Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)
1
Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Պաշտպանե՛նք Տավուշը, որ Երևանը «Էրիվան» չդառնա․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Ալիևը պահանջ է դրել Տավուշում քանդել պաշտպանական համակարգը․ Երվանդ Բոզոյան (տեսանյութ) Տավուշի գյուղերը պիտի մնան հայկական, որ Երևանը մնա հայկական․ Սոնա Աղեկյան (տեսանյութ) Տավուշում լուծվում է Երևանի կենտրոնում սուրճ խմող քաղաքացիների հարցը․ Մանուկ Սուքիասյան (տեսանյութ) Պատերազմ Արցախում
Լևոն Քոչարյանի օգնականին ձերբակալելու որոշում է կայացվել «Այդ մարդիկ դավաճանությունը սպասարկող մի բրիգադ են»,- Վահրամ Սահակյան Ինչպիսի մայիս է մեզ սպասվում Հարցի լուծումը այստեղ է՝ մայրաքաղաքում. Կարեն Միրզոյան Սուրեն Պապիկյան, արա՛, 15 զոհ ես տվել մի գիշերվա ընթացքում. հրդեհից զոհված զինվորի հայր Freedom House-ի և ԱՄՆ պետքարտուղարության զեկույցների համաձայն՝ ՀՀ դատական համակարգը կողմնակալ է և կախյալ. «Ժողովուրդ» ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանին կապված է Ռուսաստանից հեռանալու հետ. Բոգդան Բեզպալկո (տեսանյութ) «Մեզ միջնորդներ պետք չեն»․ Ալիև Դատարանում զինվորն ասաց` կապիտանի մոտ բենզին չի եղել, մեզ մոտ էլ. մեր երեխեքին թունավորել են, նոր վառել են. Ազատ գյուղի կացարանում հրդեհից զոհվածի պապիկ (տեսանյութ) Ներսից ականազերծող ու թշնամու ճամփեն բացողներն ուրիշներին 5-րդ շարասյուն են անվանում. Բաբայան ՀՀ կառավարությունը ազգային օպերատոր է դարձրել ուզբեկ բիզնես մագնատին Տավուշի մարզի զոհված հերոսների ծնողները միացել են հանուն Տավուշի շարժմանը ՔՊ հերթական «ձեռքբերումները» Փաշինյանը ամոթանք է տվել, թե՝ չեք ուզում ձեր մի կտոր հողը զիջել հանուն Հայաստանի անկախության Արթուր Սուքոյանի արարքում բացակայում է հանցակազմը․ Կոչուբաև Հայաստանն ու Ադրբեջանը հաստատել են իրենց մասնակցությունը Ղազախստանում նախատեսված բանակցություններին Ճշմարտությունն է իմ խաչը և ես ապրելու եմ այդ ճշմարտության համար. Բագրատ Սրբազան Փաշինյանին իշխանությունից հեռացնելու նպաստավոր իրավիճակ է ստեղծվել. Անդրանիկ Թևանյան (տեսանյութ) Իշխանության նորամուծություններից է ընտանիք մտնելը, զավակներին կպնելը․ Փաստաբան Ո՞րտեղ կլինեն ու ի՞նչ կաշխատեն, եթե չլինեն պատգամավոր ու նախարար. «Կարճ ասած» (տեսանյութ) Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսն իր աջակցությունն է հայտնել Մայր Աթոռին Ինչ նոր հարված կհասցնի Նիկոլը Հայաստանին․ Ձյունիկ Աղաջանյան (տեսանյութ) Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսող «քպ-ի լրագրողին» դատի են տվել «Չարի վերջի» հերոսի օրինակով, դուք էլ ասում եք` սա էլ զիջենք, որ լավ ապրենք. Թադևոս Ավետիսյան (տեսանյութ) ՔՊ-ականներն արդեն բացահայտ են խոսում. «Մեր ադրբեջանցի զինվորները» Հրեշն անկեղծացել է․ կարևորը՝ աթոռն է Լևոն Քոչարյանի օգնականը պատասխան է պահանջել Բագրատ սրբազանի հասցեին զազրախոսած քպ-ի «լրագրողից» Սկզբում՝ ԱՄԷ-ն, իսկ հիմա՝ Վրաստանը. ժողովրդից և իր ընտրողից գաղտնի ինչի՞ մասին է բանակցում Փաշինյանը (տեսանյութ) Խաղի կանոնները կփոխվեն, եթե ասենք՝ համաձայն չենք. Ավետ Ադոնց (տեսանյութ) Շվեդիայի հայկական միությունների վարչությունը դատապարտում է Փաշինյանի քաղաքականությունը

Փաշինյանի փրկօղակ-կարգախոսը՝ «Ճար չկա»

Հայաստանի նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը առաջարկեց, որ վերստանձնի բանակցային գործընթացը՝ ընդգծելով, որ նույնիսկ ներկայի իրավիճակում որոշակի հայանպաստ քայլերի հասնելու ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ կա՝ պայմանով, որ Փաշինյանը գոնե 3 ամիս լռի: Պարզ ու ժողովրդական բառուբանով ասած՝ ճար կա՛:

