած խախտումների մասին՝ խնդրելով նաև տեղեկություններ տրամադրել ձեռնարկված միջոցների, դեպքերի հետաքննության ու դրանց արդյունքների մասին: Սակայն, ինչպես փաստվում է հրապարակված վերջին գրության մեջ, ոչ մի նման «միջոցառումներ» հայկական կողմը, ի դեմս ՍԱՏՄ-ի, չի ձեռնարկել կամ առնվազն դրանց մասին ոչինչ չի հայտնել Ռուսաստանի գործընկերներին (ՍԱՏՄ-ն միայն երեկ հայտարարություն տարածեց, թե՝ «այս պահին գործադրվում են բոլոր ջանքերը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ»): Այստեղ հիմնական հարցերը հետևյալն են. ի՞նչ են արել Հայաստանի պատկան մարմինները՝ պարզելու համար, թե ինչու է պեստիցիդների պարունակության աստիճանը բարձր (ՍԱՏՄ լղոզված պարզաբանումը ոչինչ չի փոխում), ինչո՞ւ իրենց գործողությունների մասին ոչինչ չեն հայտնել ռուսական կողմին, որպեսզի տնտեսվարողները այսօր արգելքի փաստի առաջ չկանգնեին: Մյուս կողմից՝ նույն գյուղմթերքն իրացվում է նաև Հայաստանի ներքին շուկայում: Ստացվում է, որ պեստիցիդների մնացորդային պարունակությունը շարունակաբար բարձր է, այդ «մթերքն» ուտում ենք մենք, մեր երեխաները, այսինքն՝ մենք ենք թունավորվում պեստիցիդախեղդ «գյուղմթերքով»: Ու թունավորվում ենք ոչ մեկ տարի:

Ըստ էության, ինչպես մասնագետներն են շեշտում, այս ամենը վկայում է հանցավոր անգործության մասին՝ թե՛ տնտեսվարողների հետ չաշխատելու, դրա հետևանքով՝ երկրի տնտեսությանը լուրջ վնաս հասցնելու առումով, թե՛ բնակչության առողջության ու սննդի անվտանգությունը չապահովելու, թե՛ Ռուսաստանի գործընկերների հետ նորմալ չաշխատելու առումներով»

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/zham.am.armenia/a>