Իսկ ի՞նչ արեց փաշինյանական, կներեք արտահայտության համար՝ «իշխանությունը»: Ճի՛շտ է. իր բոլոր մեծումանր մանկլավիներով գազազած, այնպես, որ ինչպես Նիկոլ Փաշինյանը կասեր՝ «շնաբարո դուրսպրծուկները» նախանձից կկաղկանձեին, հարձակվեցին Վարդան Օսկանյանի վրա: Ինչո՞ւ Փաշինյանն այդպես կատաղած հարձակվեց Օսկանյանի վրա: Մի՞թե այն բանի համար, որ ասել էր, թե պայմանը Փաշինյանի՝ 3 ամիս լռելն է: Միգուցե դա Նիկոլ Փաշինյանի համար ավելի՞ դաժան է, քան, ենթադրենք, «գնդակահարության պատի տակ» կանգնելը:

Ամենևի՛ն:

Հարցն այստեղ լռության պայմանը չէ՛: Առանցքային պահն այն է, որ Վարդան Օսկանյանը նշել է՝ ճար կա՛: Իսկ Փաշինյանի ամբողջ «քաղաքականությունը», այսպես կոչված «բանակցային գործընթացում» որդեգրած «ռազմավարությունը» այն է, որ… ճար չկա՛ ավելին՝ «վափշե» ոչ մի ճար չկա, պարտադիր պետք է պարտվենք, պարտադիր պետք է ընդունենք թուրքական ու ադրբեջանական բոլոր պահանջները, հրաժարվենք պետություն ունենալուց ու ազգ լինելուց, կարճ ասած՝ ոչխարի նման կոտորվենք կամ անհայրենիք մանկուրտների նման ցրվենք աշխարհով մեկ:

Կարճ ասած՝ Վարդան Օսկանյանի դեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա քպ-ոների կեղտակոլոլ քարոզչական արշավանքի հիմնապատճառն այն է, որ Օսկանյանի կողմից նշվել է՝ ճար կա: Մինչդեռ Փաշինյանի ամբողջ քաղաքական գիծը, փրկօղակ-կարգախոսը «ճար չկա»-ն է:

Ի դեպ, կհիշեն շատերը, այդպիսի մի Նիկոլ Փաշինյան կար, այդպիսի մի «կլասիկ» դեպուտատի հետ նախընտրական դաշինք էր կազմել մի 6 տարի առաջ, թռվռում էր գարաժների տափակ կտուրներին ու հիստերիկ-հիստերիկ բղավում՝ «ելք կա, ելք կա…»: Հիմա, առանց թռվռալու, բայց նույնքան անդուր ձայնով շարունակ ասում է, թե՝ ելք չկա:

Օրինակ, ինչ էլ լիներ, պատերազմ էր լինելու: Ասե՞լ է: Ասե՛լ է:

Կամ՝ ինչ էլ անեինք, արդյունքը նույնն էր լինելու, բայց առանց զոհերի: Սա է՞լ է ասել: Ասե՛լ է:

Հիմա ինչ էլ անենք, պիտի ադրբեջանական պահանջներն ընդունենք, թե չէ՝ պատերազմ է լինելու: Սա արդեն ամեն օր է ասում:

Թվում է, թե նա շարունակ խաղաղության մասին է խոսում: Այսինքն, այո՛, խոսում է, բայց նրա ասած խաղաղությունը նախ՝ կործանում է, երկրորդ՝ նրա կողմից խաղաղություն մուրալն ընդամենը հանգեցնում է թշնամու ախորժակի գրգռվելուն ու ավելի ոգևորվելուն: Այնպես, որ ադրբեջանական իշխանություններն արդեն Հայաստանը նշում են որպես «Արևմտյան Ադրբեջան»: Առայժմ «հիմնականում «եղանակի տեսության» մեջ: Էհ, ինչի՞ չնշեն, եթե Նիկոլ Փաշինյանը բացահայտորեն «խաղում» է թշնամու կողմից, ու ոչ միայն խաղում է, այլև բոլորին մատների վրա պարացնելով, ստերով, կռուտիտներով, ռեպրեսիաներով, հետապնդումներով, ահաբեկումներով շարունակում է մնալ իշխանության ղեկին:

Կոնկրետ իր մարմնի ֆիզիկական անվտանգության համար Նիկոլ Փաշինյանը մշտապես «ճար ունի», իսկ ինչ վերաբերվում է Հայաստանի անվտանգությանը, ապա նրա մոտեցումը «ճար չկա»-ն է:

Ի դեպ, ժողովրդական բառուբանով ասած՝ ճար միշտ էլ կա, ճար անո՛ղ է պետք: Իսկ Նիկոլ Փաշինյանը հաստատ ճար անող չէ: Պետք է նրան հեռացնել իշխանությունից, եթե, իհարկե, Հայաստանի ժողովուրդը արդեն վերջնականապես չի որոշել, որ պետք է ոչնչանա կամ լիզի թուրքի ոտները:

Արմեն Հակոբյան

Աղբյուր՝ 7or.am

Հետևեք մեզ Telegram-ում
Հետևեք մեզ YouTube-ում
Websiite by Sargssyan
Հետևեք մեզ Facebook-ում https://www.facebook.com/ZhamLratvakan